Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Վարդգես Խաչատրյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 34 TF 042 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց 7 հայտնվել ձախ հատվածում առկա ձորում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Վ.Խաչատրյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ.Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում որպես պայմանագրային զինծառայող: