Թուրքիան առաջվա պես հեռանում է Եվրամիությունից, ինչի կապակցությամբ հանրակցությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Այդ մասին ասված է ԵՄ-ի ընդլայնման քաղաքականության վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան հաշվետվության մեջ՝ գրում է TASS-ը:
«Թուրքիան շարունակում է հեռանալ Եվրամիությունից՝ լրջորեն նահանջելով օրենքի գերակայության և հիմնական իրավունքների բնագավառում և թուլացնելով քաղաքական համակարգի հավասարակշռությունը սահմանադրական ուղղման ուժի մեջ մտնելու պատճառով»,- նշել է Եվրահանձնաժողովը՝ ընդգծելով, որ «Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, հետևաբար, փաստորեն փակուղի են մտել»: «Եվ բանակցային գործընթացի հետագա և ոչ մի գլուխ չի կարող դիտարկվել բացման կամ փակման համար»,- ասված է հաշվետվության մեջ:
Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն նշում է, որ «Թուրքիան ԵՄ-ի հանգուցային գործընկերն է և հանրակցությանն անդամակցելու թեկնածու երկիր»: «Երկխոսությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, շարունակվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական բնագավառներում, այդ թվում՝ միգրացիայի և փախստականների աջակցման ոլորտում»,-հավելել է ԵՀ-ն: