«Ինտերի» տնօրինությունը ընդամենը 180 րոպե էր տրամադրել ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին՝ խաղի որակը բարելավելու և արդյունավետությունը բարձրացնելու համար: Կարելի է վստահորեն ասել, որ առաջին 90 րոպեներն ապարդյուն անցան. «Կիևոյին» պարտվելուց հետո վիճակն էլ ավելի վատացավ: Շատ հնարավոր է, որ արդեն հունվարին իսպանացին լքի ակումբը: Միլանյան ակումբի նոր գլխավոր մարզչի թիվ մեկ թեկնածուն համարվում է արգենտինացի քառասունամյա մասնագետ Դիեգո Սիմեոնեն: