Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Դարի նախագիծը օրորոցում խեղդած համակարգը. երբ կլինի երրորդ օրինակը

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն իրականացրած քաղաքացիները Ուջան գյուղի հատվածում փակել էին հանրապետական նշանակության ճանապարհն ու պահանջում են իրենց տասը ամիս չվճարված աշխատավարձը: Կառավարության ներկայացուցիչ, տրանսպորտի փոխնախարարը նշել է, որ իսպանական ընկերությունը, որը շինարարության հիմնական իրականացնողն է, արդեն երկու տարի է՝ գտնվում է սնանկացման փուլում և կառավարության հետ վեճի մեջ, կան վճարումների հետ կապված հարցեր: Ավելի վաղ, իրավապահները մի քանի անգամ հայտարարել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքում անօրինականությունների մասին, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է միլիարդավոր դրամների վնաս: Օրինակ՝ ավելի քան մեկ միլիարդ դրամի վնաս է պատճառվել անպետք ծառայություններ ներգրավելու համար:

Այդպիսով, ինչ ունենք Հյուսիս-հարավ ավտոմայրուղու տեսքով: Ունենք տարիներ առաջ սկսված՝ իբրև թե շինարարություն, բայց ճանապարհի հազիվ տասը տոկոսի շահագործում, ունենք սնանկացող հիմնական շինարար ընկերություն, այն էլ, իբրև թե, իսպանական (իբրև թե, որովհետև Հյուսիս-հարավում, մեծ հավանականությամբ, ներգրավված են արտասահմանյան ընկերություններ, որոնց իրական տերերը Հայաստանից դուրս հանված կապիտալի կրողներ են), ունենք կառուցված ճանապարհահատվածների, մեղմ ասած, որակի խնդիր, ունենք չվճարվող բանվորներ, շինարարներ: Միայն Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության այդ ընթացքը բավարար է, որպեսզի նախկին իշխանության որևէ ներկայացուցիչ չհամարձակվի խոսել պետության և հայրենասիրության մասին: Որովետև Հյուսիս-հարավը պետք է լիներ պետության այցեքարտը, սակայն, ինչպես պարզվում է թավշյա հեղափոխությունից հետո, այն պետության խայտառակությունն է: Մինչդեռ խոսքն ընդամենը ճանապարհային շինարարության մասին չէ, այլ բարձր մակարդակով հռչակված մի ծրագրի, որը, մեծ հաշվով, անկախությունից հետո խոշորագույն տնտեսական և ռազմա-քաղաքական նախաձեռնություններից է: Դրա համար պատասխանատու են ոչ թե շարքային չինովնիկներ, այլ նախկին իշխանության համակարգում նախագահի, վարչապետի, նախարարների, փոխնախարարների և իրավապահ կառույցների ղեկավարների պաշտոններում աշխատած մարդիկ:

Նրանց բոլորի աչքի առաջ է կատարվել Հայաստանի հետանկախական շրջանի խոշորագույն նախագծերից մեկի «օրորոցում խեղդումը», երբ այժմ, նոր իրավիճակում արվում են այդ խեղդվող նախագիծը փրկելու փորձեր, վերակենդանացնելու փորձեր: Օրերս, Նիկոլ Փաշինյանի Չինաստան այցի ընթացքում, հետո՝ օրեր անց, Չինաստանի արտգործնախարարի Հայաստան կատարած այցի ընթացքում խոսվեց Հյուսիս-հարավ նախագծով Չինաստանի հետաքրքրվածության մասին:

Ի վիճակի՞ է նոր իշխանությունը «վերակենդանացնել» նախագիծը այնպես, որ այն բավականին արագ վերադառնա իր, այսպես ասած, «ելման դիրք», ոչ միայն զուտ ֆիզիկական, այլ նաև ռազմա-քաղաքական նշանակության առումով: Հյուսիս-հարավը գործնականում միակ ռեգիոնալ, միջազգային նշանակության գործուն ենթակառուցվածքն է, որ կարող է մոտ ապագայում լինել Հայաստանում: Իսկ այստեղ խնդիրը լոկ տնտեսական կամ քաղաքական էֆեկտը չէ: Խնդիրը նաև այն է, թե արդյոք Հայաստանն ի վիճակի՞ է ցույց տալ աշխարհին, որ կարողունակ է խոշոր քաղաքական և տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում: Մեծ հաշվով, դա երկրի քաղաքական կամքի և ինքնիշխանության ցուցիչ է, մասնավորապես Հայաստանի պարագայում: Մեծ հաշվով, բացառությամբ արցախյան պատերազմի հաղթանակի և ապրիլյան քառօրյայում այն ծանր կորուստների գնով փրկելու, Հայաստանը անկախությունից հետո աշխարհին չի ներկայացել որևէ խոշոր ռազմա-քաղաքական և տնտեսական նշանակության այլ նախագծով: Բացառություն կարող էր լինել Իրան-Հայաստան գազամուղը, որը, սակայն, դեռևս շահագործման չհանձնված սկսեց հանձնվել Ռուսաստանին: Իրան-Հայաստան երկաթուղին և նոր ատոմակայանը, որ 2008 թվականին հռչակեց Սերժ Սարգսյանը, այդպես էլ մնացին թղթի վրա, իսկ ֆուտբոլային դիվանագիտությունը բարեբախտաբար թղթի վրա էլ չմնաց՝ հաշվի առնելով այն բնույթն ու տրամաբանությունը, որով ընթանալու էր այդ դիվանագիտությունն ըստ ռուս-թուրքական հաշվարկների:

Կարո՞ղ է նոր Հայաստանի իշխանությունն այդ առումով շատ արագ փոխել իրավիճակը: Թավշյա հեղափոխությունն ինքնին դա արդեն փոխել է՝ դառնալով փաստացի Հայաստանի երկրորդ համաշխարհային նշանակության հայտը՝ արցախյան հաղթանակից և դրա ապրիլյան վերահաստատումից հետո: Երրորդն այս դեպքում, սակայն, ոչ միայն ավելորդ չէ, այլև խիստ անհրաժեշտ, հատկապես՝ թավշյա հեղափոխությունից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում