ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը հավաստել է, որ Թուրքիան ամերիկյան F-35 ինքնաթիռները չի տեղակայի ռուսական S-400 ԶՀՀ-ների ծածկույթի գոտում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա ընդգծել է, որ 5-րդ սերնդի F-35 կործանիչները և S-400-ները «կոնկրետ» շրջաններում կտեղակայվեն և ինքնաթիռներն S-400-ների ծածկույթի գոտում չեն գտնվի։
Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ի մոտ հարցեր չի առաջացնում այն, որ իսրայելական F-35 կործանիչները թռչում են Սիրիայի երկնքում, որտեղ նաև S-400-ներ կան, սակայն նա դժգոհ է Թուրքիայում նմանատիպ իրադրությունից։
Քըլըչը նշել է, որ S-400-ները թուրք զինծառայողները կսպասարկեն։