ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Իրանը Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքային ջրերում հարձակվել է 4 լցանավի վրա՝ համաշխարհային շուկայում նավթի արժեքը բարձրացնելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Դա արվել է նրա համար, որ համաշխարհային շուկայում նավթի արժեքը բարձրանա»,-ընդգծել է Փոմփեոն։
Նրա խոսքով՝ ապացույցները, որ նավերի հարձակման հետևում կանգնած է Թեհրանը, հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ին կներկայացնեն։