Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հակահեղափության հաղթանակը հայկական ֆուտբոլում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում «Արարատ-Արմենիայի» առաջին հորիզոնականը զբաղեցնելը հերթական ծանր հարվածը հասցրեց հայկական ֆուտբոլին: Մենք շարունակում ենք տեղում դոփել, իսկ ապագան մշուշոտ է: ՀՖՖ-ի կողմից նշանակված մրցավար Արտակ Սիմոնյանը Բարձրագույն խմբի 34-րդ տուրում Վանաձորում «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման վերջնամասում 100 տոկոսանոց 11 մետրանոց հարված չէր նշանակել Վանաձորի թիմի դարպասին, 2 միավորից զրկելով երևանյան թիմին: Հիշեցնենք, որ այս հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի 2:2: Սիմոնյանը «Արարատ-Արմենիայի» համար այս կերպ չեմպիոնական քայլ էր կատարել: Զարմանալի կլիներ, որ այս հնարավորությունից ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի թիմը չօգտվեր:

Նշենք, որ «Լոռիի» հետ հանդիպումից առաջ «Փյունիկի» ղեկավարները մտավախություն ունենալով, որ Սիմոնյանը կարող է ստոր արարքի դիմել և ՀՖՖ-ին խնդրել էին այլ մրցավար նշանակել: ՀՖՖ-ն բնականաբար մերժել էր խնդրանքը: Երբ Սիմոնյանն իր գործն արել էր և չեմպիոնության հարցը գործնականում որոշված էր մեր ֆուտբոլային կառույցը քավության նոխազ դարձնելով Սիմոնյանին, որակազրկեց նրան և վերջին մի քանի հանդիպումները սպասարկելու համար հրավիրեց Եվրոպայում հայտնի մրցավարներին: Ինչես մեկնաբանել այս որոշումը, երբ բանը բանից արդեն անցել էր: Առաջնության ընթացքում որոշ ակումբների շրջանում շատ էր խոսվում, որ ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի միջոցով նշանակում էր առաջնության մրցավարների, որոնք ուղղորդված պետք է գործեն հատկապես «Փյունիկի» և «Բանանցի» դեմ: Վերջիններիս Հայրապետյանը հայտնի պատճառներով ուղղակի չի սիրում: Ավելին՝ նշված երկու թիմերը լուրջ մրցակիցներ էին «Արարատ-Արմենիայի» համար չեմպիոնության համար պայքարում: Հայրապետյան Ռուբենը շարունակ հաճախում էր Սամվել Կարապետյանի թիմի խաղերին և ակտիվ երկրպագում: «Արարատ-Արմենիան» մարզվում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և տնային հանդիպումները անցկացնում այս մարզաբազայում: ՀՖՖ նախկին նախագահին հաճախ կարելի է տեսնել Ավանի ակադեմիայում իշխող տիրոջ դերի մեջ: Բնական է, որ ՀՖՖ-ն պետք է ասի, որ մրցավարներ չունենք, ֆուտբոլիստներ չունենք, սա չունենք, նա չունենք և տեղի ունեցածը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է: Հավատա՞նք, թե՞ ոչ:

Արդյո՞ք նման սխալներն ուղակի պատահականության արդյունք են: Հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը: Շարունակ լսում ենք, որ նախկին համակարգից խայտառակ ժառանգություն է բաժին հասնել և տարիներ է հարկավոր ինչ-որ բան փոխելու համար: Այս ամենը ասում են նաև մարդիկ ովքեր Հայրապետյան Ռուբենի օրոք աշխատել են ՀՖՖ-ում: Բա այն ժամանա ինչո՞ւ բան չէիք փոխում: Հիմա ի՞նչը պետք է փոխեք: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում 90 տոկոսով գործում է այն համակարգն ու աշխատակազմը, որը գործում էր մինչև Արթուր Վանեցյանի ՀՖՖ-ի նախագահ դառնալը: Այսինքն, ինչ-որ բան փոխելու համար նախևառաջ պետք է փոխող լինի: Հեղափոխությունից հետո մեր ֆուտբոլային գերատեսչության մոտ թերևս լավ է ստացվում 19 տարեկանների Եվրոպայի առաջնության լոգոյով մետրոյի վագոն ներկելը: Իսկ, որ մեր 19 տարեկանների հավաքականն ըստ էության մարզիչ չունի՝ ոչ մեկին չի հուզում: Դե ինչի բարձրակարգ մարզիչ բերենք, մեկ ա թիմ չկա պիտի սպասենք մատաղ սերունդը մեծանա, հետո տեսնենք ինչ ա լինում:

Տպավորությունն այնպիսին է, որ հենց սա է սկզբունքը, որով առաջնորդվում են ոմանք: Վերադառնանք Բարձրագույն խմբի առաջնությանը: Վերջինս այն հանրությունն է, որտեղ ֆուտբոլի որոշ նվիրյալներ ներդրումներ են անում, լուրջ գումարներ են ծախսում: Հայրապետյանի հեռանալուց հետո շատերը ոգևորվեցին, թիմերի քանակն ավելացավ, բայց․․․: Կարծում ենք բոլորը համոզվեցին, որ հատկապես առաջնությունում գործում է նույն տխրահռչակ ռեժիմը: Արդյոք իմաստ ունի այսքանից հետո շարունակել ներդրումներ կատարելը: Այս հարցի պատասխանը կարծում ենք պարզ է: ՀՖՖ-ն ամեն ինչ պետք է աներ, որ գոնե առաջնությունը ազատ և արդար ընթացք ստանա ֆուտբոլի այլ նվիրյալների շահագրգռելու համար: Բայց արի ու տես, որ Հայրապետյանի համակարգը կարծես թե շատ ավելի հզոր գտնվեց: Ցավով պետք է ընդունենք, որ հակահեղափոխությունը հայկական ֆուտբոլում հաղթեց: Երկրպագուները և ֆուտբոլի անշահախնդիր նվիրյալները կրկին պարտվեցին: Ցավոք ֆուտբոլը շարունակում է մնալ այն ճյուղը, որտեղ ոչ միայն ոչինչ չի փոխվել այլ շարունակում է կանգուն մնալ մոնոլիտ բուրգը, որն անում է այն, ինչ ուզում է: Այսօր էլ ֆուտբոլասեր հասարակությանը փորձ է արվում մխիթարելու Գորիսում, Վայոց Ձորում «Յոնջլախում» և «Գետաբուլաղում» ֆուտբոլի դաշտեր կառուցելով:

Այդ դաշտերը 16 տարի սարքում էր նաև Հայրապետյանը ու կարծես վատ չէր սարքում: Ի՞նչ տվեցին մեզ այդ դաշտերն ու ակադեմիաները: Կա արդյոք այդ դաշտերում պարապած և ֆուտբոլիստ դարձած գեթ մեկ երիտասարդ: Կարճ ասած, իրավիճակն այնպիսին է, որ հայկական ֆուտբոլ լսելով՝ երկրպագուն պատկերացնում է ֆուտբոլի գույներով ներկված մետրոյի վագոն, 20 տարի անդադար կառուցվող ակադեմիաներ ու դաշտեր մեկ-մեկ էլ գնդակներ ու «ֆորմաներ», որոնք նվեր են ստանում երեխաները: Հա, չմոռանանք նաև ազգային հավաքականի մասին, որն ունի «հանճարեղ» մարզիչ ու խաղում է ազգի համար: Բան չի մնացել, հեսա այդ հավաքականը Լիխտենշտեյնին կհաղթի ու ազգը կցնծա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում