Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն ընդունել են համանախագահների առաջարկը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանային այցից հետո արված հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են տարածաշրջան մայիսի 27-30-ը:

Համանախագահները Երևանում մայիսի 27-ին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մայիսի 30-ին՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ: Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ: Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ: Լեռնային Ղարաբաղում համանախագահներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը տեղեկացրել է հումանիտար հարցերի մասին:

Համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ այցի հիմնական նպատակն էր գնահատել շփման գծում և միջազգային սահմանին իրավիճակի զարգացումը, ինչպես նաև շարունակել մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, այնուհետ ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջեւ տեղի ունեցած քննարկումները:

Կողմերի խնդրանքով համանախագահներն առաջարկներ են ներկայացրել հակամարտության կարգավորման գործընթացում կոնկրետ հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ հումանիտար և անվտանգության միջոցառումների մասին: ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն ընդունել են համանախագահների՝ մոտ ժամանակներս հանդիպելու առաջարկը, ինչի մասին համապատասխան պահի կտեղեկացնեն:

Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին զոհերի առնչությամբ և կողմերին կոչ արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ լարվածությունից խուսափելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում