Արաբական երկրները հրապարակել են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը։ Փաստաթղթում ասվում է տարածաշրջանում կայունությունն ու անվտանգություն պահպանելու մտադրության մասին, ինչպես նաև դատապարտվում է Իրանի՝ ահաբեկիչներին աջակցությունը։
Բացի այդ, Մեքքայում կայացած գագաթնաժողովի մասնակիցները դատապարտել են Սաուդյան Արաբիայում նավթատարների վրա հութիների հարձակումները, ինչպես նաև հայտարարել, որ Իրանը պետք է դադարեցնի աշխարհազորայիններին և ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունն ու ֆինանսավորումը։
Միջազգային հանրությանն արաբ առաջնորդները կոչ են արել կատարել իրենց պարտվորվածությունները և «իրանական ռեժիմի դեմ վճռական միջոցներ» ձեռնարկել, մասնավորապես՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային պոտենցիալն օգտագործի։