Իրանում Ալ-Քուդսի միջազգային օրվա առթիվ երթեր ու ցույցեր են անցկացվել ի պաշտպանության Պաղեստինի և ի նշան սեփական իրավունքների համար պաղեստինցիների պայքարում իրանցիների համերաշխության։
Ինչպես հայտնել է RIA Novosti-ի թղթակիցը՝ Թեհրանում միջոցառման համար, որն ընթացել ՝ իրավապահների ուժեղացված հսկողությամբ, ընտրվել էր տասը երթուղի, որոնք վերջում հանգուցվել են մեկ կետում՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Թեհրանի համալսարանի մոտ:
Թեհրանի փողոցներով անցել են հազարավոր մարդիկ, որոնք վանկարկում էին հակամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ, մարդիկ ձեռքներին տանում էին «Պաղեստինն ազատ կլինի» մակագրությամբ ցուցանակներ և երկրի դրոշները:
Երթեր են անցկացվել նաև այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Թավրիզը, Շիրազը, Մեշհեդը և ուրիշներ: Ալ-Քուդսիի օրը, որը նշվում է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը, սահմանվել է Իրանի հոգևոր առաջնորդ և պետական գործիչ այաթոլլա Խոմեյնիի նախաձեռնությամբ 1979թ․՝ ի նշան պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության և իր իրավունքների համար նրա պայքարի աջակցության: