«Հրապարակի» տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ֆինանսական ստուգումներ են սկսվել: ՓԲԸ-ի աշխատողները խոսում են այն մասին, որ «Ցանցերի» սեփականատերը՝ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ՅԵ ԷՍ» ընկերությունը, նպատակ ունի պարզել դրանց իրական վիճակը, ֆինանսական հոսքերի չափերը: Ինչպես հաղորդում է «Ցանցերին» մոտ կանգնած մեր աղբյուրը, ՀԷՑ-ում սպասվում էր նաև, որ գույքագրում պետք է անցկացվի, ինչը, սակայն, դեռ չի արվել:
Այսպիսով, չնայած «Ցանցերի» ղեկավարությունը ժխտում է դրանց մոտալուտ սնանկացման մասին վերջերս ակտիվորեն շրջանառվող լուրերը, դրանք այնքան էլ անհիմն չեն: Սա հաստատում է նաև այն, որ մոդեռնիզացման պատրվակով «Ցանցերի» տարբեր ստորաբաժանումներում աշխատողներին ստիպում են դիմումներ գրել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:








































