Վրաստանը ցանկանում է ևս մեկ անգամ բարձրացնել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու արտահանձնման հարցը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Ես համարում եմ, որ դա բացարձակապես տրամաբանական է, երբ մարդը հետախուզման մեջ է, որ իր արտահանձնման հարցը կրկին բարձրացվի: Կարծում եմ, որ դա պետք է տեղի ունենա », – հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նուկրի Քանթարիան: Նա նաև նշել է, որ խորհրդարանական մեծամասնության իր գործընկերները համաձայն են նրա հետ: