Saturday, 04 12 2021
Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 32 հազար 974 դեպք
Իրանի ու ԱՄՆ-ի տարաձայնությունները կարող են հանգեցնել «5+1» բանակցությունների ձախողման
17:50
Բիթքոինի արժեքն ավելի քան 17 տոկոսով իջել է
Ադրբեջանն է խթանում, որ նախկին հանցագործներն ակտիվանան, երկրում անկայունություն լինի․ Վարդան Մալխասյան
ԱԱԾ-ն արձագանքել է «Apple»-ի ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսները գաղտնալսելու մասին տեղեկություններին
Քաղաքացիները «Օմիկրոն» շտամի մասին լսել են, բայց չգիտեն՝ պատվաստվեն առկա պատվաստանյութերով
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք
Հայտարարություն, որ կարող էր հնչել պետությունում՝ ճակատագրական փուլում
16:45
ԶԼՄ-ները հայտնել են Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի մասին
16:30
ԵՄ երկրները քննարկում են Աֆղանստանում համատեղ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հարցը
Հրդեհ՝ Վանաձորում․ բնակարանում հայտնաբերվել է դի
16:00
Մերկելը կանցլերի պաշտոնում վերջին տեսաուղերձում կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը
15:30
Ֆրանսիան վերականգնում է ավիահաղորդակցությունը Աֆրիկայի հարավի հետ և մտցնում պարտադիր կարանտին
Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ․ Բաբայան
15:00
Twitter-ի նոր գլխավոր տնօրենը հայտնել է ընկերության վերակազմակերպման մասին
14:45
ԱՄՆ-ն աֆղան փախստականներին 7 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի
Թուրքիան Ուկրաինային հայտարարվածից ավելի շատ Bayraktar է վաճառել. Bloomberg
14:15
Իրականացվել է ավելի քան 100 անվճար բիզնես դասընթաց՝ ՓՄՁ-ների համար
Փողոցը չեն կարողանում թեժ պահել, որովհետև քաղաքական «գյալաջին» արժեզրկեց խոսքի ուժը․ Բլեյան
13:50
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է այցեր իրականացնելու արգելքը Քադաֆիի կնոջ ու երեխաների համար
Գործազրկության կտրուկ աճը հարվածել է Թուրքիա աշխատելու եկած հայերին
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք
ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխությունը ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ քաղաքացիների համար
Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Թյուրքական գործոնը նոր աշխարհակարգից դուրս. Հայաստանի տակտիկական ու ստրատեգիական բալանսը
Վրաստանի առողջապահության նախարարն անհրաժեշտ չի համարել Սահակաշվիլիի բուժումն արտերկրում
12:30
Նավթի գները նվազել են. 03-12-21
Գերմանիան անելիք ունի Հայոց ցեղասպանության զոհերի հիշողությունը եվրոպական հիշողության մաս դարձնելու գործում. Սմբատյան
Գիտաշխատողների աշխատավարձի բարձրացումը կնպաստի, որ նրանք չարտագաղթեն, ավելի շատ երիտասարդներ կգան գիտություն

Փաշինյա՞նը՝ իր «բզիկներով» ու թերություններով, թե՞ Նեռը. իրերն իրենց անունով կոչելու և վճռականորեն գործելու ժամանակը

«Իրերն իրենց անունով կոչելու և հաշիվ պահանջելու ժամանակը». այսպես էր քոչարյանա-սարգսյանական վարչակարգին կամ, ինչպես ինքը կասեր՝ ավազակապետությանը մարտահրավեր նետած Լևոն Տեր-Պետրոսյանը վերնագրել 2007 թ. հոկտեմբերի 26-ին Երևանի «Ազատության» հրապարակում ունեցած իր հայտնի ծավալուն ելույթը, որի վերջում նա հայտարարեց 2008 թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին։ Իր այս ելույթում ամփոփելով Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը և քաղաքագիտորեն, գիտական մակարդակով տալով քոչարյանական վարչախմբի բնորոշումը, ներկայացնելով «վերից վար կոռումպացված ավազակապետական համակարգի» կառուցվածքը, դրա իրական դեմքն ու էությունը, ձևավորման ու զարգացման ընթացքը, գործունեության սոցիալ-տնտեսական, իրավական, քաղաքական և այլ բնույթի հետևանքները՝ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը հստակեցրեց երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ տալով տվյալ պահի քաղաքական իրադրության գնահատականը ու նախանշելով իր գլխավորած քաղաքական դաշինքի վերջնանպատակը՝ «մինչև վերջ» պայքարելու միջոցով հասնել Հայաստանի սահմանադրական կարգի ու արժանապատվության վերականգնմանը և Արցախի ազատության իրավական (դե յուրե) ձևակերպման միջազգային մակարդակով։ Այսօր՝ Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, երբ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց Հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը, որի առանցքում բարեփոխումների համար լուրջ խոչընդոտ դարձած արդարադատության համակարգը հիմնովին բարեփոխելու հրամայականն է, կարծես թե հասել ենք մի շրջադարձային կետի, երբ իսկապես վճռական քայլեր պիտի ձեռնարկվեն նախկինում Քոչարյանի և Սարգսյանի գլխավորած համակարգը կոռումպացված տարրերից մաքրելու և նախկինների ռևանշը բացառելու համար։

«Վիրահատական միջամտություն»

Արցախի հիմնահարցը, ինչպես գիտենք, ցավոք, առայժմ չի լուծվել, նույնիսկ դրա աղոտ հեռանկարները տեսանելի չեն։ Սա, իհարկե, քննարկման բոլորովին այլ թեմա է։ Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի նշած առաջին հիմնախնդրին, ապա կարող ենք արձանագրել, որ այսօր՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից շուրջ մեկ տարի անց, այն գոնե մասամբ լուծվել է։ Իշխանությունից հեռացվել է լեգիտիմության լուրջ խնդիրներ ունեցող վարչակարգը և ազատ ու արդար, միջազգայնորեն ճանաչված ընտրությունների միջոցով ձևավորվել են պետական իշխանության՝ միանգամայն լեգիտիմ (օրինակարգ) գործադիր և օրենսդիր մարմիններ։ Երկրի առաջին դեմքը՝ վարչապետը, ի տարբերություն նախորդ ղեկավարների, վայելում է ժողովրդի լայն աջակցությունը։ Քոչարյանա-սարգսյանական կոռումպացված համակարգի ապամոնտաժման գործընթացը, սակայն, առայժմ չի ավարտվել, ու դա իր վերջին ելույթում հստակ արձանագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ երկրի իշխանության երրորդ ճյուղը՝ դատական իշխանությունը, ի տարբերություն առաջին երկուսի՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների, չի վայելում ժողովրդի վստահությունն ու աջակցությունը և ընկալվում է որպես «նախկին կոռումպացված համակարգի մնացուկ»։ Իսկ դա նշանակում է, որ այն չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը:

Հետևաբար անհետաձգելի խնդիր է դարձել դատական համակարգում «վիրահատական միջամտությունների» միջոցով արմատական բարեփոխումներ իրականացնելն ու ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն, դատական մարմիններ ձևավորելը։

Մարտի 1-ի գործի նշանակությունը

Եթե ելնում ենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երկրի սահմանադրական կարգը տապալելու կանխավարկածից, ապա այս հարցում անկյունաքարային նշանակություն ունի Մարտի 1-ի գործի բացահայտումը, որի շրջանակներում ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին։

