Tuesday, 23 04 2024
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին

«Դուռ փակողից»՝ «փայ ստացող», կամ՝ հեղափոխության թիմի «Փուչիկ Կարենը»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական երկվության որոշակի նշաններ է ցույց տալիս, այլ խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադրության մեջ է մտնում ոչ միայն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի, այլև շատ դեպքերում հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Խոսքը տարբեր ժամանակահատվածներում Փաշինյանի արած հայտարարությունների հակադրության մասին է։ Մի կերպ էինք մարսել այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ էր սուպերվարչապետական համակարգին, ինչի մասին հայտարարել է թե՛ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում և թե՛ վարչապետության արշալույսին, սակայն հիմա իրեն կոմֆորտ է զգում Սերժ Սարգսյանի համար կարված «կոստյումի» մեջ։

ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակն իրապես արտառոց է՝ մի քանի հարթության վրա, ու այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի հիշում նախկինում արած իր հայտարարությունը, կամ էլ ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի տրագիկոմեդիկ կարգավիճակի մեջ է, երբ ոչ արդյունավետ կառավարման ու համակարգի պարագայում առաջին դեմքին կարողանում էին մանիպուլացնել նրա խորամանկ ենթակաները։ Չգիտեմ՝ որ վարկածն է այս դեպքում ճշմարիտ, բայց փաստն այն է, որ համալսարանում տեղի է ունենում ճիշտ հակառակը, ինչի մասին շաբաթներ առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասել էր, որ Հայաստանում այլևս ուսանողների առաջ դուռ փակող ռեկտորներ չեն լինելու։ Այս համատեքստում արդարացվեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, բայց երբ նրան՝ անգամ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, երեկ փոխարինեց «սպիտակ մազերով մարդը»՝ Գեղամ Գևորգյանը, որն անցած տարվա դրամատիկ իրադարձությունների ժամանակ ակտիվ «դուռ փակող» էր, պարզ դարձավ, որ կա՛մ Փաշինյանին ապակողմնորոշել են, կամ էլ «դուռ փակելն» իշխանության համար այնքան էլ խորթ բան չէ, ուղղակի կարևոր է, որ հիմա ԵՊՀ-ում ռեկտոր լինի ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի համար «դուռ փակողը»։

Սրան գումարենք այն հանգամանքը, որ գործող իշխանությունը կրկնում է քրեաօլիգարխիայի այլ արատ. կադրային հարցերում տեղ է տալիս մարդկանց, որոնք, մեղմ ասած, քծնանքը դարձնում են կրեդո, դավաճանությունը՝ առաջխաղացման միջոց։ Կարելի էր, օրինակ, լոկալ վեթինգ իրականացնել ու պարզել, թե Գեղամ Գևորգյանն ինչպես հաջողացրեց Արամ Սիմոնյանի հավատարիմից դառնալ նրա ախոյաննն ու գործող իշխանության ներկայացուցիչների դեմ «դուռ փակողից»՝ նրանց ֆավորիտը։ Չնայած առանց վեթինգի էլ ամեն բան պարզ է ու հասկանալի։ Ուղղակի լավ չի, նույնիսկ շատ վատ է, որ ԵՊՀ-ում կարողանում են գործ ստանալ «գործ տալու» դիմաց։

Լավ չի նայվում նաև, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը ոչ միայն «դուռ փակող» է, այլ նաև «փայ ստացող», այլ խոսքով՝ կես դրույքով կոմերսանտ ու «Էվոկաբանկում» բաժնեմաս ունի։ Օրինակ՝ որպես համալսարանական, ես պատկերացնում էի, որ հեղափոխությունից հետո ԵՊՀ-ում իդեալական մեկը պետք է ռեկտոր լինի, որի անունն ասոցացվում է միայն գիտության ու ակադեմիական կրթության հետ։

Բայց ավելի վատ է, որ հեղափոխական իշխանությունը բուհերին նայում է ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի աչքերով, ու համալսարանի «հանրապետականացումից» չպրծած՝ հիմա էլ ստիպելու են, որ Մայր բուհը «քայլի»։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն էլի քաղաքականացված է, ու ամեն ինչ նախկինի պես տգեղ է՝ այն աստիճանի, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ոչ միայն ԵՊՀ խորհրդի անդամ է՝ հեղափոխության տրամաբանությանը հակառակ, այլ նաև ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի ընտրության հարցը տեղափոխում է խորհրդարանական ամբիոն՝ զբաղվելով կոնկրետ թեկնածուի անուղղակի լոբբինգով։

Լավ չի, տղերք, մանավանդ, որ Հովհաննես Հովհաննիսյանը չի էլ բացառում, որ խորհրդարանական ամբիոնն ու իշխանության ներկայացուցիչ լինելու հանգամանքն օգտագործելով՝ կարող է ամիսներ անց հենց ինքը դառնալ ԵՊՀ ռեկտոր։ Բայց լավ կլինի, որ Հովհաննիսյանը շատ չոգևորվի, որովհետև իշխանությունն ինտրիգ սիրող համակարգ է, ու չի էլ բացառվում, որ նրա երազանքն անկատար մնա։ Նորագույն պատմությունն ունի նախադեպ։ ՀՀԿ խմբակցության «ջահել» պատգամավոր Կարեն Ավագյանն ամբողջ կյանքում երազեց Բժշկականի ռեկտոր դառնալ։ Երևի խոստացել էին, բայց նրա երազանքները հայտնի փուչիկների օրինակով պայթեցին։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում