Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին համարում Է արկածախնդիր եւ Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ Է տալիս նրան չնշանակել որեւիցե պաշտոնի: Մայիսի 28-ին այս մասին խորհրդարանի խոսնակը հայտարարել Է Վրաստանի Maestro հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես ոչ մի դեպքում ուկրաինացի բարեկամներին խորհուրդ չԷի տա նման որոշում կայացնել (Սահակաշվիլիիին պաշտոնի նշանակել): Մենք գիտենք, թե ինչով վերջացավ նման որոշման ընդունումը նախորդ դեպքում, եւ այժմ արդյունքը կլինի նույնը, քանի որ խոսքը վերաբերում Է արկածախնդրի նշանակմանն ինչ-որ պաշտոնի»,- ասել Է Կոբախիձեն: Մայիսի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղյալ Է հայտարարել պետության նախորդ ղեկավար Պյոտր Պորոշենկոյի հրամանագիրը Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին: Հրամանագրի ստորագրումից հետո Սահակաշվիլին ինքը հայտարարել Է, որ մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին կվերադառնա Կիեւ: Նա խոստացել Է, որ Ուկրաինայում կաջակցի Զելենսկու բարենորոգումներին, այլ ոչ թե կիրականացնի իր քաղաքական հավակնությունները։