Չեչմիայի նախագահ Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամը, նկարահանվել է թուրքական «Հարություն առած Էրթուգրուլը» սերիալում՝ տեղեկացնում է gazeta.ru-ն։
Թուրքական հայտնի սերիալը պատմում է Օսմանյան կայսրության ստեղծման մասին և լայն տարածում ունի մահմեդականների շրջանում։
Թե ինչ դեր է խաղացել 11-ամյա Ադամ Կադիրովը, հայտնի չէ։ Իր հերթին Ադամի քեռին՝ Թուրփալ-Ալի Իբրահիմովը, գովաբանել է զարմիկին և հայտարարել, որ տղան նկարահանումների ժամանակ ցուցաբերել է իր լավագույն հատկանիշները։