Երկուսից մեկը

Թե ինչով կավարտվի 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների գործով այս աննախադեպ դատավարությունը՝ մասնավորապես սահմանադրական կարգի տապալման հարցի մասով, կհաստատվի՞ արդյոք Քոչարյանին ու մյուսներին առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ սա թեև մի կողմից իրավական հստակ գնահատականներ պահանջող, բայց միևնույն ժամանակ քաղաքական և քաղաքականացված, նույնիսկ գերքաղաքականացված գործ է, որը հարուցվել է միանգամայն քաղաքական գործընթացի՝ 2008 թ. փետրվար-մարտի հետընտրական զարգացումների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Իսկ այդ իրադարձություններին, այդ գործընթացին, ինչպես հիշում ենք, այս կամ այն կերպ մասնակցել, ներգրավված են եղել նորանկախ Հայաստանի բոլոր չորս ղեկավարները՝ մի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այն ժամանակ վարչապետ, հետո նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը, մյուս կողմից՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս իմաստով սա իսկապես ունիկալ ու աննախադեպ գործ է, որն ամբողջովին տեղավորվում է ներկայիս քաղաքական զարգացումների համատեքստում, և որի շուրջ բախվում են ներքաղաքական շատ ու շատ ազդեցիկ խաղացողների շահեր, որի շուրջ եղել ու շարունակում է ընթանալ հանրային լուրջ բանավեճ։ Սրան կարելի է ավելացնել նաև այն փաստը, որ գործը գտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում, և մեր տարածաշրջանում շատ ազդեցիկ Ռուսաստանի ղեկավարությունը գրեթե անթաքույց պաշտպանում է Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալ և թիվ 1 պատասխանատու համարվող Ռոբերտ Քոչարյանին։ Դա դեռ նախորդ տարվա հուլիսի վերջին՝ գործի վերաբացումից և Քոչարյանին ու Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո բաց տեքստով հասկացրեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը[1]։ Այս իմաստով առնվազն միամտություն է կարծել կամ հույս ունենալ, որ Փաշինյանի ասած՝ «խամաճիկային», կոռումպացված դատական համակարգի պայմաններում դատարանը կարող է արդար ու օբյեկտիվ վճիռ կայացնել կամ ընդհանրապես կարող է որևէ կարևոր վճիռ կայացնել այս գործի շրջանակներում՝ առանց կողմերից մեկի ներգործության։

Ընդհանրապես այս գործի կարևորությունը ավելի լավ պատկերացնելու համար կարելի է այսպիսի մի կանխատեսում անել՝ որ դրա ելքը կարող է վճռել ներքաղաքական զարգացումների ընթացքը և նույնիսկ իշխանության հարցը երկրում։

«Հայկական Նյուրնբերգը»

Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին՝ այս առումով էլ Մարտի 1-ի գործը կարող է շատ մեծ դեր խաղալ։ Երկրի սահմանադրական կարգի տապալման, իշխանության բռնազավթման և օրվա իշխանությունների, ուժային կառույցների կողմից խաղաղ հավաքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնող ցուցարարների նկատմամբ բիրտ, ոչ իրավաչափ ուժի կիրառման դատապարտումը կարող է կանխել նման փորձերը հետագայում, ապահովել ու երաշխավորել իշխանության փոփոխականության ժողովրդավարական մեխանիզմի արդյունավետ աշխատանքը և Քոչարյանի տալ «հայկական Նյուրնբերգի» նշանակությունը Հայաստանի նորագույն շրջանի քաղաքական պատմության մեջ։ Իհարկե, գործով անցնող մեղադրյալներն ունեն անմեղության կարգավիճակ, և խոսքն այս դեպքում այն սցենարի մասին է, եթե հաստատվի Քոչարյանի ու մյուսների մեղքը առաջադրված մեղադրանքով։ Իսկ եթե նրանք արդարացվեն, ու դատարանի այդ որոշումը կասկած չթողնի ո՛չ հայ հանրության, ո՛չ միջազգային հանրության համար, և ի հայտ գան նոր հանգամանքներ, ապա դա արդեն ուրիշ խոսակցության թեմա է։ Բայց ամեն դեպքում պետք է նշել, որ իրավական մակարդակով գնահատականներ Մարտի 1-ի որոշ դրվագների վերաբերյալ արդեն իսկ տրվել են՝ մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից, և այդ վճիռներն ամենևին էլ Քոչարյանի ու իր նախկին ենթակաների օգտին չեն։ Օրինակ՝ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը մոտ մեկ ամիս առաջ տեղեկացրեց[2], որ ՄԻԵԴ-ը «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի շրջանակներում հրապարակել է վճիռ, ըստ որի՝ 2008 թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղ հավաքների ազատությունը խախտվել է։

 

Վերջին ամիսներին ներքաղաքական պայքարը մի կողմից Փաշինյանի, իր գլխավորած դաշինքի ու հեղափոխության աջակիցների, մյուս կողմից՝ նախկին ավտորիտար վարչակարգի ուժերի, մասնավորապես քոչարյանականների միջև զգալի առումով ընթանում է Մարտի 1-ի գործով քննչական ու դատական պրոցեսներին զուգահեռ ու ինչ-որ չափով կախված է դրանց ընթացքից։ Եվ այսօր՝ Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, երբ Փաշինյանը հայտարարում է Հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մասին, կարելի է ասել՝ հասել ենք մի շրջադարձային, կրիտիկական կետի, երբ իսկապես ժամանակն է իրերն իրենց անունով կոչելու և մի շարք հարցեր հստակեցնելու։ Ժամանակն է՝ ինքներս մեզ համար հստակեցնենք մեր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումը, երկրի քաղաքական ու պատմական ընթացքի, պետության զարգացման մեր տեսլականը՝ ի՞նչ տեսակ պետություն ենք ուզում կառուցել, ի՞նչ արժեհամակարգի վրա հիմնված, վերջապես՝ ուզո՞ւմ ենք երկրում արմատական, համակարգային փոփոխություններ, բարեփոխումներ, ուզո՞ւմ ենք հեղափոխություն, թե՞ ոչ, և ինչպե՞ս ենք պատկերացնում հեղափոխությունը։ Սա ամենևին էլ երկիրը «հեղափոխականների» և «հակահեղափոխականների», «սպիտակի» ու «սևի» բաժանելու, բևեռացնելու փորձ չէ, այլ օրվա քաղաքական իրադրության, ներքաղաքական պայքարի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ներքաղաքական կոնֆլիկտի իրատեսական գնահատական, որը թույլ կտա ավելի ճիշտ կանխատեսել դրանից բխող տրամաբանական զարգացումներն ու հետևաբար խուսափել քաղաքական ցնցումներից, կառավարել երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության ռիսկերը։

Քոչարյանականներն անցնում են գործի

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Հայաստանի դատաիրավական համակարգի, դրա հետ փոխկապակցված կամ դրանից բխող խնդիրներին վերաբերող իր ելույթով ազդարարեց Հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը՝ որպես առաջնահերթություն նշելով «նախկին կոռումպացված համակարգի մնացուկը» հանդիսացող և կառավարության ձեռնարկած ժողովրդավարական, ռազմավարական բարեփոխումների ճանապարհին լուրջ խոչընդոտ դարձած արդարադատության համակարգի՝ ստրատեգիական (ռազմավարական) նշանակության այս ոլորտի զտումն ու բարեփոխումը, այլ խոսքերով՝ ժողովրդի վստահությունը վայելող, լեգիտիմ դատական իշխանության ձևավորումը։

Իսկ նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները՝ ի դեմս Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի, իր պաշտպանական թիմի և աջակիցների, օգտվելով Փաշինյանի դանդաղկոտությունից՝ անցել են վճռական գործողությունների։ Ենթադրում ենք, որ օգտվելով իրենց լայն քաղաքական, ֆինանսական ազդեցությունից, մարդկային կապերից, կարողանալով ազդել «նախկին կոռումպացված համակարգի մնացուկների», պետական համակարգում իրենց դիրքերը պահպանող ու «հին Հայաստանի» տրամաբանությամբ գործող, կոռումպացված տարբեր օղակների վրա՝ Քոչարյանի թիմը կարողացավ ոչ միայն ազատել նրան կալանքից, այլև փորձում է ընդհանրապես լուծել պաշտոնաթող նախագահի նկատմամբ քրեական հետապնդման հարցն ու կասեցնել գործի վարույթը։ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու որոշումը կայացրած՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այնուհետև կասեցրել է Քոչարյանի և մյուսների դեմ գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս համատեքստում չափազանց ուշագրավ է այն փաստը, որ դրանից ընդամենը մի քանի օր անց՝ շաբաթվա վերջին, Ստեփանակերտում զարմանալի զուգադիպությամբ հանդիպեցին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը, այսինքն՝ դատական այն մարմնի ղեկավարը, որը շուտով պիտի քննի Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը, և այն մարդը, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ միջնորդել էր դատարանում, որ Քոչարյանին ազատեն կալանքից։

Դավադրություն ՀՀ ինքնիշխանության դեմ

Խնդիրը, սակայն, չի սահմանափակվում զուտ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ և Քոչարյանի քրեական հետապնդման կամ Մարտի 1-ի գործի այս կամ այն դրվագի բացահայտման հարցով։ Խնդիրն իրականում ունի շատ ավելի լայն համատեքստ և առանց չափազանցության՝ կապված է երկրի քաղաքական հետագա ընթացքի, կայունության, Արցախի ու Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ։ Շատերն այսօրվա իրավիճակը համեմատում են 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը նախորդած շրջանի հետ՝ տեսնելով նմանատիպ դավադրության վտանգներ և երկրի ինքնիշխանությանը սպառնացող ռիսկեր։

Այս տարվա սկզբից ուրվագծված և վերջին երկու ամսվա ընթացքում ավելի ակնհայտ դարձած «սողացող դավադրության» մասին իր ֆեսյբուքյան էջում Փաշինյանի ելույթից անմիջապես հետո գրեց հայտնի քաղաքական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամեանը՝ նշելով, որ սա դավադրություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ, որի միայն մի մասն է Ռոբերտ Քոչարյանը, իսկ պատճառներն ավելի խորն են, ու արմատները նաև երկրից դուրս են։

«Հարցն այսօր ո՛չ Նիկոլն է, ո՛չ էլ նույնիսկ դատական համակարգն ու դրա բարեփոխումները, որքան էլ դրանք կարևոր լինեն: Եթե ուշադիր լսել եք այսօր երկրի ղեկավարի խոսքը՝ երևի հասկացած կլինեք, որ թեման շատ ավելին էր, քան պարզապես դատարանները: Այսօրվա լրահոսը միայն հաստատում է այդ իրողությունը: Խոսքը հեղաշրջման ծրագրի մասին է»,- գրել է վերլուծաբանը։

Հրանտ Տեր-Աբրահամեանը, իհարկե, մեր լրատվական և փորձագիտական դաշտի ամենափորձառու և պրոֆեսիոնալ վերլուծաբաններից է, որը միշտ աչքի է ընկել իր ինքնատիպ, ոչ ստանդարտ, կարելի է ասել՝ այլընտրանքային մտածողությամբ։ Նրա գրառումները, իհարկե, միշտ էլ հետաքրքիր են ու արժանի ուշադրության։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս ամենը հաշվի առնելով՝ մեկ այլ պարագայում Տեր-Աբրահամեանի այս վերլուծությունը գուցե ընկալվեր որպես մասնավոր կարծիք և ինչ-որ տեղ՝ չափազանցություն, եթե Փաշինյանն ինքը իր ելույթում[3] բաց տեքստով չխոսեր Հայաստանում և Արցախում «նախկին կոռուպցիոն համակարգի» հետ կապված «կոնկրետ ուժերի» ակտիվության ու նախապատրաստվող դավադրության մասին։

Փաշինյանի «թափանցիկ» ակնարկները

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական բարեփոխումների թեման անուղղակիորեն կապեց նախկին կոռումպացված վարչակարգին մաս կազմած ուժերի և նրանց աջակիցների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի և պատերազմի վտանգի ներքաղաքական շահարկման, «կոնկրետ ուժերի» կողմից որոշակի քաղաքական նպատակներով Հայաստանի և Արցախի միջև տարաձայնությունների, հակասությունների և նույնիսկ թշնամանքի հրահրման փորձերի, Արցախում անձամբ իր և Հայաստանի կառավարության դեմ ստահոդ քարոզչության և «դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու» մասին իր կասկածների ու մտավախությունների հետ։

Նկատենք, որ կալանքից ազատվելու հարցում Արցախի և Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց միջնորդությամբ մեծապես օգնեցին Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Եվ ընդհանրապես, արցախցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործիչներ, օրինակ՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Մարտի 1-ի հարցում բացահայտորեն և հրապարակայնորեն աջակցում են իրենց համերկրացուն, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ «զեմլյակին»։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել՝ պարզ է, որ Փաշինյանը սլաքներն ուղղում է այսպես ասած՝ «ղարաբաղյան կլանի» կարկառուն ներկայացուցիչների վրա՝ այս համատեքստում չմոռանալով իմիջիայլոց շեշտել 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի որոշ չպարզված հանգամանքների բացահայտման անհրաժեշտությունը։

Հայաստանում ներքաղաքական կոնֆլիկտի սրման, առավել ևս Երևանի և Ստեփանակերտի քաղաքական վերնախավերի հակասությունների խորացման հեռանկարն ու «դավադիր պատերազմի» հրահրման մասին Փաշինյանի այս կանխատեսումը, իհարկե, լավ բան չի խոստանում, քանի որ Փաշինյանի նշած «կոնկրետ ուժերն» այս մեկ տարվա ընթացքում ապացուցեցին, որ ռևանշի հասնելու համար պատրաստ են ցանկացած քայլի, անգամ Ղարաբաղի ու անվտանգության հարցերը ամենաստոր ձևով շահարկելուն։

 

Ո՞ւմ կգերադասեք

Այս զարգացումների խորապատկերին ներկա քաղաքական իրավիճակն ու մոտալուտ հնարավոր զարգացումները կանխատեսող ու շատ դիպուկ հարցադրում է արել «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Արամ Աբրահամյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով հետևյալը․ «Մի կողմում քաղաքական գործիչ է՝ իր թերություններով, սխալներով, «բզիկներով», չմտածված խոսքերով, իմպուլսիվ որոշումներով, կուրորեն հրճված երկրպագուներով և այլն: Մյուս կողմում Антихрист-ն է, Նեռը՝ իր անծայրածիր լկտիությամբ, ցինիզմով և ագրեսիայով: Դուք ո՞ւմ կգերադասեք»:

Չշեղվել հիմնական խնդիրներից

Հարցադրումն իրոք շատ ճիշտ է։ Այսինքն՝ երկուսից մեկը։ Ու այստեղ թերևս չափազանցություն չկա։ Երրորդ տարբերակ, այլընտրանք էլ, ցավոք սրտի, առայժմ չկա, ու երկար մտորումները, իրադրության, ուժերի փոխդասավորության վերլուծությունը ստիպում են գալ նույն եզրակացությանը։ Վերջին օրերին շատ վերլուծաբաններ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ ու ակտիվ քաղաքացիներ, այդ թվում՝ շատ մարդիկ, ովքեր մասնակցել են հեղափոխական գործընթացներին կամ առնվազն չեզոք դիրք են գրավում Փաշինյան-Քոչարյան կոնֆլիկտի հանդեպ, չափից շատ կենտրոնացան Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը արգելափակելու՝ մայիսի 19-ին Փաշինյանի հնչեցրած վիճահարույց կոչի[5] քննարկման, քննադատության, դրա մեջ օրինականության, հակասահմանադրականության հետ խնդիներ տեսնելու հարցի վրա, ինչը, կարծում ենք, շեղում է մեզ բուն խնդրից և դրանից բխող հետևանքներից։ Իսկ դրանք հետևյալն են՝

1) Նախկին ռեժիմից ժառանգություն մնացած, կոռումպացված դատական համակարգի բարեփոխումն ու լեգիտիմ, հանրության վստահությունը վայելող դատական իշխանության ձևավորումը:

2) Քոչարյանական կոալիցիայի նետած մարտահրավերը ներկայիս կառավարությանը և հակահեղափոխության վտանգը։

Փաշինյանը մայիսի 20-ի իր ուղերձով ինստիտուցիոնալ (հաստատութենական) և կոնցեպտուալ (հայեցակարգային) մոտեցում ցուցաբերեց դատաիրավական համակարգի բարեփոխման խնդրին ու ըստ էության փարատեց բոլոր այն մտավախությունները, թե գործադիր իշխանությունը կամ խորհրդարանը, դատական համակարգի ռեֆորմներն իրականացնելիս, կարող են դուրս գալ Սահմանադրության և օրինականության շրջանակներից։ Եվ անգամ սրանից հետո որոշ մարդկանց ու ուժերի կողմից Փաշինյանի՝ մայիսի 19-ի կոչի վրա անընդհատ շեշտը դնելը խիստ տարակուսելի է ու որոշ կասկածներ է առաջացնում քաղաքական շահարկման վերաբերյալ։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ձևականությունների, խաղի արդար կանոնների «ետևից ընկնելը» ներկա իրավիճակում ավելորդություն է, որովհետև կոնֆլիկտի կողմերից առնվազն մեկը, մեղմ ասած, արդար չի խաղում, կանոններով չի խաղում, ազնիվ չէ, դա ապացուցել է իր անցյալով ու նախկին գործունեությամբ, ունի գերնպատակ ու ամեն գնով, նույնիսկ ազգի մեջ պառակտում մտցնելու, պատերազմ հրահրելու գնով պիտի ձգտի հասնել ռևանշի։ Սրանում չկասկածեք։ Այս կողմում նախկին արատավոր, կոռումպացված համակարգին մաս կազմած ուժերն են, խմբավորումները, բիզնես ու լրատվական-քարոզչական շրջանակները, օլիգարխիան, քրեական ու կիսաքրեական տարրերը, Քոչարյանին, Սարգսյանին ժամանակին ծառայած ու նրանց «լավության» տակ մնացած տարատեսակ գործիչներ, ովքեր այսօր հարցազրույցներով կամ այլ տեսակի ելույթներով մեկը մյուսի ետևից բացահայտում են իրենց իրական դեմքն ու քաղաքական պատկանելությունը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այս ճամբարի «գաղափարական» ու «արժեքային» մարմնավորումը, խորհրդանիշը Քոչարյանն է, ոչ թե Սարգսյանը կամ մեկ ուրիշը։ Ու պատահական չէ, որ Թավշյա հեղափոխությունից հետո հենց Քոչարյանը հակահեղափոխության առաջնորդը դառնալու հայտ ներկայացրեց՝ իր կալանքի որոշումից անմիջապես հետո հայտարարելով[6], թե «ես եկել եմ պայքարելու մինչև վերջ» ու «չեմ պատրաստվում փախչել»։ Սա շատ լուրջ ու հստակ ուղերձ էր գլխատված նախկին ռեժիմի բեկորներին, ռևանշի ձգտող ուժերին, իրենց ունեցվածքի ու ժողովրդավարության սկզբունքային թշնամիներին, ռուսական «5-րդ շարասյանը»։

Հեղափոխությո՞ւն, թե՞ հակահեղափոխություն

Այս խոսակցությունը, իհարկե, կրկին հեղափոխության ու հակահեղափոխության մասին է։ Անշուշտ, «հեղափոխություն» ու «հակահեղափոխություն» հասկացությունները շատ պայմանական են, պայմանականության ու սուբյեկտիվ ընկալումների խնդիրն այստեղ կա, և այս տերմինները շատ չարաշահելն էլ ընդհանրապես ճիշտ չէ։ Մենք պատմության դասերը լավ ենք սերտել ու գիտենք, որ ոչ վաղ անցյալում «հակահեղափոխության» անվան տակ «հեղափոխական» հորջորջվող վարչակարգերը կեղծ գաղափարական շղարշի ու հեղափոխության հրամայականով պատճառաբանված՝ ընդամենը իրենց իշխանության պահպանման, քաղաքական հակառակորդներից ազատվելու խնդիրն են լուծել ու դա արել են լայնածավալ բռնաճնշումների միջոցով, որոնց զոհ են դարձել հազարավոր ու հարյուր հազարավոր անմեղ մարդիկ։ Սա, իհարկե, պետք է նկատի ունենալ, բայց մեր պարագայում հեղափոխության ու հակահեղափոխության սահմանները շատ ավելի հստակ են ու տեսանելի։ Ու պետք չէ մեր՝ Հայկական հեղափոխության գաղափարը պայմանավորել զուտ այս պրոցեսն առաջնորդած Փաշինյանի անձով։ Եկեք հստակեցնենք մեր գաղափարները, հեղափոխության հռչակած գաղափարները ու պայքարենք դրանց համար, ոչ թե Փաշինյանի անձի ու նրա իշխանության համար։ Եկեք վերջապես ընտրություն անենք՝ ի՞նչ ենք ուզում. օրենքի իշխանություն ու իրավունքի գերակայությո՞ւն, ժողովրդավարական պետություն, որտեղ որոշիչը քաղաքացու ձայնն է, իշխանություններն ընտրվում են ազատ, արդար ընտրությունների միջոցով ու հաշվետու են միայն ժողովրդի՞ն, թե՞ ուզում ենք օլիգարխների, կաշառակերների, արտոնյալների, պետության հետ սերտաճած բիզնես շրջանակների իշխանություն, որը ձևավորվում է փողի, ուժի ու այլ լծակների գործադրմամբ, և որի նպատակը միայն ու միայն իշխանություն պահելն ու ընդլայնելն է։ Մենք ուզում ենք արդարության, ազատության ու իրավահավասարության վրա հիմնված իրավական պետություն, որտեղ գործում է արդարադատությունը ու որտեղ սկզբունքորեն դատապարտված է նախկին իշխանությունների կողմից քաղաքացու հիմնարար ազատությունների ու իրավունքների, հատկապես ու մասնավորապես՝ ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարումը, իշխանության բռնազավթումը, թե՞ ուզում ենք այնպիսի արդարադատության համակարգ, որը կար նախորդ վարչակարգի օրոք ու նույնիսկ պահպանվում է մինչ օրս։ Այս շարքը կարելի է երկար շարունակել։ Բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ պայմանականորեն ասած՝ հակահեղափոխական այս ճամբարը ներկա կառավարությանը մարտահրավեր նետելու ունակ միակ վճռական ուժն է այսօր, ինչը պետք է ստիպի գործող կառավարությանը՝ անցնելու ավելի վճռական գործողությունների և ոչ թե ամեն հարմար առիթով վերահաստատելու իր հավատարմությունը պայքարի «թավշյա» և «ոչ բռնի» մեթոդներին։ Խոսքը ոչ թե բռնության գործադրման, այլ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելու մասին է՝ հեղափոխական գործընթացի տրամաբանության մեջ։ Թեև ընդհանրապես իշխանությունն առանց բռնության չի լինում։ Այսպիսի մի հայտնի խոսք կա՝ բռնությունը իշխանության մենաշնորհն է։ Պարզապես ժողովրդավարական և լեգիտիմ կառավարությունները բռնատիրություններից և ոչ լեգիտիմ կառավարություններից տարբերվում են նրանով, որ եթե նույնիսկ անհրաժեշտության դեպքում դիմում են բիրտ միջոցների՝ ամեն դեպքում գործում են իրավաչափ ու օրենքի շրջանակներում։ Ընդհանրապես ժողովրդավարության և օրենքի իշխանության հաստատումը չի լինում առանց կոշտ միջոցների գործադրման։ Այսօր մեզ հայտնի ժողովրդավարական գրեթե բոլոր երկրների պատմությունը հենց սրա մասին է վկայում։

Կանխել նախկինների ռևանշը

Մյուս կողմից՝ այն մարդիկ, ովքեր համառորեն, մանրադիտակը ձեռքներին առած՝ սխալներ են փնտրում Փաշինյանի գործողություններում, անխնա «քլնգում են», քննադատում են անխուսափելի վրիպումների ու սխալների համար, ինքներն իրենց պիտի հարց տան՝ ո՞ր ճամբարն են ընտրում՝ պայմանականորեն ասած՝ հեղափոխությա՞ն, թե՞ պայմանականորեն ասած՝ հակահեղափոխության։ Եթե երկուսն էլ իրենց համար անընդունելի է՝ պիտի բավարար ազնվություն ունենան երրորդ ճանապարհը ցույց տալու և Փաշինյանի այլընտրանքին մատնանշելու։ Մեր համոզմամբ՝ երրորդ տարբերակն առայժմ չկա։ Ավելի լավ ընտրություն այս պահին, ցավոք, չունենք։

Սա ամենևին էլ չի նշանակում, թե երկրում չկա ընդդիմություն, չկան քաղաքական այլ ուժեր, կոմպետենտ մարդիկ, ովքեր տեսականորեն կարող են փոխարինել գործող կառավարության անդամներին։ Խնդիրն այն է, որ ավելի հավանական սցենարով Փաշինյանի սայթաքումից օգտվելու են հակահեղափոխության՝ շատ ավելի վճռականորեն տրամադրված ուժերը, ոչ թե այն ուժերը, այն մարդիկ, որոնք մի կողմից փորձում են դիրքավորվել իբրև ընդդիմություն ու քննադատում են Փաշինյանին սխալների, թերացումների համար, մյուս կողմից՝ ակնհայտորեն չեն ցանկանա նախկինների վերադարձը։ Հետևաբար, գոնե այս փուլում մեր խնդիրը պիտի լինի նախկինների ռևանշը կանխելը, քաղաքական կայունության հաստատմանն ու բարեփոխումներին, կուսակցական ու քաղաքական համակարգի կայացմանը աջակցելը, մինչև որ բնական ճանապարհով երկրում կկայանա կուսակցական և քաղաքական համակարգը, կվերածնվի գաղափարական պայքարը քաղաքական դաշտում, ի հայտ կգան նոր՝ այլընտրանքային ուժեր, ծրագիր ու ռազմավարություն ունեցող ուժեր, կուսակցություններ, առաջնորդներ՝ հայտ ներկայացնելով ստանձնելու պետական իշխանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում