Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ինձնից խլածի համար առաջինը՝ Քոչարյանը, ապա Սերժ Սարգսյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը։

– Պարոն Մարկոս, օգոստոսին կլրանա մեկ տարին, ինչ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քր գործ է հարուցվել։ Ի՞նչ փուլում է այս գործը։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։

Դատական իշխանության նկատմամբ անվստահությունը շարունակվո՞ւմ է։

– Գործը հիմա քննում է Հատուկ քննչական ծառայությունը: Վերջին զարգացումներից կարող եմ ասել, որ քննիչի որոշմամբ ես ճանաչվել եմ տուժող և քաղաքացիական հայցվոր:

Ինչ վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը, ապա, այո՛, շարունակվում է այդ անվստահությունը, բայց կա մի բան, որի համար ես կարող եմ սպասել։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ձգձգում էր այդ պրոցեսը՝ հավանաբար կարծելով, որ նրանք կարող էին փոխվել, լրջանալ և ապաշխարել։ Իսկ ո՞վ չգիտի, որ Սերժն ու Ռոբերտը թալանել են Հայաստանը և տարել արտասահման։ Նրանք հիմա երկիրը քայքայելու այլ տարբերակ են ընտրել՝ տնտեսությունը քայքայելու, վտանգների ենթարկելու։ Դրա համար ես, հասկանալով Փաշինյանի քայլերը, որոնք միտված են դատաիրավական համակարգի բարեփոխմանը, Հայաստանի տնտեսության առողջացմանը, սպասում եմ։ Ամեն ինչ կամաց-կամաց գնում է ճիշտ հունով։ Ես էլ պատրաստ եմ օգնել, ինչպես օգնել եմ նախկինում։

– Կարծում եք՝ դատական իշխանության փոփոխությունից հետո՞ միայն կարող եք ակնկալել արդար դատավճիռ։

– Դատական իշխանության փոփոխությունն անհրաժեշտություն է, որովհետև այնտեղ մարդիկ են, որոնց նշանակել են Ռոբերտը և Սերժը։ Եվ այն բոլոր ավազակները, որ նրանց կողմից են նշանակվել և կամովին դարձել են նրանց կամակատարները, չպետք է անելիք ունենան Հայաստանի նոր իրականությունում։ Տեսեք՝ որքան եմ ես տուժել, ինչպես են ինձ թալանել։ Ամեն ինչ սկսվեց 2001-ից․ այդ ժամանակ Սերժն անձամբ եկավ Մոսկվա և առաջարկեց, որ ֆինանսավորեմ բանկը, նաև փրկագնեմ մի շարք գործարաններ։ Արդյունքում ես Հայաստանի տնտեսությունում զգալի ներդրումներ արեցի: Ներդրեցի 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող միջոցներ:

– Պարոն Մարկոս, ինչո՞ւ է Քննչական մարմինը գաղտնի պահում ձեր գործի քննության մանրամասները։

– Գաղտնի չեն պահում, ամեն ինչ գնում է ճիշտ հերթականությամբ։ Ես վստահ եմ, որ որևէ գաղտնի պահելու խնդիր չկա, պետք չէ շտապել, ամեն ինչ պետք է անել այնպես, որ ժողովրդին վնաս չտան, իսկ Սերժն ու Ռոբերտը իրենց փողի համար պատրաստ են ամեն ինչի։

– Ինչ ճչացող խախտման մասին կասեք։

– ԿԲ-ի բացթողումների պատճառով հասել էի այս վիճակին, այսինքն՝ ունեի արդեն սնանկ ճանաչված «Կրեդիտ Երևան» բանկի մոտ 90 տոկոս բաժնետոմսեր: ԿԲ-ն խոստացավ, որ մի քանի օբյեկտ պետք է անցնեին բանկին, որոնց թվում էր Երևանի Բազալտի գործարանը, Մերսեդեսի կազմակերպությունը, Էջմածնի «Ագրինէքս» ջերմատնային տնտեսությունը։ Ինձ էլ ասել էին, որ եթե լրացուցիչ 5,6 մլն ԱՄՆ դոլար փոխանցեմ բանկին, ապա այն կառողջանա: Այդ ընթացքում, կենտրոնական բանկի թույլտվությամբ, Մերսեդեսի կազմակերպության մոտ 6 մլն ԱՄՆ դոլարի վարկային պարտքը «Կրեդիտ Երևան» բանկի հանդեպ փոխանցվեց ոչինչ չունեցող մի կազմակերպության: Այսինքն՝ ԿԲ-ի թեթև ձեռքով բանկը զրկվեց 6 մլն ԱՄՆ դոլարի չափով իր ակտիվից: Հիմա այդ պարագայում իմ կողմից բերված 5,6 մլն ԱՄՆ դոլարը ինչպե՞ս պետք է առողջացներ «Կրեդիտ Երևան» բանկը: Ու ես որոշեցի ոչ մի ցենտ չփոխանցել, մինչև այս անօրինությունը վերացվի: Հետո ԿԲ-ն նորից պարտավորվեց «Մերսեդես» ընկերության պարտքի հարցը լուծել, բայց կրկին ոչինչ չարեց, իսկ երբ ես հրաժարվեցի 5,6 մլն ԱՄՆ դոլարը բերելուց, իմ դեմ դատական գործ սկսեցին և անօրինական վճռով այդ գումարը գանձեցին: Գումարը գանձելիս ինձ պատկանող օբյեկտները ջրի գնով վաճառելով իրենց մերձավորներին:

– Ի վերջո, այս գործով մեղադրյալներ կա՞ն, թե՞ ոչ։

– Կարծեմ՝ դեռ մեղադրյալներ պաշտոնապես չկան, բայց գործի նյութերը բավարար են մեղադրյալներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու համար: Մինչև «Կրեդիտ Երևան» բանկի խոշոր բաժնետոմսերն ինձ վաճառելը այդ գործարքն անցել է Կենտրոնական բանկի՝  ի դեմս այն ժամանակվա նախագահ Տիգրան Սարգսյանի հսկողությամբ: Իրենք ոչ միայն չպետք է թույլ տային «Կրեդիտ Երևան» բանկի «թալանը», այլ պետք է նաև չթույլատրեին, արդեն փաստացի սնանկացած բանկի բաժնետոմսերի վաճառքը Մարտին Հովհաննիսյանի կողմից ինձ: Իսկ որ կենտրոնական բանկը տեղյակ էր «Կրեդիտ Երևան» բանկի ֆինանսական վիճակի մասին, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նույնիսկ ստուգման ակտ կա: Բայց ես այստեղ միտում եմ տեսնում՝ ինձ այս կեղտոտ պատմության մեջ ներքաշելու հարցով:

Երբ իմ նկատմամբ սարքված քրեական գործերից մեկը ՌԴ ուղարկվեց, ես փաստաթղթերով ապացուցեցի ՌԴ քննչական մարմիններին, թե ինչ օրն են գցել ինձ և այն էլ՝ պետական մակարդակով:

– Ձեր գործով ովքե՞ր պիտի պատասխանատվության ենթարկվեն։

– Առաջին հերթին այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հետո՝ փաստացի այս գործերը հսկող Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը։ Ինձանից խլված բոլոր օբյեկտները ի վերջո տրվել են նրա շրջապատին՝ Լֆիկին, Գագիկ Բեգլարյանին, Գագիկ Ծառուկյանին…

– Մտադի՞ր եք առաջիկայում Հայաստանում ներդրումներ անել։

– Այո՛, անպայման։ Ես մեծ խումբ եմ կազմել՝ գիտնականներ, ներդրողներ, լրագրողներ, և բոլորը սպասում են, որ գանք Հայաստան։ Մեծ ֆորում ենք կազմակերպելու և սկսելու ենք մեծ ներդրումային ծրագրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում