Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Տնտեսական հեղափոխությունն ընդամենը միֆ է

Արդեն տևական ժամանակ է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կաբինետը խոսում են տնտեսական հեղափոխության մասին, բայց այդպես էլ պարզ չի դառնում, թե ի վերջո ինչի մասին է խոսքը։ Այլ խոսքով ասած՝ հիմնական հարցադրումները սրանք են․ ի՞նչ նկատի ունի կառավարող ուժը «տնտեսական հեղափոխություն» եզրույթը կիրառելիս, ի՞նչ բովանդակություն է դրա տակ թաքնված, ո՞րն է նպատակը, ո՞րն է դրան հասնելու գինը, միջոցը, գործիքակազմը։

Եվ վերջապես ամենակարևորը․ ինչպիսի ապագա ենք երկարաժամկետ հեռանկարում մենք կանխատեսում, ի՞նչ կարող է հանրությունը ակնկալել պետությունից և հակառակը՝ ի՞նչ է պետությունը սպասում քաղաքացիներից։

Ինչպես տեսնում եք, սա հոդված է հարցադրումների մասին։ Նախադասություններն հարցական են, իսկ ապագայի նկատմամբ վերաբերմունքը՝ անորոշ։

Եթե փորձենք վերլուծել կառավարության և ընդհանրապես կառավարող ուժի գործունեության արդյունավետությունը, ապա առաջին հերթին պետք է արձանագրենք հետևյալը․ Փաշինյանի կաբինետը նախաձեռնող ու խաղի կանոններ թելադրող քաղաքականություն իրականացնելու փոխարեն ստանձնել է դիտորդի և արձագանքողի դերակատարություն։ Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ չկա գործունեության և կառավարման հստակ ռազմավարություն, չկան մարտահրավերների կանխատեսման և կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ։ Ընդհակառակը՝ կառավարությունն այս կամ այն մարտահրավերին արձագանքում է միայն դրա դրսևորման պահին կամ էլ հետո։ Այսինքն՝ պետական կառավարման համակարգը իրադարձային բնույթ ունի, իսկ այս տրամաբանությամբ որոշումներն ու լուծումներն էլ պարտադրված կերպով կարճաժամկետ են ու այս կամ այն իրավիճակով պայմանավորված։

Ամբողջ խնդիրն այն է, որ պետությունը չի կարող տևական ժամանակ գործել այս փիլիսոփայությամբ՝ կարճաժամկետ քայլերով ու պահի ազդեցությամբ։

Զարգացման և բնականոն կեցության համար անհրաժեշտ են երկարաժամկետ ռազմավարական լուծումներ ու մոտեցումներ։ Պետության դերակատարությունը չի կարող սահմանափակվել մեխանիկական արձագանքողի շրջանակներում, քանի որ համակարգի արդյունավետության առաջնային չափորոշիչը ապագայի հեռանկարն է։

Ոչինչ ասած չենք լինի, եթե վերոհիշյալ տեսական պնդումները չհիմնավորենք կոնկրետ փաստերով։ Եվ այսպես, վարչապետ Փաշինյանն ու կառավարող թիմը դատական համակարգում որոշեցին բարեփոխումներ իրականացնել միայն այն ժամանակ, երբ պետությունը կանգնեց սահմանադրաիրավական ճգնաժամի առջև։

Իսկ ինչո՞վ էին զբաղված դրանից առաջ, մի՞թե կառավարման համակարգը չէր կարողացել կանխատեսել այդ հնարավոր ճգնաժամը, չէ՞ որ անզեն աչքով երևում էր, որ վաղ թե ուշ այդ ոլորտում ըմբոստության չափազանց մեծ ալիք է բարձրանալու։ Ենթադրենք, որ ոչ մի ճգնաժամ էլ չի եղել, և դատական համակարգը շարունակում է գործել նույն տրամաբանությամբ։ Հիմա ի՞նչ, կառավարությունն ու խորհրդարանը նորից ոչ մի բարեփոխում չէի՞ն նախաձեռնելու դատական համակարգում։ Վստահ եմ, որ ո՛չ։ Առնվազն մի քանի տարի համակարգը շարունակելու էր քարշ գալ նույն ճահճային ու փտած պայմաններում, և ոչ ոք չէր հիշելու, որ Հայաստանում դատական համակարգ՝ որպես առանձին իշխանության մարմին, գոյություն չունի։ Այս պարագայում պարզապես չենք կարող շնորհակալություն չհայտնել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին. եթե նրա աղմկոտ դատավարությունը չլիներ, ապա ոչ ոք չէր հիշելու անտերության մատնված դատական համակարգի մասին։

Սա չափազանց անլուրջ վերաբերմունք է պետության նկատմամբ, քանի որ չի կարելի հիմնախնդրի խորքային պատճառներն անտեսել ու պայքարել դրա պարզունակ հետևանքների դեմ։

Իսկ հիմա վերադառնանք տնտեսական հեղափոխության խնդրին։ Ի դեպ՝ չպետք է կարծել, թե միտքը շարադրում ենք թեմայից թեմա ցատկելու տրամաբանությամբ։ Իրականում սրանք տարբեր թեմաներ չեն և վստահաբար դասակարգվում են նույն փիլիսոփայության շրջանակներում, քանի որ գրեթե բոլոր ուղղություններում մոտեցումը նույնն է։ Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու պնդումները նույն արժեքն ունեն, ինչ ազատ ու անկախ դատարանների մասին հայտարարությունները։ Հիշո՞ւմ եք, մինչ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կառավարող ուժի ներկայացուցիչները դատարանների անկախության մասին թութակային մտքեր էին արտահայտում։

Իրականում երկու դեպքում էլ գործ ունենք միֆերի հետ։ Եթե կառավարող ուժը փորձի հիմնավորել, որ տնտեսական հեղափոխությունը իրական գործընթաց է, ապա առաջին հերթին պետք է սահմանի, թե ինչ է նշանակում այդ եզրույթը։ Եվ խոսքը ամենևին էլ լոզունգների և կենացների մասին չէ, այլ՝ գիտական սահմանման։ Հակառակ պարագայում յուրաքանչյուր ոք կարող է յուրովի մեկնաբանել ու մեկնել այդ եզրույթը, և դա ոչնչով չի տարբերվի կրոնական այն տեքստերից, որոնք կարող են անհաշվելի քանակության մեկնաբանություններ ունենալ։

Ի վերջո, եզրույթի կոնկրետ սահմանման բացակայությունը կարող է մանիպուլյացիայի արդյունավետ գործիք դառնալ։ Հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչապետը որպես տնտեսական հեղափոխություն կներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարը կամ էլ չորս տոկոս տնտեսական աճը և այսպես շարունակ, ինչպես կուզեն՝ այնպես էլ կմեկնաբանեն։

Կառավարող ուժը պետք է, ի վերջո, ամենայն ազնվությամբ խոստովանի հետևյալը․ տնտեսական հեղափոխությունը կոնկրետ գործընթա՞ց է, թե ընդամենը բարի ցանկություն, երազանք, պոպուլիստական լոզունգ։ Արդյոք տնտեսական հեղափոխությունը իրադարձային, այս կամ այն մարտահրավերին արձագանքելու բովանդակությո՞ւն ունի, թե՞ դա երկարաժամկետ զարգացման ծրագիր է։

Եթե կոնկրետ գործընթաց է, ապա այն պետք է կառուցակազմիկ, սահմանված ու մանրամասն հիմնավորված տեսք ունենա։ Ընդհանրապես, այս կամ այն գործընթացը գնահատելու և արժևորելու համար անհրաժեշտ են կոնկրետ չափորոշիչներ ու պայմաններ, որոնք են ժամանակը, տարածությունը, միջոցները և վերջնական արդյունքները։

Վերոհիշյալ միտքը աքսիոմատիկ ճշմարտություն է։ Դրանից ելնելով՝ մենք տնտեսական հեղափոխության մասին ոչ մի գործնական միտք չենք կարող արտահայտել, քանի որ թվարկված չափորոշիչներից և ոչ մեկը հայտնի չէ։ Մենք չգիտենք, թե կառավարությունը տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար ինչ ժամկետներ է սահմանել, չգիտենք, թե այդ գործընթացը Հայաստանի հատկապես որ շրջաններն է ընդգրկելու և ամենակարևորը՝ որտեղից կամ որ ոլորտից է մեկնարկելու։ Չգիտենք նաև, թե ինչ միջոցներով և գործիքներով է կյանքի կոչվելու տնտեսական թռիչքը, համենայն դեպս, դրա նախաձեռնողները լռում են այդ ամենի մասին։

Բայց չիմացության այս շքերթը այսքանով չի սահմանափակվում։ Ամենազավեշտալին այն է, որ ոչ ոքի հայտնի չէ, թե ովքեր են տնտեսական հեղափոխության իրական մասնակիցները։ Ներդրումների և քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխության մասին խոսքերն ընդամենը լոզունգներ են և ոչ ավելին։ Ո՞ր դասակարգն է լինելու հեղափոխության հենարանն ու առաջնային շարժիչ ուժը, աղքատնե՞րը, գոյություն չունեցող միջին խա՞վը, թե՞ հարուստները։ Սա չափազանց կարևոր հարցադրում է, քանի որ համանման խոշոր գործընթացների պարագայում հասարակական յուրաքանչյուր շերտ պետք է հստակ իմանա իր գործառույթը։ Օրինակ՝ քաղաքական հեղափոխության առաջնային շարժիչ ուժը աղքատներն էին, իսկ ո՞ր խավն է լինելու տնտեսական հեղափոխության հենարանը։

Ինչպես տեսնում ենք՝ ոչ մի հարց չունի իր կոնկրետ պատասխանը, և սրանից ելնելով՝ ոչինչ չենք կարող ասել կամ էլ կանխատեսել հնարավոր արդյունքների մասին։ Հնարավոր չէ խոսել արդյունքների մասին, քանի դեռ այդ գործընթացը գոյություն չունի։ Իսկ դրա չգոյությունն էլ մեզ հուշում է, որ գործ ունենք պարզունակ քաղաքական միֆի հետ՝ իհարկե, քարոզչական գործառույթներով օժտված։

Խնդիրն այն է, որ վաղ թե ուշ՝ այս ամենի մասին գլխի են ընկնելու նաև Հայաստանի քաղաքացիները։ Նրանք տալու են այն նույն հարցերը, որոնք շեշտադրված են հոդվածում։ Մարդիկ հոգու խորքում մատերիալիստներ են, նրանք երբեք գործողության չեն դիմի, քանի դեռ ձեռքների տակ չունեն հստակ ճանապարհային քարտեզ ու ապացուցողական տվյալներ։ Մարդկանց հնարավոր չէ երկար ժամանակ կերակրել միֆերով և իռացիոնալ հայտարարություններով։

Կառավարիչները կարող են իռացիոնալ լինել, բայց հանրույթները՝ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում