Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ինչ է ասել Թրամփը Ալիևին. բաց ենք թողել Վաշինգտոնի զգուշացումը

Հայաստանի ներքաղաքական զարգացումների բովում բաց մնացին օրերս ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին հղված երկու ուղերձներ, մեկը՝ Ադրբեջանի անկախության օրվա, մյուսը՝ Բաքվում էներգետիկ հարցերի միջազգային ավանդական համաժողովի առիթով: Թրամփի այս նամակ-ուղերձների «բացթողումը» հատկանշական է հատկապես նախորդ տարի դրանց առնչությամբ մեծ կենտրոնացվածության առիթով, երբ Հայաստանում տեղեկատվական որոշ շրջանակներ լայն թափով գեներացնում էին աղմուկը այն կապակցությամբ, որ Թրամփը Ալիևին հղված ուղերձներում խոսել էր մոտ ապագայում արցախյան հարցի լուծման հնարավորությունների մասին: Դա նախորդ տարի էր, ինչը հայաստանյան տեղեկատվա-փորձագիտական մի շարք շրջանակներ օգտագործում էին թավշյա հեղափոխության դեմ: Ահա նախորդ տարվա այդ ֆոնին հատկանշական է այս տարվա լռությունը՝ Թրամփի՝ Ալիևին հղված ուղերձների կապակցությամբ: Մինչդեռ դրանք իրապես հետաքրքիր են, թեև թավշյա հեղափոխության դեմ օգտագործելու տեսանկյունից ոչ ինտրիգային:

Բանն այն է, որ 2019-ի մայիսի վերջին օրերին Վաշինգտոնից Բաքու հղած ուղերձներում Թրամփը գերազանցապես խոսում է Ադրբեջանի, այսպես ասած, էներգետիկ նշանակությունից, որպես էներգետիկ միջանցք, և այդ համատեքստում հիշեցնում ռեգիոնալ կայունության մասին: ԱՄՆ նախագահը փաստացի ակնարկում է Ադրբեջանի իշխանությանը այդ երկրի, մեծ հաշվով, միակ միջազգային նշանակության՝ էներգետիկ բովանդակության մասին, և միաժամանակ ակնարկում կամ պարզորոշ ցույց տալիս այդ բովանդակությունը պահպանելու միակ նախադրյալի՝ ռեգիոնալ կայունության մասին:

Ադրբեջանին պարզորոշ ասվում է, որ միայն ռեգիոնալ կայունությունն է, որ Բաքվին թույլ կտա իրացնել իր միջազգային նշանակությունը: Ամերիկյան ուղերձը հստակ է՝ անկայունության դեպքում թիրախ են դառնալու Բաքվի նավթագազային ենթակառուցվածքները, ինչի հետևանքով Բաքուն ուղղակի կորցնելու է իր նշանակությունը միջազգային օրակարգի համար:

Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Թրամփը Ադրբեջանի նախագահին հիշեցնում է ժողովրդավարական ռեֆորմների անհրաժեշտությունը ու նաև շնորհակալություն հայտնում արցախյան կարգավորմանը «անձնական» ներգրավվածության համար՝ այդպիսով մեծ հաշվով մատնանշելով նաև ռեգիոնալ կայունության և խաղաղության համար Ալիևի անձնական պատասխանատվությունը:

Այս ուղերձները, անշուշտ, հետաքրքիր են ինքնին, հայկական շահերի և անվտանգության խնդիրների, նաև արցախյան հարցի և Մինսկի խմբի համանախագահ երկրների վարքագծի տեսանկյունից՝ առավել ևս համանախագահների ռեգիոնալ նոր այցի, ինչպես նաև Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության համատեքստում, ինչի հնարավորության մասին բարձրաձայնել էր Երևանը: Սակայն Թրամփի ուղերձն ու Ադրբեջանի համար ըստ էության «ցավոտ» կետերի մատնանշումը հատկապես ուշագրավ է ամերիկա-իրանյան հարաբերության ճգնաժամային ֆոնի նոր ալիքի և տագնապալի սպասումների ֆոնին: Վաշինգտոնն այդ ֆոնին փաստորեն զգուշացնում է Ադրբեջանին շնորհավորական ուղերձներով, որ Բաքուն հանկարծ չտրվի Իրանի շուրջ լարվածության աճից բխող որևէ գայթակղության, թե կարող է այդ լարվածությունն օգտագործել ռեգիոնալ սադրանքներ թույլ տալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում