Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայտնվել են հասարակական շերտեր, որոնք հասկացել են ժամանակակից արվեստի կարևորությունը (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն արվեստի քննադատ, այս տարի Վենետիկի միջազգային 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կուրատորական թիմի անդամ Նազարեթ Կարոյանը

– Պարոն Կարոյան, այս տարի առաջին անգամ Մշակույթի նախարարությունն իր վրա վերցրեց բիենալեի ֆինանսական և կազմակերպչական աշխատանքները: Որքանո՞վ ստացված կարող ենք համարել բիենալեի հայկական տաղավարը, ունե՞նք հաջողություններ:


– Մի փոքր դիտարկում անեմ… Սկսած 95 թվականից՝ ֆորմալ առումով միշտ ՀՀ մշակույթի նախարարությունն է նշանակում Վենետիկի բիենալեի կոմիսար: Բացառություն չկազմեց նաև այս տարի: Միակ տարբերությունն այն էր, որ առաջին անգամ բիենալեի կազմակերպչական աշխատանքների մեջ օգտագործվեցին բացառապես տեղական ռեսուրսներ: Մինչև 2011 թվականը Վենետիկի բիենալեի Հայաստանի տաղավարի կոմիսար էր համարվում ՆՓԱԿ-ը, որը դրամական միջոցները հիմնականում հայթայթում էր սփյուռքում: Ֆինանսական միջոցներից բացի, նոր կոմիսարի նշանակումը հանգեցրեց նրան, որ տեղի ունեցավ կուրատորական (տվյալ դեպքում մի ամբողջ թիմի) ընտրություն հայաստանցի արվեստի գործիչների շրջանում… Այս երկու հանգամանքները միասին կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ ժամանակակից արվեստի դաշտի վրա…

– Որքանո՞վ հաջողված կամ ստացված կարելի է համարել այս տարի հայկական տաղավարը Վենետիկում:


– Մեծ հաշվով, բիենալեի ստացված լինելու մասին դեռ վաղ է խոսել: Կարող ենք խոսել միայն ցուցադրանքի մասին, որովհետև բիենալեն տևելու է մինչև նոյեմբերի վերջ, ինչը նշանակում է, որ դեռ մի շարք իրադարձություններ կարող են տեղի ունենալ ե՛ւ Վենետիկում, ե՛ւ Երևանում, որոնք բոլորը միասին բիենալեի հայկական տաղավարի ստացվել-չստացվելու օգտին կվկայեն: Ցուցադրական մասի առումով այն, ինչ հունիսի 3-ին Մուրադ Ռաֆայելյան նախկին վարժարանի կամ Պալացո Զենոբիոյի տարածքում հայտնված արվեստասեր հասարակությունը տեսավ, մենք ստացանք մեր նախատեսածի 80-90 տոկոս արդյունք: Իբրև կուրատորական թիմի անդամ` ես գոհ եմ մեր կատարած աշխատանքից և ստացած արդյունքից: Միգուցե որոշ էլեմենտներ ավելի շքեղ կարող էին լինել նյութի կամ տեխնիկայի ընտրության, տեխնիկական հագեցվածության առումով, բայց այդ բոլորը կապված էին հավելյալ ֆինանսական ներդրումների հետ… Իսկ դա հեշտությամբ չի տրվել` կազմակերպչական ողջ ընթացքում մեր թիմին կանգնեցնելով բազմաթիվ ֆինանսական խնդիրների առաջ:

– Պարոն Կարոյան, ի՞նչ ցուցադրվեց արվեստասեր հասարակությանը:


– Երեք արվեստագետներ են ներկայացված` Գրիգոր Խաչատրյանը, Մհեր Ազատյանը, Աստղիկ Մելքոնյանը, մեկ ընդհանուր խորագրի ներքո` «Ձեռնարկներ, նոր համընդհանրության ենթակաները»: Մենք փորձել ենք հավաքել այնպիսի արվեստագետների և այնպիսի ստեղծագործություններ, որոնք լինելով բնութագրական ժամանակակից հայ արվեստին, միաժամանակ կոնցեպտուալ առումով աղերսներ ունեն աշխարհում ընթացող քաղաքական, գեղագիտական, մշակութային պրոցեսների հետ: «Ձեռնարկներ, նոր համընդհանրության ենթակաները»… երեք բառ կա` ձեռնարկ, համընդհանրություն և ենթակա- սուբյեկտ… Նախ ենթակայի մասին… Ենթակայի կամ սուբյեկտի խնդիրը ոչ միայն ժամանակակից արվեստի, այլև մշակութային քաղաքական իրականությունը հետապնդող խնդիրն էր ողջ 90-ականներին: Սովետական Միությունում սուբյեկտի խնդիրն այլ կերպ` կոլեկտիվի միջոցով էր (աշխատանքային, կուսակցական, արհմիութենական և այլն) լուծված… Անձի բարձրացումը իբրև սուբյեկտ բացառվում էր… Անձնականը այս ներսմղված վիճակից էր, որ 90-ականներին դուրս պրծավ իր ողջ ուժով: Երբ նայում ենք այդ ժամանակաշրջանի մշակութային, տնտեսական քաղաքական կյանքը, տեսնում ենք, որ ե՛ւ այն նվաճումները, որ ունեցանք, ե՛ւ բոլոր այն ողբերգությունները, որ ապրեցինք, պայմանավորված էր սուբյեկտիվության, սուբյեկտի այս վերհառնումով:

– Պարոն Կարոյան, իսկ ի՞նչը չստացվեց, չհաջողվեց:


– Իրականում չստացված մաս չկա: Պարզապես ծրագիրը շատ ավելի մեծ էր (իհարկե առանցքում ունենալով տաղավարը), այլ բաղադրիչներ պրակտիկորեն հնարավոր չի լինի կազմակերպել, քանի որ կապված է ֆինանսական խնդիրների հետ: Որպեսզի այդ մասերը նույնպես լինեին, գոնե տարվա սկզբին մենք պետք է ունենայինք ֆինանսական միջոցներ, որ կարողանայինք դրանք իրականացնել: Նախատեսել էինք կոլեկտիվ քննարկումների շարք` տարբեր երկրների արվեստի տեսաբանների, պատմաբանների, քննադատների ներգրավումով, այդ քննարկումներից գուցե մեկը դեռ կկարողանանք անել, բայց ոչ այն ծավալով և այն մասշտաբով և այն խնդիրների շուրջ, որ նախատեսել էինք:

– Եթե խիզախել, որոշել էին տեղական ռեսուրսների հաշվին կյանքի կոչել բիենալեն, ինչո՞ւ մինչև վերջ չգնացին: Ի՞նչ ֆինանսական միջոցների սղության մասին է խոսքը: Եվ առհասարակ, ինչքա՞ն են կազմում բիենալեի ծախսերը:


– Ընդհանրապես հայ հասարակությունը, այդ թվում` պետությունը, ժամանակակից արվեստի նկատմամբ մինչև հիմա ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել: Ժամանակակից արվեստը` իբրև կերպարվեստի զարգացում, առանձին գոյություն է ունեցել: Մարդկանց մեջ այնպիսի պատկերացում կա, որ կերպարվեստը կամ դրանից բխող զարգացումները պետք է կարողանան իրենք իրենց ճանապարհը հարթել… Պարզունակ պատկերացում կա, որ կերպարվեստագետներն իրենք նկար են նկարում և կարող են վաճառել ու ապրել: Որքան էլ ցավալի է, այս պարզունակ պատկերացումը իշխում է նաև բարձր ատյաններում: Իսկ ժամանակակից արվեստի դաշտը զարգացել է ինքնաբուխ ձևով, մի շարք էնտուզիաստների նվիրաբերման շնորհիվ: Այս տարվա տաղավարի օրինակը ցույց է տալիս, թե այս իրավիճակը կարծես թե փոխվում է: Հասարակության մեջ հայտնվել են մարդիկ, շերտեր, որոնք հասկացել են ժամանակակից արվեստի կարևորությունը, ընդ որում` ոչ միայն արվեստային, այլ նաև մշակութային և քաղաքական:

– Պարոն Կարոյան, այն կարևորությունը, որ այսօր տալիս է կամ կարող է տալ հասարակությանը ժամանակակից արվեստը, ո՞րն է:


– Ժամանակակից արվեստն իր մեջ պարունակում է երկու առաջադրանք, որոնց լուծումը շատ կարևոր է հասարակության համար: Դրանցից մեկը սոցիալականին է վերաբերում. մեկ մարդով ժամանակակից արվեստ անել հնարավոր չէ: Ժամանակակից արվեստի համար պետք է ստեղծվեն կոլեկտիվներ, պետք է լինի դերերի բաշխում: Երկրորդ առաջադրանքը վերաբերում է կրթությանը. ժամանակակից արվեստը ստիպում է այդ ոլորտում գտնվողին (կապ չունի արվեստագետ է, թե արվեստասեր) շարունակ զբաղվել իր կրթությամբ, այն դարձնել անընդհատ և շարունակ աշխատել նոր գիտելիքներ ձեռք բերելու համար: Այս երկու առաջադրանքի առկայությունն է, որ իբրև գործունեության ոլորտ, ժամանակակից արվեստին դնում է առանձնաշնորհյալ դիրքում: Սա է պատճառը, որ մեծ պետությունները, կորպորացիաները բացառիկ տեղ են տալիս ժամանակակից արվեստին` քաջալերելով արվեստագետների էքսպերիմենտալ գործունեությունը: Ժամանակակից արվեստը դեպի անհայտը շրջված մեմբրան է, անտեննա, որն ընդունակ է որսալ ժամանակի մեջ տեղի ունեցող փոփոխությունները, ոչ միայն որսալ, այլև առաջ ընկնել՝ կառուցելու համար դրանք ընկալելու տեսական գործիքներ:

– Թեև Դուք նշեցիք, որ ժամանակակից արվեստը թիմային աշխատանք է պահանջում, բայց շատ արվեստագետներ ընդհանրապես բացառում են կուրատորի դերը, միջամտությունն իրենց գործին: Արդյո՞ք արվեստագետին պետք է կուրատոր: Բիենալեում երեք արվեստագետ կար, երեք կուրատոր, մի՞թե շատ չէ:


– Խնդիրը նրանում է, որ եթե դու ժամանակակից արվեստագետ ես, ուզես թե չուզես, պետք է աշխատես որոշակի շրջանակներում, եթե այդ շրջանակը չկա, դու` իբրև արվեստագետ, հնարավորություն չունես դրսևորվելու, տեսանելի դառնալու, այլև գործունեությանդ գեղագիտական օրինականությունը ապահովելու: Շրջանակը դա ինստիտուցիան է, այդ ինստիտուցիան` հանձինս կուրատորի` կարող է լինել անձ, կարող է լինել շենք: Ինչ խոսք, երբ արվեստագետը մտնում է ինստիտուցիա և ցուցադրվում է այնտեղ, նոր նշանակություններ են ավելանում նրա ստեղծագործության մեջ: Այդ նշանակությունները երբեմն ավելանում են արվեստագետի ցանկությունից անկախ: Չեմ ասում, թե դեֆորմացվում են արվեստագետի ցանկությունները, պարզապես ինչ-որ էլեմետներ հետին պլան են մղվում: Այստեղ բարձրանում է իշխանության խնդիրը` ով է գեղագիտական իմաստի արտադրության սուբյեկտը, կամ ով է հեղինակ, և սա է բերում արվեստագետ-կուրատոր ներհակությունը, որը տարբեր ձևերով է արտահայտվել: 40 տարի առաջ այն արվեստագետները, որոնք ինստիտուցիոնալ քննադատության ուղղությունը սկսեցին զարգացնել իբրև արվեստի գործ, նույն արվեստագետները, ինչպես օրինակ` Դանիել Բյուրենը, 40 տարի հետո դարձան կուրատորներ և իրենք էին արվեստագետ ներկայացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում