Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Ինչ կատարվեց. Արմեն Սարգսյանի արագ քայլը. հրաժարակա՞ն է հասունանում

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տարածել է տեղեկություն այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային Ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու՝ Վահե Գրիգորյանին: Այս տեղեկությունը խիստ հետաքրքիր է, քանի որ երկու օր առաջ խորհրդարանը մերժեց նրա ներկայացրած թվով երրորդ, իսկ նոր խորհրդարանի համար երկրորդ թեկնածուին՝ այս դեպքում Արթուր Վաղարշյանին: Մինչ այդ, նոր մեծամասնությունը մերժել էր Գոռ Հովհաննիսյանին: Առաջին անգամ Արմեն Սարգսյանը խորհրդարանին ներկայացրել էր հենց Վահե Գրիգորյանին, սակայն դա հին խորհրդարանն էր, որտեղ դե ֆակտո հին մեծամասնությունն էր որոշողը և մերժողը:

Վահե Գրիգորյանն է նոր մեծամասնության ակնառու ընդունելի թեկնածուն, և ընդգծված քաղաքական համատեքստի բերումով: Գրիգորյանը քաղաքականապես հոգեհարազատ թեկնածու է նոր մեծամասնության կամ մեծամասնության որոշակի մեծամասնության համար: Թեև այդ մասին ֆորմալ առումով չի հայտարարվում, սակայն գրեթե կասկած չկա, որ դատավորի թեկնածուների մերժումները եղել են քաղաքական շարժառիթով, ոչ մասնագիտական: Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոր մերժումից հետո հայտարարել էր, երբ չանցավ նաև Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, որ որևէ խնդիր չկա Արմեն Սարգսյանի հետ, պարզապես կան տարբեր պատկերացումներ և առաջադրումները ու մերժումները կշարունակվեն այնքան, մինչև այդ պատկերացումները համադրվեն:

Եվ ահա, Արմեն Սարգսյանը չհայտարարելով դատավորի թեկնածուի հավակնորդների նոր դիմումներ ընդունելու մասին, առաջադրում է Վահե Գրիգորյանին: Գրեթե կասկած չկա, որ նրա թեկնածությունը խորհրդարանի մեծամասնությունը կհաստատի:

Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի գործի տուժողների իրավահաջորդ է, ներկայումս նաև վարչապետի խորհրդական: Ինչ կատարվեց, որ Արմեն Սարգսյանը տեղի տվեց խորհրդարանի մեծամասնությանն ու առաջադրեց այն թեկնածուին, որի աաջադրումը ակնկալում էր մեծամասնությունը: Ընդ որում այն, որ Արմեն Սարգսյանը հերթական մերժումից հետո շատ արագ է առաջադրում նոր թեկնածու, հուշում է, որ այդուհանդերձ գործ ունենք առանձահատուկ քաղաքական իրավիճակի հետ: Սա էլ իհարկե ինքնին հետաքրքիր է մայիսի 19-20-ի դատաիրավական ռեֆորմի ալիքի ֆոնին, որին Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի անդրադարձով տվեց ռազմա-քաղաքական լայն երանգավորում ու շերտավորում, կամ ցույց տվեց այդ շերտավորումը հանրությանը:

Ի դեպ, Արմեն Սարգսյանն աջակցեց վարչապետին, բավականին նուրբ, զուսպ և դիպուկ արձանագրելով, որ ըստ Սահմանադրության իշխանությունը պատկանում է ժողովրդին: Դրանից հետո սակայն խորհրդարանը մերժեց Սարգսյանի առաջադրած հերթական թեկնածուին, փաստորեն այդպես հայտնելով ՙերախտագիտություն՚: Բայց, Արմեն Սարգսյանը մի քանի օր անց փաստորեն նոր թեկնածությամբ բավարարում է կառավարող մեծամասնության քաղաքական ՙքիմքը՚, ոչ թե նույն ոգով գնում առճակատման, ինչպես ԱԺ նախագահն էր ասել՝ այնքան, մինչև պատերացումները կհամընկնեն:

Հաշվի առնելով նախագահ Սարգսյանի թե անձնական, թե քաղաքական, թե հանրային գործունեության մեծ կենսափորձը, ընդհուպ միջազգային հարաբերությունների մասշտաբով, աներկբա է, որ Սարգսյանը տեսել է այդ պատկերացումները ՍԴ դատավորի հարցում «արագորեն» համադրելու անհրաժեշտություն և չի տարվել ավելորդ փառասիրությամբ: Սա անշուշտ քաղաքական բարձր կարգ է: Իր հերթին, անկասկած բավական հետաքրքիր է Արմեն Սարգսյանի արագ արձագանքի ու ճկունության քաղաքական շարժառիթը, հատկապես այն հարցի ֆոնին, որ առաջացել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո՝ ՍԴ նախագահի հրաժարականը: Ադյո՞ք Արմեն Սարգսյանի արագ քայլը պայմանավորված է այդ հարցի արագ հասունացմամբ կամ հասունացման ընթացքի արագացմամբ: Այլ կերպ ասած, խորհրդարանը փաստացի արդեն կարող է ընտրել ոչ թե ՍԴ դատավոր, այլ մեծ հաշվով ՍԴ նախագահ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում