Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Սերժ Սարգսյանին դուր էր եկել ֆեյքը. Ո՞ւմ էր այն ձեռնտու

Մայիսի 28-ին հայկական մեդիայում տարածվեց Սերժ Սարգսյանի ուղերձը Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ, որն ինչպես պարզվեց՝ հետագայում, մի քանի ժամ անց, կեղծ էր: Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին ՀՀԿ-ականների հետ այցելել էր Սպիտակավոր եկեղեցի՝ Նժդեհի գերեզմանին, անգամ երգել՝ քաջ Նժդեհի սուրը շողշողա, սակայն ուղերձ չէր հղել: Բայց, դրանով հանդերձ հարկ է նկատել մի ուշագրավ հանգամանք՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ թիմն առանձնապես մեծ դժգոհություն չարտահայտեցին համացանցում, հետո նաև ինքնաբերաբար մամուլում նրա անունից տարածված կեղծ ուղերձի կապակցությամբ:

Ինչ խոսք, այնպես չէ, որ ուղերձը կրում էր մի բովանդակություն, որի համար Սարգսյանը պետք է անհարմար զգար: Բայց, բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերաբերմունքն այդ ուղերձին բավականին զուսպ էր, ընդ որում այնքան, որ թողնում էր նույնիսկ ուղերձից գոհ լինելու տպավորություն: Իսկ դրա տարածումն իսկապես ուշագրավ էր, որովհետև տեղի ունեցածը կատարվել էր բավականին նուրբ նշանային տողատակով, զուտ պատահական զվարճանք կամ ապատեղեկատվություն լինելու համար: Խոսքն այն մասին է, որ ընտրված էր Սերժ Սարգսյանի 2016 թվականի մայիսի 28-ի առիթով նախագահական ուղերձի վերջին պարբերությունը, որտեղ նա խոսում է անդունդի եզրից հետ գալու, աշխատանքի և վերադառնալու մասին: Այդ բովանդակությունը «պատիվ կբերեր» ցանկացած գործչի, մինչդեռ Սերժ Սարգսյանի դեպքում կհարուցեր հանրության որոշակի իրարանցում և վրդովմունք՝ ինչպես թե, նա դեռ խոսում է վերադառնալու մասին: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ու՞մ կարող էր ձեռնտու լինել Սարգսյանի «վերադարձի» մասին նրբորեն և իրապես քաղաքական տեխնոլոգիայի բավականին ճաշակով և բարձր քիմքով ընտրված ֆեյք-նյուզի տարածումը:

Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ այն տեղեկատվությունից հետո, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն էր տարածել Սարգսյան-Քոչարյան հանդիպման մասին, իհարկե նշելով, որ դա եղել է Սերժ Սարգսյանի զուտ անձնական այց Ռոբերտ Քոչարյանին՝ կես տարի անազատությունից հետո նրա ազատվելու կապակցությամբ, առանց քաղաքական հարցերի քննարկումից:

Երբ Սերժ Սարգսյանի «վերադարձի» ուղերձը համադրում ենք այդ տեղեկատվության հետ, ապա կարող է ստացվել հետաքրքիր պատկեր: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի շաբաթ մի կողմից գեներացնում է իր՝ ուր որ է խոսելու մասին սպասումներ, մյուս կողմից էլ պարբերաբար ասում, որ կխոսի, երբ գա ժամանակը: Ի՞նչ են խոսել նաև Ռոբերտ Քոչարյանը, որ դրանից հետո ինչ-որ մեկը տեսել է Սարգսյանի անունից «վերադարձի ուղերձ» «բեմադրելու» անհրաժեշտություն: Դրա նպատակը Սարգսյան-Քոչարյան համաձայնություն իմիտացնելն է՞ր: Իսկ դա կարո՞ղ էր նշանակել, որ համաձայնություն չի եղել, թե՞ հակառակը՝ Սարգսյանի «վերադարձը» Ռոբերտ Քոչարյանի համար աջակցություն կամ ուժ չէ, այլ հակառակը, մի շարք պատճառների և հանգամանքների բերումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում