Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵԱՏԲԽ) նիստի մասնակիցները մայիսի 29-ին որոշում են ընդունել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին շնորհել ԵԱՏԲԽ-ի պատվավոր նախագահի կոչումը: Այդ մասին հայտնել Է Ղազախստանի առաջին նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուքիբայը:
«Այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ նեղ կազմով նիստի ընթացքում որոշում Է ընդունվել Նուրսուլթան Նազարբաեւին շնորհել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի կոչումը»,-գրել Է Ուքիբայը Twitter-ի իր Էջում: Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտնել Է, որ, հաշվի առնելով Նազարբաեւի պատմական ավանդը Եվրասիական տնտեսական միության կայացման գործում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել Է նրան շնորհել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի կոչումը։