Մտավորականության առաջնորդ դերը հանրության կյանքում կարծես թե բացակայում է: Ինքնությունը վերագտնելու, ոգեղեն արժեքները վերաիմաստավորելու կամ վերաարժևորման փուլո՞ւմ է մեր մտավորականությունը, թե՞ ընդհատակում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հիշեց Գ. Նժդեհի խոսքերը. «Մտավորականությունն ազգի ճակատագրի դարբինն է»: «Սակայն մտավորականությանը հաճախ զրկում ենք դարբնի մուրճից, հետո ասում ենք՝ նրանք ի վիճակի չեն: Իհարկե, կա նա ստամտավորականություն, մարդիկ, որոնք խաղում են մտավորականության կերպար և փչացնում են իսկական մտավորականի կերպարը՝ իշխանությանը քծնում են, հատնվում իշխանության գրպանում»,- հավելեց Գ. Գինոսյանը: Նրա կարծիքով՝ մտավորականությունը երբեք չպետք է իշխանության կողմը լինի. «Նույնիսկ լավ իշխանությանը եթե մտավորականը սկսում է գովաբանել կամ սիրաբանել, նպաստում է նրա փչացմանը»:
Գ. Գինոսյանի խոսքով՝ իշխանությունը պետք է սաստիչ ուժ զգա, այսինքն՝ գիտակցի, որ եթե թերանա, մտավորականությունն այդ մասին կբարձրաձայնի. «Իսկ եթե ախպերացան, մի սեղանի շուրջ կենացներ, մեդալներ և այլն, ապա դրանից հետո մտավորականը չի կարողանում քննադատել»:
Խոսելով առկա խնդիրներից՝ Գ. Գինոսյանը նկատեց. «Անընդհատ կա այս բացթողումները՝ չունենք արժեհամակարգ և արժեհամակարգի տեսլական, չունենք նաև քաղաքացի դաստիարակելու գաղափար»:
Մանրամասն՝ տեսանյութում: