Իրանը միջուկային զենք չի մշակի մեծ ծախսերի և կրոնական համոզմունքների պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։
Բացի մեծ և «անիմաստ ծախսերը», այաթոլայի խոսքով՝ չնայած միջուկային զենքի մշակման համար Թեհրանն ունի բոլոր տեխնոլոգիական հնարավորությունները, դա հակասում է իսլամին։
«Պատճառն ԱՄՆ-ն չէ, այլ այն, որ մեր կարծիքով՝ դա հակասում է կրոնին»,-ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։