Իրաքը հրաժարվել է մասնակցել Իրանի հետ լարված հարաբերությունները քննարկելու նպատակով սաուդյան թագավորի նախաձեռնությամբ Մեքքայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքում կոմյունիկեի նախապատրաստմանը։ Այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը՝ մեջբերելով իրաքյան պատվիրակության հայտարարությունը։
Իրաքն անհամաձայնություն է հայտնել գագաթնաժողովի մասնակիցների հայտարարության հետ՝ դրա գործող ձևակերպման հետ կապված։
Մեքքայում ելույթի ժամանակ Իրաքի նախագահ Բահրամ Սալեհն ակնկալել է, որ Բաղդադին կհաջողվի խուսափել Իրանի հետ պատերազմից։