Այսօր՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում վարչապետն առաջարկել է Դավիթ Հովհաննիսյանի թեկնածությունը՝ 1 տարի ժամկետով:
«Արդյոք դուք ուսումնասիրե՞լ եք օդանավակայանի կոնցեսիոն վերլուծությունները»,- թեկնածուին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ որոշ ավիաընկերություններ անընդհատ մտնում են շուկա, հետո դուրս են գալիս՝ մեկնաբանելով, որ գները մեր օդանավակայանում հակամրցակցային են. «Միգուցե որոշ ավիաընկերությունների համար արջի ծառայությո՞ւն է մատուցվում: Թե չէ անընհատ խոսվում է շաքարից ու բանանից, բայց ավելի կարևոր հարցեր էլ կան»:
Պատգամավորը կոչ արեց ուսումնասիրել. «Օդանավակայաններում շահո՞ւյթ է գեներացվում, թե՞ գերշահույթ»:
Մանրամասները՝ տեսանյութում: