2018 թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց հարավկորեական Պյոնչանը: Այս որոշումն ընդունվեց Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)` այսօր Դուրբանում կայացած նիստի ժամանակ: Պյոնչանը գերազանցեց ֆրանսիական Անսիին և գերմանական Մյունխենին, որոնք նույնպես հավակնում էին օլիմպիադայի անցկացմանը:
Նախկինում Պյոնչանն արդեն երկու անգամ հայտ էր ներկայացրել` ձմեռային օլիմպիական խաղերն ընդունելու, սակայն 2010-ին անցկացնելու մրցույթում զիջել էր կանադական Վանկուվերին, իսկ 2014-ին` ռուսական Սոչիին:
Մինչ այս Ասիայում ձմեռային օլիմպիական խաղեր կայացել էին երկու անգամ, երկու դեպքում էլ Ճապոնիայում` 1972 թվականին Սապպորոյում և 1998 թվականին` Նագանոյում: Նշենք, որ Հվ. Կորեան մեկ անգամ ընդունել է ամառային օլիմպիական խաղերը` 1988 թվականին Սեուլում:










































