Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ով է Քոչարյանի հետ կամ նրա դեմ. հայտնի եռոտանին

Թե՛ Դաշնակցությունը, թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որոնք եղել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բավականին նկատելի գործընկերները նրա թե՛ նախագահության, թե՛ նաև հետնախագահական տասնայակի շրջանակում, առայժմ հայտարարում են, որ իրենց օրակարգում չկա Քոչարյանի հետ գործակցության հարց: Այդ հայտարարությունները հիշեցնում են ոչ վաղ անցյալը, երբ Հայաստանում ձևավորվում էր ոչիշխանական բևեռը, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ, զուգահեռ պարբերական հարցազրույցների միջոցով փորձում էր ապահովել իր ներկայությունը քաղաքական հարահոսում, թեև խուսափում էր հայտարարել վերադարձի մասին: Այն ժամանակ թե՛ ՀՅԴ, թե՛ ԲՀԿ դիրքորոշումները, որ չկա Քոչարյանի հետ գործակցության հարց, պայմանավորվում էին հենց այն հանգամանքով, որ չգիտեին՝ Քոչարյանն ի վերջո վերադառնո՞ւմ է, թե՞ ոչ: Այսօր նա հայտարարում է, որ վերադառնում է, կամ արդեն վերադարձել է: Ավելին՝ երկրորդ նախագահը նույնիսկ հայտարարում է պայքարի, անելիքի և իշխանությանը՝ նոր իշխանությանը, մարտահրավեր նետելու մասին: Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի գործելաոճը, մոտեցումները քաղաքականության մեջ՝ ի տարբերություն, օրինակ, Սերժ Սարգսյանի, նա առաջնորդվելու է «ով ինձ հետ չէ՝ իմ դեմ է» կոշտ տրամաբանությամբ: Համենայն դեպս, երկրորդ նախագահն այդ տրամաբանությամբ էր առաջնորդվում իր նախագահության ընթացքում, իսկ առայժմ էլ ոչ միայն որևէ նշան ցույց չի տվել, որ մոտեցումներն ու ոճը փոխվել են, այլ հակառակը՝ նա դրսևորվում է իրեն բնորոշ ոճով: Ըստ այդմ, եթե, օրինակ, ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն չլինեն Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա ստացվելու է, որ նրա դեմ են: Նույնը վերաբերում է նաև ՀՀԿ-ին, որն այժմ գլխավորում է Սերժ Սարգսյանը:

Իհարկե, նույն խնդիրը նաև այլ կուսակցությունների առաջ է, սակայն տվյալ պարագայում եռյակը առավել հետաքրքիր է նրանով, որ գործնականում նախկին իշխող համակարգի քաղաքական «եռոտանին» է, և այդ պարագայում առանձնահատուկ նշանակություն է ստանում այդ ուժերի դիրքավորումը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի նկատմամբ: Այստեղ, սակայն, երեք ուժերի պարագայում կան բավականին էական տարբեր հանգամանքներ: Մասնավորապես, ՀՅԴ պարագայում՝ այս ուժը լոկ ներքին քաղաքական ուժ չէ, այլ համահայկական մի ցանցային կարևորագույն ռեսուրս, որի առումով կուսակցականությունը նույնիսկ բավականին նեղացնում է այդ ներուժը: Ըստ այդմ՝ այստեղ կա երկու ասպեկտ: Զուտ ներքաղաքական դաշտում ՀՅԴ-ն ցույց է տվել իր ծայրահեղ անարդյունավետությունը առանց Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի:

Ըստ այդմ՝ ազնիվ կլիներ, եթե այդ ուժը ուղղակի հայտնվեր նրանցից որևէ մեկի տրամադրության տակ: Բայց կա հենց ՀՅԴ համահայկականության և ցանցայնության հարցը, որը պետական շահի համար անգնահատելի ռեսուրս է:

Ակնառու է, որ այստեղ կա խնդիր նաև ՀՅԴ-ի համար՝ պայմանականորեն «ներքին» ՀՅԴ-ն ակնհայտորեն խանգարում է համահայկական ՀՅԴ-ին: Այդ իմաստով, համահայկական ՀՅԴ մասշտաբի առումով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերն են խիստ «փոքր» և «նեղ», անգամ մանրախնդիր, իսկ «ներքին» ՀՅԴ-ն ինքն է խիստ նեղ անգամ Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի և գործոնի համեմատ: Եվ սա լուրջ խորհելու առիթ է ՀՅԴ համար, թե ինչպես գտնել երկարաժամկետ ելք այդ «դիսոնանսից»: Որովհետև մինչ այժմ ելք է գտնվել Հայաստանի իշխանության հետ պայմանավորվելը, ինչը, սակայն, որպես ուղի կամ գիծ, տապալվել է թավշյա հեղափոխության հետ մեկտեղ, և պարզվել է, որ ՀՅԴ-ն ունի հանրության հետ պայմանավորվելու լուրջ խնդիր:

Մյուս ուժը ՀՀԿ-ն է, որը, խոշոր հաշվով, Ռոբերտ Քոչարյանի համար ամենաանվստահելի ուժն է եղել անգամ նրա նախագահության շրջանում: Քոչարյանը թերևս ավելի շուտ կվստահեր ՕԵԿ-ին, քան ՀՀԿ-ին: Այդ տեսանկյունից հատկանշական է, որ հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանը գործնականում որևէ անգամ չի արել ՀՀԿ-ին ընդառաջ կամ դեպի ՀՀԿ որևէ քայլ, թեև ՀՀԿ-ից հակառակ քայլեր եղել են՝ անուղղակի: Այդ իմաստով, ՀՀԿ-ն միակն է թերևս, կանոնը հաստատող բացառություն, երբ Ռոբերտ Քոչարյանն ուրախ կլիներ իր դեմ, ոչ թե իր հետ լինելու համար: Բայց ՀՀԿ-ն էլ նրան չի պատճառի այդ ուրախությունը: Այդ տեսանկյունից, ինչպես նախորդ տասնամյակում, առջևում դարձյալ լինելու է Քոչարյան-ՀՀԿ համառ դիմակայություն, ընդ որում՝ մի առանձնահատկությամբ՝ կողմերն ունենալու են միմյանց քննադատելու բուռն ցանկություն, սակայն ստիպված են լինելու հակադրությունն ուղեկցել միմյանց հասցեին ռեվերանսով և սիրալիր ժպիտներով: Ինչպես միշտ չափազանց բարդ է ԲՀԿ վիճակը, քանի որ այդ ուժը դարձյալ հայտնվում է երկու հայտնի ուժերի արանքում, կամա թե ակամա: Այստեղ, իհարկե, Ռոբերտ Քոչարյանը դեմ չի լինի անուղղակի օգտագործել ԲՀԿ-ն, այսպես ասած «պարտիզանությամբ»: Բայց այդ տեսանկյունից ԲՀԿ-ն կլինի արդեն «բացահայտված պարտիզան»՝ եթե Ռոբերտ Քոչարյանը որևէ ֆորմատով մտնում է ակտիվ քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում