Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քոչարյանի հերթական ցինիկ մարտահրավերը Հայաստանի հասարակությանը. նա սպառնում է նոր «հաղթանակով»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ «Կոնգրես» հյուրանոցում հանդիպում է ունեցել իր աջակիցների հետ, ելույթ է ունեցել, խոսել ապագա ծրագրերի մասին՝ իհարկե, եթե ցինիզմով շաղախված լակոնիկ ելույթը կարելի է ծրագրային համարել։

Ուշագրավ է, որ հանդիպումը տեղի է ունեցել Քոչարյանի ընտանիքին պատկանող «Կոնգրես» հյուրանոցում, ու ավելորդ է ասել, որ տեղի է ունեցել, այսպես կոչված, «տնական» պայմաններում, որպեսզի որևէ «ավելորդ» մարդ չխաթարի երկրորդ նախագահի տոնական տրամադրությունը։

Քոչարյանի աջակիցների՝ հրապարակված լուսանկարներից կարելի է ճանաչել ոմանց ու մոտավոր պատկերացում կազմել երկրորդ նախագահի, այսպես կոչված, թիմի մասին։

Երեկվա հանդիպմանը, մասնավորապես, ներկա է եղել Հարկային պետական ծառայության նախկին պետ Վահրամ Բարսեղյանը, որի պաշտոնավարումը՝ սկանդալային մի պատմության պատճառով, չհանդուրժեց անգամ նախագահի պաշտոնում Քոչարյանին փոխարինած Վահրամ Բաղդասարյանը։ Կամ առաջին պլանում երևում է ոչ անհայտ Գոռ Վարդանյանը, որը տակավին վերջերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականն էր ու բոլորին հայտնի է իր էպատաժային կերպարով, մասնավորապես՝ այն դրվագով, երբ հենց լրագրողների աչքի առաջ ծեծում է Երևանի ավագանու ընդդիմադիր կին անդամներին։ Այսպիսի կոռումպացված ու «դուխով» թիմով է Քոչարյանը ներկայանում հասարակությանը։

«Մոտ տասը տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են, սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանքի շարունակությունը, սխալվել եմ։ Նաև ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձությունները՝ հնարավոր և անհնարին, անցյալում են, ևս սխալվել եմ»,- լակոնիկ ելույթի սկզբում ասել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահն ակամայից բացահայտում է, որ «մոտ տասը տարի առաջ» կատարել է գործողություն՝ «հանգիստ կյանք» վայելելու նպատակով։ Սա հենց այն է, ինչի մասին մենք բազմաթիվ անգամներ գրել ենք։ Խոսքը Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների մասին է, երբ մարդկանց գնդակահարելու հրաման տված Քոչարյանը ոչ այնքան մտածում էր իր ժառանգորդի, որքան այնպիսի իրավիճակ ստեղծելու մասին, որպեսզի կարողանա անխռով վայելել իր թալանածը, անձեռնմխելի պահել օլիգարխիկ «արտոնությունները»։

Միանգամից հօդս է ցնդում այն վարկածը, որ երկրորդ նախագահը Մարտի 1-ի հիմնական շահառու չէ. նա իրականում տվել է մարդկանց գնդակահարելու հրաման սեփական կոմֆորտն ապահովելու, «երիտասարդ թոշակառուի» բուրժուական կյանքը երաշխավորելու, քրեաօլիգարխիայի իշխանությունը հավերժացնելու նպատակով։ Քոչարյանը չի սխալվում՝ նա տասը տարի առաջ իրապես արել է առավելագույնը ցոփ կյանքով ապրելու համար, այդ մեր հասարակությունն է նրան «սխալ» հանել մեկ տարի առաջ՝ հեղափոխությամբ, ու երբ Սերժ Սարգսյանը հեղափոխության օրերին արտաբերում էր «սխալի մասին» թևավոր դարձած արտահայտությունը, նա հավասարապես խոսում էր ոչ միայն ու գուցե ոչ այնքան իր անունից։

Քոչարյանը նաև ազնիվ է, երբ խոստովանում է, որ բանտն իր մոտ «շարժառիթ է ձևավորել», սակայն այդ անկեղծությամբ հերքում է իր պաշտպանական մարտավարության մյուս դրույթը, թե քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական հայացքների ու գործունեության համար։ Երկրորդ նախագահի պարագայում նման բան գոյություն չունի, նա և քաղաքականությունը հակոտնյա են, ու Քոչարյանի մեջ քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթ առաջացել է հենց բանտում, այն էլ՝ ինքնապաշտպանության բնազդից, քաղհալածյալի «լուսավոր» կերպարի հետևում թաքնվելու հրամայականից ելնելով։

Ռոբերտ Քոչարյանի երեկվա ելույթում չկար որևէ կոնկրետություն կամ ապագային միտված բացահայտում։ Երկրորդ նախագահը անելիք կամ ասելիք չունի ու ընդամենն իմիտացնում է, թե վայելում է հանրային աջակցություն, մյուս կողմից՝ իր կամ արտաքին կենտրոնի մշակած սցենարով փորձում է գրգռել հասարակությանը՝ նրան մղելով «քաղաքացիական բախումների»։ Ռուսական «հիբրիդային պատերազմի» մարտավարության ու դրանում Քոչարյանի դերակատարության բացահայտումը վաղուց ենք արել ու հիմա հարկ չենք համարում հանգամանալից խոսելու դրա մասին։

«Ես ուրախ եմ, տեսնում եմ, որ այդ պայքարը մենակ չեմ մղելու, և կա շատ ակտիվ, հետաքրքիր թիմ, որի հետ առաջ շարժվելու և նոր հաղթանակներ ունենալու պարտադիր ճանապարհ է լինելու»,- երեկվա իր ելույթն այս ցինիկ մարտահրավերով է եզրափակել Ռոբերտ Քոչարյանը։

Նա «ձեռնոց» է նետում Հայաստանի հասարակությանը, որն առնվազն տեղյակ է, որ Քոչարյանի «հաղթանակները» նույնական են Հայաստանի խորհրդարանում կամ Երևանի փողոցներում հեղված արյան հետ։ Երբեք չպետք է կորցնենք զգոնությունը, երբ երկրորդ նախագահը խոսում է նոր «հաղթանակների» մասին, մանավանդ, որ ռուսական քարոզչության «հրետանի» Սոլովյովը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանն ազգային հերոս է…

Ինչպես և կանխատեսելի էր՝ ազատության մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանն ակտիվանում է՝ մարտահրավեր նետելով Հայաստանի հասարակությանը։ Նա չունի լուրջ թիմ ու ծրագիր։ Նրա «կուսակցությունը» մեզանից թալանված միլիարդավոր դոլարներն են, «գաղափարախոսությունը»՝ Մոսկվայի աջակցությունը։ Հերթական անգամ պատերազմ է հայտարարված Հայաստանի ինքնիշխանությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում