Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Մխիթարյանի դեպքը չէր պատահի, եթե ամբողջ աշխարհին ապացուցեինք, որ Ադրբեջանը ռասիստ պետություն է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող միջազգային միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցով տարածաշրջանում են։ Վերջին անգամ նրանք տարածաշրջան էին այցելել այս տարվա փետրվարի վերջին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելով երկու ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպման կազմակերպման հարցերը։ Իսկ հայկական և ադրբեջանական կողմերի վերջին հանդիպումը համանախագահների մասնակցությամբ տեղի էր ունեցել ապրիլի 15-ին Մոսկվայում։

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը իրենց տարածաշրջանային այցը սկսել են մայիսի 27-ին Երևանից՝ հանդիպումներ ունենալով ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տարածված պաշտոնական հաղորդագրություններում առանձնակի նորություն չկա։ Ինչպես գրեթե միշտ՝ այս անգամ էլ հրապարակված տեղեկություններում ընդհանրական ձևակերպումներ են հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ քննարկումների, մտքերի փոխանակման, հրադադարի ռեժիմի ամրապնդման, շփման գծում լարվածությունը նվազեցնելու կամ իրավիճակը սրող գործողություններից խուսափելու անհրաժեշտության մասին։ Հարկ է շեշտել, որ թե՛ Երևանում և թե՛ Ստեփանակերտում հայկական կողմի ներկայացուցիչներն ընդգծել են բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը։ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև գագաթաժողովի և Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման արդյունքները։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, հումանիտար ոլորտում փոխգործակցությանը, մարդկանց միջև շփումների հաստատմանն ուղղված հարցերին: Զրուցակիցները շոշափել են նաև համանախագահների միջնորդությամբ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման հետ կապված հարցերը։

Երևանից միջնորդները մեկնել են Ստեփանակերտ՝ հանդիպելով Արցախի ղեկավարության հետ, այնուհետև ուղևորվել են Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ։

Մինսկի խմբի այս այցելության մեջ, կարծես թե, արտառոց որևէ բան չկա, բայց Արցախի շուրջ ընդհանուր իրադրության, կողմերի վերջին մեկնաբանությունների, մասնավորապես՝ սկզբունքային հարցերի շուրջ միմյանց հակադիր դիրքորոշումների վերահաստատման, ինչպես նաև շփման գծում լարվածության որոշակի աճի ու ադրբեջանական զինուժի ակտիվ զորավարժությունների խորապատկերին առավել հետաքրքիր է պարզել համանախագահների հերթական տարածաշրջանային այցի նպատակներն ու նրանց ակնկալիքները։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ քաղաքագետ, Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Կայծ, ինչպես գիտեք՝ համանախագահների այս այցին նախորդեցին որոշ զարգացումներ, որոնք կարող են ազդել Արցախի շուրջ ընդհանուր իրավիճակի վրա։ Մասնավորապես, աստիճանաբար սկսեց սրվել ռազմական իրադրությունը արցախա-ադրբեջանական շփման գծում, Հայաստանում ներքաղաքական կոնֆլիկտը Մարտի 1-ի գործի շուրջ որոշ չափով սրվեց, և այս ֆոնին առաջացան ոչ միայն Հայաստանում ներքին ապակայունացման, այլև Հայաստանի նոր ղեկավարության ու Արցախի՝ Քոչարյանին բացահայտորեն աջակցող քաղաքական էլիտայի, այլ խոսքով՝ Երևանի և Ստեփանակերտի հակասությունների խորացման ռիսկեր։ Ադրբեջանը, պահը չկորցնելով, նոր լայնածավալ զորավարժություններ սկսեց։ Այս իրավիճակում Մինսկի խմբի համանախագահների այցն ինչպե՞ս եք գնահատում։ Ի՞նչ նպատակով են նրանք եկել տարածաշրջան։

– Կարծեմ՝ Մինսկի խումբն ուզում է պահել, պահպանել բանակցային պրոցեսի այն ընթացքը, դինամիկան, որը ստեղծվել է Արցախի շուրջ վերջին մեկ տարվա ընթացքում և մանավանդ Ալիևի ու Փաշինյանի վերջին հանդիպումներից հետո։ Այս հարցը կարևորվում է նաև այն առումով, որ շուտով ամառային սեզոնն է սկսվելու։ Ըստ իս՝ համանախագահներն ուզում են սրանով ինչ-որ ուղերձ հղել հակամարտող կողմերին, ցույց տալ, որ «մենք տակավին այստեղ ենք, և օգտվելով Ալիևի և Փաշինյանի միջև համաձայնությունից՝ ուզում ենք, որ կողմերը կոնկրետ քայլեր ձեռնարկեն կարգավորման գործընթացն առաջ մղելու համար»։ Սա է, ըստ իս, Մինսկի խմբի այցելության պատճառը՝ պահպանել բանակցային գործընթացի շարունակականությունը, դինամիկան, որպեսզի ցույց տան երկու կողմերին և ինչու չէ՝ նաև Արցախին, որ բանակցությունները շարունակվում են, հանդիպումները շարունակվում են, և պրոցեսը շարունակվում է։ Ճիշտ է, Բաքուն սկզբունքորեն դեմ է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը, բայց ինչպես մի քանի անգամ արդեն ասել եմ՝ Հայաստանը ցույց է տալիս Մինսկի խմբի համանախագահներին, որ առանց Ղարաբաղի անիմաստ է խոսել խաղաղության մասին։ Սա է խնդիրը, բայց դա նորություն չէ։

– Իսկ Մամեդյարովի և հայ լրագրողների զրույցը Բրյուսելում լսե՞լ եք։ Բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ նա լրագրողին ասաց, թե «դուք դեմագոգիայով եք զբաղվում, չգիտեք ձեր Սահմանադրությունը»։ Հետո հարց հնչեցրեց, թե «ի՞նչ է ստացել հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ 30 տարվա պատերազմից»։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին։

– Ի՞նչ ասեմ. ես չեմ ուզում կարևորություն տալ այդպիսի խոսքերին, որովհետև մարդն իր տեսակետն է հայտնում։ Գիտեմ, որ պարապ խոսքեր են։ Ի՞նչ շահեցինք 30 տարվա պատերազմից. շահեցինք այն, որ հայ ժողովուրդը, արցախցիները այսօր ազատ երկրում են ապրում և ադրբեջանցիների ճնշումների տակ չեն։ Ամենագլխավորը սա է։ Գոնե հարաբերական խաղաղություն և անվտանգություն շահեցինք։ Իսկ ադրբեջանցինե՞րն ինչ շահեցին 30 տարի ի վեր։

– Մամեդյարովը պատասխանեց, թե «մենք Հայաստանը շրջանցող երկաթուղի ենք կառուցել, գազատար խողովակներ ենք անցկացրել, քի՞չ է»։

– Այո, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց որևէ արդյունքի հասնել, որովհետև Հայաստանի սահմանները Վրաստանի և Իրանի հետ բաց են, և Միացյալ Նահանգները Իրանի հետ սահմանը փակելու կամ հայ-իրանական շփումները նվազեցնելու պահանջ չի դնում։ Ուրեմն երբ նա ասում է, թե շուտով երրորդ սահմանն էլ կփակվի, ի՞նչ իրավունքով է այդպես խոսում, ո՞վ է իրեն իրավունք տվել, որ խոսի ուրիշ պետությունների՝ թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի, թե՛ Միացյալ Նահանգների անունից։

– Իմիջիայլոց, շատ կարևոր հարց բարձրացրիք։ Ադրբեջանի արտգործնախարարն ակնարկեց, թե «դուք պիտի որոշեք՝ շրջափակո՞ւմն է լավ, թե՞ բարիդրացիական հարաբերությունները»։ Հասկանալի է՝ դա շանտաժի քաղաքականություն է, բարոյահոգեբանական ճնշման փորձ

– Այո, այո։

– Նա, իհարկե, չնշեց, թե կոնկրետ ո՞ր երկրի հետ Հայաստանի սահմանը նկատի ունի։ Բայց Դուք կարծում եք՝ սա քարոզչությո՞ւն էր, ակնարկ ունեցած ինչ-որ տեղեկության մասին, թե՞ կանխատեսում։ Մամեդյարովը կարծում է, որ իրավիճակն Իրանի շուրջ այսօր այնքան լարված է, որ շուտով այնպիսի զարգացումներ կարող են լինել, որոնք կստիպեն Հայաստանին փակե՞լ Իրանի հետ սահմանը։

– Ադրբեջանը վախենում է, որ Իրանն ու Հայաստանը ավելի սերտ հարաբերություններ կունենան, մանավանդ որ Չինաստանը մեջտեղ եկավ։ Եվ շատ կարևոր է այն, որ Պեկինում Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումից ընդամենը երկու շաբաթ անց Չինաստանի արտաքին գործերի նախարարը Երևան այցելեց, և վստահաբար նոր ծրագրեր կան, նոր ճանապարհներ պիտի բացվեն՝ գոնե թղթի վրա։ Իրականության մեջ՝ չգիտեմ։ Խոսքը Չինաստան-Իրան-Հայաստան-Վրաստան և դեպի Եվրոպա տանող տրանսպորտային միջանցքի մասին է։ Սա շատ կարևոր է։ Ադրբեջանը վախենում է սրանից։ Ադրբեջանի ամբողջ քաղաքականությունը հիմնված է հակահայկականության վրա։ Նրանք փորձում են այնպիսի գաղափարներ տարածել, որ հայերը վախենան պատերազմից, վախենան, թե սահման կփակվի, վախենան տնտեսական ճնշումներից, հետապնդումներից, այնպիսի դեպքերից, ինչպիսին Մխիթարյանի հետ կապված միջադեպն է։ Ուզում եմ ասել, որ Մամեդյարովը, Ալիևը փորձում են իրենց միջոցներով զարգացնել ճնշումները Հայաստանի նկատմամբ, բայց չստացվեց. միայն Թուրքիան է, որ զորավիգ եղավ Ադրբեջանի դիրքորոշմանը։ Բայց մյուս պետությունները՝ ոչ։

– Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, արտգործնախարարների վերջին հանդիպումներից հետո շատ էին խոսում երկու հասարակությունների միջև շփումներն ակտիվացնելու, մարդասիրական միջոցառումներ ձեռնարկելու, մասնավորապես՝ լրագրողների փոխայցեր կազմակերպելու, գերիներին իրենց հարազատների հետ հանդիպման հնարավորություն տալու մասին, բայց Մխիթարյանի հետ կապված միջադեպը, Բաքվում ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին ստիպված չմասնակցելը, այն փաստը, որ Բաքվում ոստիկաններն անգամ հետապնդում էին «Արսենալի» այն երկրպագուներին, ովքեր Մխիթարյանի մարզաշապիկով էին, ցույց չի՞ տալիս, որ Ադրբեջանը նույնիսկ մեկ քայլ չի նահանջել իր հայատյաց, ռասիստական քաղաքականությունից, ազգային խտրականություն, թշնամանք քարոզելուց։

– Այո, Մինսկի խումբն արձանագրեց Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպման արդյունքները՝ ասելով, թե մենք կպայմանավորվենք, որ մարդասիրական քայլեր արվեն դեպի խաղաղություն, բայց Մխիթարյանի դեպքը մեջտեղ եկավ, և Ադրբեջանն առիթը կորցրեց, որպեսզի ցույց տա իր հանձնառությունը մարդասիրական, խաղաղասիրական քայլեր անելուն։ Ճիշտ հակառակը ստացվեց, Ադրբեջանը շարունակում է հակահայկական քաղաքականություն վարել։

Եվ կարծում եմ, որ թե՛ Հայաստանի դիվանագետները, թե՛ հայաստանյան ու սփյուռքահայ կազմակերպությունները պետք է մեծ աղմուկ հանեն, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, որ Ադրբեջանը, իբրև պետություն, հիմնված է հակահայկականության վրա։ Եվ դա պետք է իսկապես տարածվի։ Մխիթարյանի դեպքը չէր պատահի, եթե այս 30 տարվա ընթացքում կարողանայինք ամբողջ աշխարհին ցույց տալ, ապացուցել, որ այս պետությունը ռասիստ պետություն է, կառուցված է, հիմնված է, զարգացած է հակահայկականության և ռասիզմի վրա։ Սա է իրականությունը։ Ու քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր այս քաղաքականությունը, մոդելը, ավանդությունը,- իսկ դա, ըստ իս, ակարելի է, որովհետև մի ամբողջ ինքնություն պիտի փոխվի,- հետևաբար անկարելի է խաղաղություն ունենալ Ադրբեջանի հետ։ Պարզապես անհնար է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում