Այսօր՝ մայիսի 29-ին, գումարվել են Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթն առնչվում էր Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին և Եվրոպա լիգային չմասնակցելու նրա որոշմանը. «Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով բոլոր երկրպագուներին Բաքվում ոստիկանությունը կանգնեցրել է և մանրակրկիտ ստուգել»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներկայացրած անվտանգության երաշխիքները դատարկախոսություն են. «Հենրիխ Մխիթարյանի առաջ դրվել էր կոնկրետ ընտրություն՝ անվտանգության և սպորտի առաքելության միջև: Հենրիխ Մխիթարյանի ընտրությունը կատարյալ ճիշտ էր, որովհետև տրված անվտանգության երաշխիքները որևէ գրոշի արժեք չունեն: Մենք սատարում ենք մեր ֆուտբոլիստի կայացրած ճիշտ որոշումը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































