Ամերիկյան Alaka’i Technologies ընկերությունը ներկայացրել է աշխարհի առաջին Skai թռչող տաքսիները: Այդ մասին մայիսի 30-ին հաղորդել է Engadget-ը:
Նշվում է, որ տաքսիները օդ կբարձրանան ջրածնի միջոցով:
Ըստ հեղինակների հաշվարկների՝ Skai-ը կկարողանա օդում մնալ մինչև չորս ժամ և հաղթահարել մինչև 650 կմ ջրածնի մեկ բաքով:
Լիցքավորումը կտևի ոչ ավել, քան տասը րոպե: Թռչող տաքսիները կարող են տեղափոխելել մինչև 450 կգ բեռ և մինչև 5 ուղևոր:
Նախագծի դիզայնը կատարվել է BMW Designworks մասնագետների կողմից: