Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Հայկական խաչքարի արվեստը

Նոյեմբերի 17-ին Նայրոբիում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոմիտեի հինգերորդ նիստի ընթացքում որոշում կայացվեց Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը (Armenian cross-stones art. Symbolism and Craftsmanship of Khachkars) ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկի մեջ:
Խաչքարի հոգևոր-ծիսական գործառույթների վերաբերյալ ամբողջական փաթեթը համատեղ պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ՀՀ մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից` հասարակության լայն շրջանակների` խաչքարագործության արվեստին տիրապետող վարպետների, կրթական և գիտական համայնքի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ համայնքի ներգրավվածությամբ և աջակցությամբ:
Ոչ նյութական մշակութային ժառանգությունը ավանդույթների, սովորույթների և մշակութային արտահայտությունների, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների այն ամբողջությունն է, որը մարդկանց որոշակի խմբեր ճանաչում են որպես իրենց ինքնագիտակցության և մշակութային ժառանգության մաս:

Հաշվի առնելով, որ խաչքարն ապրող ավանդույթ է համայն հայության համար, դրա ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում լայն շրջանակ կստեղծի դրա հետ կապված գիտելիքների, ծեսերի, ավանդույթների ու արհեստի պահպանման և հաջորդ սերնդներին փոխանցման համար: Դա նաև կերաշխավորի հայկական մշակութային արժեքների ճանաչումն ու դրանց հանդեպ հարգանքը, կնպաստի որպես ազգային փաքրամասնություն` սփյուռքահայ համայնքների արժանապատվության բարձրացմանը, համայնքների միջև փոխադարձ հարգանքի ձևավորմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև կխրախուսի հանդուրժողականությունը, միջմշակութային երկխոսությունը և միջազգային համագործակցությունը:

2005թ. մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից մեկն էր հռչակվել ՀՀ կողմից ներկայացված դուդուկի երաժշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում