Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Մադագասկարից հետո-ն արտահերթ ընտրությունն անհրաժեշտություն է դարձնում

Երբ երկիրը Ֆորբսի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է մի տեղ, որից այն կողմ Մադագասկարն է, ապա այդ երկրում արտահերթ ընտրությունն արդեն դառնում է կենսական անհրաժեշտություն:

Դա իմիջայլոց, այն առիթով, թե արդյոք Հայաստանում կան արտահերթ ընտրության հիմքեր: Աշխարի վատագույն տնտեսությունների ցանկում երկրորդը լինելը՝ Մադագասկարից հետո, արդեն իսկ արտահերթ ընտրության հիմք է:

Թեև, միգուցե, իշխանությունը, մասնավորապես կարկառուն ՀՀԿ-ականները, հայտարարեն, որ ասենք դա արտահերթ ընտրության հիմք չէ, ու եթե ասենք Հայաստանը լիներ Մադագասկարից էլ հետ, ապա այդ դեպքում իհարկե արտահերթ ընտրության լիարժեք հիմքերը կլինեին ապահովված: Բայց, եթե այսպես շարունակվի, այսինքն եթե շարունակվի այս որակի տնտեսա-քաղաքական կյանքը, ապա շատ մոտ ապագայում Հայաստանը Մադագասկարից էլ հետ կլինի, ու ընդհանրապես անհասանելի կդառնա աշխարհի վատագույն տնտեսությունների շարքում:

Իսկ ընդհանրապես, որևէ երկրի կառավարություն, եթե իհարկե այդ երկիրը Մադագասկարը չէ, պետք է որ վաղուց արդեն հրաժարական տված լիներ համաշխարհային հեղինակավոր ամսագրում այդպիսի վարկանիշ ունենալու համար: Կամ էլ եթե համարում են, որ դա սուբյեկտիվ վարկանիշ է, թող դատի տան Ֆորբսին իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար և պահանջեն բարոյական վնասի փոխհատուցում:

Թե՞ Հայաստանի իշխանությունն այդպես միայն հայկական մամուլի դեմ է վարվում: Ինչու նույնը չեն անում Ֆորբսի դեմ: Չէ՞ որ նա փաստորեն իր վարկանիշային ցանկում այդպիսի մեղմ ասած խայտառակ գնահատականի արժանացնելով Հայաստանի տնտեսությանը, փաստորեն վարկաբեկել է երկրին միջազգային ներդրողների աչքում, արատավորել է երկրի ներդրումային համբավը, վնասել է իմիջին: Ինչու կառավարությունը չի փորձում դատի տալ Ֆորբսին: Երևի այն պատճառով, որ այստեղ Հայաստանի իմիջի մասին է խոսքը, ոչ թե ասենք այս կամ այն անձ իշխանավորի, ու փողն էլ Հայաստանին է գալուս, եթե իհարկե գա, ոչ թե մտնելու է այդ իշխանավորի գրպանը: Իսկ ինչո՞ւ եմ ասում «եթե իհարկե գա»:

Որովհետև եթե Հայաստանի իշխանությունը փորձի Ֆորբսից պատիվ պահանջել, ապա դատարանում Ֆորբսն ըստ ամենայնի այնպիսի տնտեսական մերկացումների կարող է ենթարկել Հայաստանի իշխանության քաղաքականությունը, որ վերջում դատարանը հենց Հայաստանի իշխանությանը կստիպի փոխհատուցել իր քաղաքականությամբ Հայաստանին հասցված բարոյական վնասի և համբավի արատավորման դիմաց: Այս ամենն իհարկե շատ զավեշտալի կլիներ, եթե այդքան տխուր ու ողբերգական չլիներ: Թվում է, թե ծեծված արտահայտություն է և հաճախ ենք մարդիկ տարբեր իրավիճակներում դիմում դրան, երբեմն նույնիսկ ոչ համարժեք կիրառումով: Բայց տվյալ դեպքում իրավիճակը թերևս առավել քան համարժեք է այդ արտահայտությանը:

Երբ դատարկվող երկիրը երկրի վարչապետի համար հարցազրուցային կատակի թեմա է, իսկ տնտեսապես վատագույն երկրների շարքում հայտնվելը կառավարության համար հրաժարականի կամ առնվազն գոնե վստահության թեմա չէ, իրավիճակն ուրեմն առավել քան տխուր է: Եթե Հայաստանում խորհրդարան լիներ, և եթե այդ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն լիներ՝ քաղաքական կենսագրությամբ, քաղաքական մտածողությամբ, քաղաքական արժեհամակարգով, ապա այդ մեծամասնությունը պետք է արտահերթ նիստ կամ առնվազն տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ հավաք անցկացներ իրավիճակը արտակարգ կարգով քննելու և կառավարության վստահության հարց դիտարկելու համար:

Դա ամենևին խուճապ չէ, իրարանցում չէ, ողբերգություն չէ: Այդպիսի դեպքերում այլ կերպ են վարվում: Իսկ խորհրդարանական քննարկումները սովորական քաղաքական ընթացակարգ են, որոնք պետք է տեղի ունենան այն դեպքերում, երբ պարզվում է, որ աշխարհում քո երկրի տնտեսական վիճակից վատ միայն Մադագասկարում առկա վիճակն է: Բայց եթե ասենք Գվինեան ու Ճամայկան էլ Հայաստանից հետ լինեին, միևնույն է, կառավարության վստահության հարցը առնվազն պետք է քննարկվեր: Ավելին, եթե մի երկրի նախագահ հայտարարում է ԵԽԽՎ ամբիոնից, որ Հայաստանն ամեն ինչ անելու է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունը միջազգային չափանիշի համապատասխան անցկացնելու մտադրության մասին, ապա այդպիսի համաշխարհային տնտեսական վարկանիշ ունենալու պարագայում կառավարության վստահության հարց դիտարկելը առնվազն պարտադիր է, եթե այդ նախագահի գլխավորած կուսակցությունը ցանկանում է այդ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությանը հասարակության քվեն վաստակել:

Բանն այն է, որ քաղաքական կեցվածքը միայն հայտարարություններն ու գեղեցիկ ելույթները չեն, այլ նաև տարբեր հարցերի վերաբերյալ համապատասխան քաղաքական մշակույթ պարունակող արձագանքները: Եվ քաղաքական մշակույթի ու մտածողության մակարդակը դրսևորվում է ոչ թե ելույթներով, որոնք կարելի է նույնիսկ անգիր անել՝ չմնալով կարդալու հույսին, այլ հենց այդօրինակ արձագանքներով: Մինչդեռ Հայաստանում չկա մտածողության նույնիսկ այնքան բազա, որ գոնե բավականացներ այդ քննարկումների իմիտացիոն դրսևորումների համար անգամ, ուր մնաց՝ իրական բանավեճի:

Իրական բանավեճ Հայաստանի իշխանական համակարգում առաջանում է միայն անձնական բիզնեսների ու փողի շարժառիթով։

Լուսանկարը` hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում