Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Անցումային արդարադատությունից նեոբոլշևիկյան հոտ է գալիս. ներկա իշխանությունն իր գործելաոճով ոչնչով չի տարբերվում նախորդից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը։

Պարոն Ղազինյան, դատական համակարգում լուրջ պրոցեսներ են ընթանում, սակայն մինչ դրանց անդրադառնալը կուզենայի սկսել դատարանները շրջափակելու վարչապետի կոչից։ Ինչպե՞ս եք այդ ակցիան գնահատում, և ի՞նչ հետևանքների հանգեցրեց այն։

– Բնականաբար, շատ բացասական եմ վերաբերվում այդ ակցիային։ Մենք մի կողմից ասում ենք, որ դատարանները պետք է անկախ լինեն, մյուս կողմից ուղղակիորեն կաշկանդում ենք նրա բնականոն գործունեությունը, որը դատարանի անկախության կարևորագույն էլեմենտն է։ Իսկ այդ ակցիան, բնականաբար, չէր կարող բացասաբար չազդել դատարանների բնականոն գործունեության և հետևաբար՝ նաև անկախության վրա: Եթե նման ակցիա նախաձեռներ ընդիմությունը, կամ քաղաքացիների ինչ-որ դժգոհ խումբ, ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, թեև այդ դեպքում էլ օրինական չէր լինի։ Բայց երբ իշխանոuթյան մի թևը մյուս թևի բնականոն գործունեությանը խոչընդոտելու կոչեր է անում, դա արդեն ընդունելի չէ։

Դատարանները շրջափակելու ակցիայից հետո կառավարության ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց դատական համակարգն առողջացնելու 5 քայլ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլերը։

– Դուք նկատի ունեք այդ օրն արված հայտարարությո՞ւնը։

Այո, որի ժամանակ հանձնարարական եղավ՝ ԱԺ-ում մշակել վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ օրինագծերը։

– Գաղափարները միշտ էլ շատ գեղեցիկ են լինում և, որպես կանոն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք փչանում են կյանքի կոչելու ընթացքում։ Նախկինում էլ մենք ունեինք բավականին լավ օրենսդրություն, որի հաջող կիրառության դեպքում կունենայինք դրական արդյունքներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Բայց մեր հիմնական խնդիրը եղել և մնում է օրենքների արդյունավետ կիրառությունը, ինչը այսօր ավելի ցայտուն է արտահայտվում։ Իհարկե, որ երկիրը չի ցանկանա ունենալ մաքուր, անկախ, արդար, օբյեկտիվ դատական իշխանություն, բայց ես խիստ կասկածներ ունեմ, որ նշված լավ գաղափարները, որոնք արտահայտվել են վարչապետի հայտարարության մեջ, իրականացման պրոցեսում կարող են խեղաթյուրվել։ Իմ այդ կասկածներն աստիճանաբար համոզմունքի են վերածվում, հաշվի առնելով այն գործընթացը, որն իրականացվում է դրանք կյանքի կոչելիս, և այն գործիքակազմը, որն ընտրվել է դրանց իրականացման համար: Մասնավորապես՝ վերջերս խորհրդարանում կազմակերպված՝ անցումային արդարադատությանը նվիրված լսումների ընթացքը, մասնակիցները, քննարկման գործընթացը ցույց տվեցին, որ այդ գործընթացը ևս իմիտացիոն բնույթ է կրում: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունների մոտ ամեն ինչ արդեն պատրաստ է, և շատ շուտով մեզ կհրամցնեն պատրաստի լուծումներ: Ես համոզված եմ, որ այս պայմաններում չի կարելի լուրջ արդյունքներ սպասել այս գործընթացից::

Այսինքն՝ Դուք դեմ չեք նույն վեթինգի, անցումային արդարադատության ինստիտուտի ներդրմանը։ Ձեր մտահոգությունները բացառապես կապված են դրանք կյանքի կոչելո՞ւ հետ։

– Ես դեմ չեմ դատաիրավական ոլորտի լուրջ բարեփոխումներին։ Բայց ոչ նման բարձրագոչ տերմինալոգիայի օգտագործմամբ՝ անցումային արդարադատություն, վեթինգ… Վերջին հաշվով, ամեն ինչ որոշվում է  նպատակով։ Եթե ուզում ենք ունենալ օբյեկտիվ, անկախ, պրոֆեսիոնալ և բոլոր չափանիշներին համապատասխանող դատական համակարգ, որը ցանկացած երկրի բնականոն կենսագործունեության ողնաշարն է, և որը կոչված է հավասարակշռելու գործադիր և օրենսդիր իշխանություններին, ուրեմն եկեք ընտրենք մտածված ճիշտ ճանապարհ, այլ ոչ թե առաջնորդվենք բարձրագոչ տերմիններով։ Այս ամբողջ գործընթացից ինչ-որ նեոբոլշևիկյան հոտ է գալիս. ինչ-որ եղել է մինչև մեզ, պետք է ոչնչացնել, պետք է քանդել, քանի որ ամեն ինչ սխալ է եղել, կյանքը սկսվում է մեզանից, և մենք ինչ-որ ասում ու անում ենք, դա վերջին ճշմարտությունն է։ Սա, կարծում եմ, ակնհայտ սխալ ճանապարհ է:

– Այդ դեպքում, Ձեր պատկերացմամբ, ո՞րն է ճիշտ ճանապարհը։

– Ես համոզված եմ, որ ճիշտ ճանապարհը դատաիրավական բարեփոխումների լուրջ խորքային հայեցակարգի մշակումն է, որը կարող է ներառել նաև ձեր նշած  զտման պրոցեսները և մնացած այն ամենը, ինչ անհրաժեշտ է նշված նպատակին հասնելու համար: Այսինքն՝ անհրաժեշտ սահմանադրական և օրենսդրական հիմքերի ստեղծում և այն բոլոր կազմակերպական ու բովանդակային միջոցառումները, որոնք պետք է ծառայեն նշված նպատակին հասնելու համար: Բայց առայժմ նման գործընթացի մենք ականատես չենք:

Պարոն Ղազինյան, կոնկերտ վեթինգի մասով կասե՞ք Ձեր կարծիքը։ Դուք դե՞մ եք, որ այդ ինստիտուտը ներդրվի և զտի, մաքրի դատական համակարգը։ Այդ ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք։

– Ցանկացած հասարակական փոփոխություն՝ զտման գործընթաց կլինի, լյուստրացիա, վեթինգ թե այլ միջոցառում, անհրաժեշտ է, սակայն այն չի կարող կրել ջարդելու, փշրելու, համակարգը ոչնչացնելու նպատակ, այլ պետք է լինի ամենօրյա գործընթաց, որն ուղղված կլինի համակարգերը  մաքելու այնպիսի սուբյեկտներից, որոնք իրենց մասնագիտական, մարդկային, քաղաքացիական որակներով չեն համապատասխանում այդ համակարգի պահանջներին: Հիմա դա ինչ մեխանիզմներով կլինի, ինչպիսի խորությամբ՝ քննարկման հարց է։ Բայց դրանք լուրջ հարցեր են, և չի կարելի ասել՝ ասենք, քանի որ դու ընտրվել ես, նշանակվել ես նախկին իշխանության ժամանակ, ապա դու արդեն բանի պետք չես, քանի որ մենք նոր Հայաստան ենք կառուցում։ Սա աբսուրդ մոտեցում է։ Պետք է հստակ չափանիշներ լինեն, որոնք պետք է վերաբերեն, իմիջայլոց, իրավապահ մյուս կառույցներին, ինչու ոչ՝ նաև օրենսդիր և գործադիր մարմիններին։ Թե չէ, կարելի է կարծել, թե նրանք, ովքեր իրականացնելու են այդ գործընթացները՝ սրբեր են, և պետք է նրանք որոշեն մյուսների ճակատագիրը։

Չափանիշներն այնքան հստակ պետք է լինեն, որ զտումը  իրականացնողից քիչ բան կախված լինի։ Թե չէ ինչ-որ փորձագետներ են եկել, որոնք ինչ-որ երկրներում ինչ-որ փորձեր են արել և հիմա փորձում են դա տեղայնացնել Հայաստանում ինչ-որ բարձրագոչ անվանումների տակ։ Ես դրան սկզբունքորեն դեմ եմ։ Մենք ինքներս շատ լավ կարող ենք որոշել, թե մեզ ինչպիսի համակարգ է պետք, և ինչ միջոցներով պետք է հասնել դրան։ Ընդամենը պետք է լուրջ, բարի, վեհ նպատակ և ճանապարհ, թե ինչպես հասնել դրան։

Պարոն Ղազաինյան, ԲԴԽ-ում Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո լուրջ խմորումներ են, նախօրեին էլ դատավորների ընդհանուր ժողով տեղի ունեցավ, որում, ըստ էության, ԲԴԽ-ին մեղադրեցին անգործության մեջ։ Այս խմորումները ինչի՞ կարող են հանգեցնել։

– Ես, ճիշտն ասած, մանրամասն տեղյակ չեմ կատարվածից, երկրում չէի։ Տեղեկացված եմ ընդամենը լրատվամիջոցներում տեղ գտած լուրերից, բայց մի բան ակնհայտ է, որ ներկայումս  համակարգում անառողջ մթնոլորտ է տիրում, որն առաջացնում է  անկայունություն։ Ամենավատ բանը, որ կարող է լինել երկրում, անկայունությունն է ցանկացած մակարդակով։ Մարդիկ չգիտեն՝ ինչ է սպասվում վաղը, մյուս օրը։ Սովետական երկիրը շատ բացասական կողմեր ուներ, բայց մի լավ բան կար՝ վստահությունը վաղվա օրվա նկատմամբ։ Ցավոք, այսօր որևէ մեկը՝ անձը, կառույցը, համակարգը, չգիտի՝ ինչ է լինելու։ Դատական համակարգում էլ է նույն վիճակը։ Ես ինքս շատ լավ ծանոթ եմ դատական համակարգին, 5 տարի եղել եմ Արդարադատության խորհրդի անդամ և հանգիստ կարող եմ երաշխավորել, որ շատ մեծ թվով դատավորներ կարող են բավարարել մեր ցանկալի դատական համակարգի չափանիշներին։ Վերջին հաշվով, պակաս կարևոր չէ, թե ում ումով ենք պատրաստվում փոխարինել։

Դատական համակարգի թերությունները բազմաթիվ են, որը կարելի է  պայմանավորել նաև նախկինում երկրում գոյություն ունեցող  քաղաքական վիճակով: Սակայն հիմա  տպավորությունն այնպիսին է, որ ուրվագծվող փոփոխությունների արդյունքում ևս ունենալու ենք նմանատիպ դատական համակարգ, երբ իշխանության մյուս երկու թևերը կունենան ակնհայտ ազդեցություն դատական համակարգի վրա։ Սա լուրջ մասնագիտական ոլորտ է, որի նկատմամբ  նման վերաբերմունքով մենք համակարգը  կկանգնեցնենք կոլապսի առաջ։

Կարծում եք՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ այս գործը նպաստե՞ց վերջին փոփոխություններին։

– Թույլ տվեք չանձնավորել։ Նման դեպքերը կարող էին ազդակներ լինել այս գործընթացը սկսելու համար։

Պարոն Ղազինյան, Ազգային ժողովն արդեն 4 անգամ չի ընտրում նախագահի կողմից առաջարկված ՍԴ անդամի թեկնածուներին։ Նախօրեին էլ ԵՊՀ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վաղարշյանը չընտրվեց։ Սա ինչպե՞ս եք գնահատում, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ԱԺ-ն որևէ մեկին չի ընտրում։

– Նախ, դա որպես երևույթ է անընդունելի, որ ՀՀ Նախագահի առաջարկած թեկնածուի հանդեպ, արդեն ոչ առաջին անգամ, նման վերաբերմունք է դրսևորվում ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից։ Ընդ որում՝ ակնհայտորեն հիմքում չունենալով որևէ  օբյեկտիվ պատճառ։ ՍԴ անդամի թեկնածուն պետք է բավարարի երկու կարևորագույն պահանջի՝ պրոֆեսիոնալիզմ և քաղաքական չեզոքություն։ Կոնկրետ վերջին դեպքով կարող եմ ասել, որ երկու բաղադրիչն էլ առկա էր։ Արթուր Վաղարշյանը հայտնի է հանրապետությունում որպես իրավունքի լավագույն տեսաբաններից մեկը: Վերջին հաշվով, այնքան էլ տխուր չեմ, որ նա չընտրվեց, քանի որ նա շարունակելու է աշխատել ֆակուլտետում, բայց ընդհանուր առմամբ մտահոգ եմ երկրի համար, որ նման վերաբերմունք է դրսևորվում նման կարևորագույն հարցում։

Իսկ ինչո՞վ է տարբերվում այս իշխանությունը իր մոտեցումներում պետականաշինության, պետական ինստիտուտների, դրանց գնահատման և այլ հարցերում նախորդ իշխանություններից։ Ընդամենը նախորդները ավելի  քաղաքակիրթ փաթեթավորմամբ էին մատուցում իրենց ցանկությունները, իսկ  այսօրվա իշխանությունները՝ շատ ավելի ոչ պրոֆեսիոնալ՝ առանց գոնե ձևական հիմնավորումների։ Ուղղակի մենք այսպես ենք ցանկանում, և վերջ: Բայց կրկնեմ,  այս գործելաոճը ոչ մի աղերս չունի 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ հռչակված գաղափարների հետ: Ուղղակի նոնսենս է՝ ինչ ենք հռչակում և ինչ ենք անում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում