Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

Նախապատրաստվում է ռուսական ագրեսիա. ո՞րն է Հայաստանի պատասխանը

Առավոտյան ժամը 6-ին Երևանի վարչական տարածքներում և մի քանի այլ քաղաքներում տեղի է ունեցել ակցիա, որը կրում է #ստիԾնունդը անվանումը, որի ընթացքում դրա մասնակիցները ասֆլատին պատկերել են #sutnikol հեշթեգը։ Ինքնին հասկանալի է, որ այս ակցիան փոքրաթիվ խումբն իրականացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ՝ փաստորեն իրականացնելով հակաքարոզչություն։ Մարգինալ նման ակցիաներ տեղի են ունենում աշխարհի բոլոր երկրներում՝ դրանք լինեն դեմոկրատական, թե ավտորիտար։ Օրինակ՝ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի տարեդարձի օրերին ռուսական ընդդիմության տարբեր խմբեր նման ակցիաներ անում են։ Օրինաչափություն է նաև, որ այդ ակցիաների մասնակիցները բերման են ենթարկվում՝ լինի Մոսկվայում, թե Երևանում։

Մյուս կողմից՝ եթե կան առաջնորդների տարեդարձերը ֆետիշացնող հասարակական խմբեր, խիստ օրինաչափ է, որ դրանց լինելու են հակադարձողներ, ընդ որում՝ երկու ծայրահեղ մոտեցումներն էլ դատապարտելի են, որովհետև երկրների ղեկավարները նույնպես մարդիկ են՝ իրենց անձնական տոներով։ Պետության առաջնորդի տարեդարձն, անշուշտ, պետական տոն չէ, սակայն նաև առիթ չէ, որ ընդդիմադիրները քաղաքական պահանջներ հնչեցնեն։

Սակայն վերադառնամ բուն ասելիքիս։

Հայաստանի վերջին շաբաթների իրադարձությունները հուշում են, որ գործ ունենք հեղափոխության, ավելի ճիշտ՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ մշակված բավականին համապարփակ մի ծրագրի հետ, որը մշակվել է Հայաստանի սահմաններից դուրս՝ հայտնի մայրաքաղաքում, ու Երևանում տեղի ունեցող ակցիաները շատ հաճախ տեղավորվում են այդ համատեքստում, եթե նույնիսկ դրանց կազմակերպիչներն «ինքնաբուխ» են գործում և ունեն ինքնուրույն համոզմունքներ։

Օրինակ՝ Երևանի փողոցների վրա #sutnikol հեշթեգ պատկերելը ու «հերոսաբար» քաղմաս գնալը մի նպատակ է հետապնդում՝ ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն ընտրողաբար է կիրառվում, կամ՝ օրենքի առաջ հավասարության սկզբունքը չի պահպանվում, որովհետև, օրինակ՝ Քաղաքացու օրը հեղափոխության կողմնակիցները նմանանատիպ ակցիաներ էին անում՝ ոչ միայն չպատժվելով, այլ նույնիսկ՝ ոստիկանության աջակցությամբ։ Հեղափոխությունը սահմանադրական արժեք չէ, հենց դրան նման կարգավիճակ ենք տալիս՝ լեգիտիմացնում ենք հակահեղափոխությունը, որը դառնում է ընդդիմադիր բովանդակություն։ Սա է, որ չեն հասկացել մեր իշխանությունները՝ հիմք տալով, որ այսօր առավոտից իշխանության փոքրաթիվ ընդդիմախոսները խոսեն քաղաքական հետապնդումների մասին։ Նախորդ վերլուծականներում գրել եմ, թե աշխարհաքաղաքական որ կենտրոնին է ձեռնտու Հայաստանում բեմականացնել «քաղաքացիական բախումների» տեսարաններ։ Ակցիաների կազմակերպիչների «հետևողականությունն» ու ոստիկանության «ակտիվությունը» նպաստում են դրան։

Կամ երեկ՝ փոքրաթիվ մի խումբ փորձում էր շրջափակել Սորոսի երևանյան գրասենյակի մուտքը, որը «հերոսաբար» պաշտպանում էր ոստիկանության մեծաթիվ ստորաբաժանում։ Խնդիրը դարձյալ Սորոսի հիմնադրամը չէ, որն աշխարհում, բնականաբար, միանշանակ ընկալում չունի՝ իր աջակիցների ու հակառակորդների խմբերով։ Այս առումով՝ Հայաստանը նույնպես օրիգինալ երկիր չէ, սակայն այստեղ խնդիրը դարձյալ այս հիմնադրամը չէ։

Շենքեր շրջափակելը ցանկացած դեպքում ապօրինություն է ու պահանջում է ոստիկանության միջամտությունը։ Բայց երեկվա ակցիայի բուն նպատակը ոչ թե Սորոսին, այլ Նիկոլ Փաշինյանին «սևացնելն» էր՝ ցույց տալու համար, որ նա է շենքեր «պաշարելու» մշակույթի հիմնադիրը, ընդ որում՝ դատարանները, որպես պետական կառույց, ոստիկանության կողմից չեն պաշտպանվում, իսկ Սորոսի հիմնադրամն «անձեռնմխելի» է։

Ինձ որևէ մեկը չի կարող ապացուցել, թե սա ռուսական սցենար չէ․ Մոսկվան ստեղծում է առիթներ, որպեսզի լեգիտիմացնի, թե ինչու չի սիրում կամ վստահում «արևմտամետ» Նիկոլ Փաշինյանին, որն «ատամներով» պաշտպանում է Սորոսի հիմնադրամը։ Սորոսի թեման «սրվում» է այն երկրներում, որտեղ Ռուսաստանը խաղում է «հիբրիդային պատերազմի» կանոններով։

Սորոսը հրեշ չէ, ոչ էլ դժոխք է նրա հիմնադրամը, պարզապես դրանք հարմար թիրախներ են, որոնք լեգիտիմացնում են ռուսական ագրեսիվ քաղաքականությունն ու քարոզչությունը։ Մոսկվայում ուզում են Հայաստանը նույնացնել Ուկրաինայի կամ Վրաստանի հետ՝ հող նախապատրաստելով ագրեսիայի համար։ Ամբողջ խնդիրն այն է՝ ինչպիսի բովանդակություն կամ դրսևորում կունենա այդ ագրեսիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում