Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ամեն ինչ կորոշվի Բաքվում. Ճակատագրական խաղ Մխիթարյանի և Էմերիի համար

Վաղը Բաքվի Օլիմպիական մարզադաշտում Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» կվիճարկեն Եվրոպա լիգայի գավաթը: Հաղթանակն «Արսենալին» հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Անգլիայի ավարտված առաջնությունում Ունայ Էմերիի թիմը բավարարվեց միայն 5-րդ հորիզոնականով, չնայած իրական հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճելու: Մրցաշրջանի վերջին հատվածում «Արսենալի» խաղում կտրուկ անկում եղավ, ինչի հետևանքով վճռորոշ հանդիպումներում թիմն ուղղակի ձախողվեց: Եվրոպա լիգայում լոնդոնյան ակումբը ցուցադրեց կայուն ֆուտբոլ:

«Արսենալի» գլխավոր զենքն այս մրցաշարում դարձավ Լակազետ-Օբամեյանգ հարձակողական զույգը, որի դեմ մրցակից թիմերն այդպես էլ հակախաղ չգտան: Հարձակման այս զույգը ընթացիկ մրցաշրջանում ընդհանուր առմամբ խփել է 46 գնդակ և կատարել 21 գոլային փոխանցում: Եվրոպա լիգայի վերջին հինգ հանդիպումներում Էմերին Լակազետին և Օբամեյանգին ընդգրկել էր մեկնարկային կազմում: Լակազետը որակազրկման պատճառով բաց էր թողել երկու հանդիպում, ինչի հետևանքով «Արսենալի» մոտ խնդիրներ էին ծագել: Մասնավորապես, 1/16-րդ եզրափակչում Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ առաջին մրցավեճում Լակազետը մրցակցին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և որակազրկվել 3 խաղով: Ֆրանսիացի հարձակվողը բաց էր թողել ԲԱՏԷ-ի հետ պատասխան և 1/8-րդ եզրափակչի «Ռենի» հետ առաջին հանդիպումը: Այն ավարտվել էր ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Պատասխան խաղից առաջ ՈՒԵՖԱ-ն վերանայել էր որոշումը և Լակազետին թույլատրել էր մասնակցել «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցած պատասխան խաղին: Էմերին գիտակցում էր, որ Եվրոպա լիգայի խաղարկությունում Օբամեյանգ-Լակազետ տանդեմը դեռևս անկասելի է, և շարունակում էր խաղադրույք անել այս զույգի վրա: Կարճ ասած՝ այս հարձակվողները «Արսենալի» համար Բաքվի ճանապարհը հիմնական բացողներն էին:

Նշենք, սակայն, որ եզրափակիչ մրցավեճում Էմերիի գլխավոր զենքը կարող է կորցնել արդյունավետությունը: Վաղը կայանալիք խաղում Էմերի համար դժվար կլինի տակտիկապես հաղթել «Չելսիին», քանզի վերջինիս մարզչական շտաբը վաղուց արդեն ծանոթ է «Արսենալի» ուժեղ և թույլ կողմերին: Այո, Լակազետ-Օբամեյանգ զույգը Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում կապիտուլյացիայի ենթարկեց «Վալենսիային», բայց պնդել, որ խաղային այս մոդելը արդյունավետ կգործի նաև վճռորոշ խաղում՝ ճիշտ չի լինի: Ամեն դեպքում, կարծում ենք, վաղը Էմերին Լակազետին և Օբամեյանգին կընդգրկի մեկնարկային կազմում՝ վերջին անգամ գործի դնելով Եվրոպայում հաջողության բերած մոդելը:

Ըստ կանխատեսումների՝ «Արսենալը» վաղը կպայքարի 3-4-1-2 դասավորությամբ: Դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանական եռյակը կկազմեն Կոսելնին, Սոկրատիսն ու Մոնրեալը: Կիսապաշտպանության աջ եզրում կխաղա Մայթլենդ-Նայլսը, իսկ աջ եզրում՝ Կոլաշինացը: Հենակետային գոտում կլինեն Ջական և Տորեյրան, իսկ ենթահարձակվողի դիրքում կխաղա Օզիլը: Հարձակողական բռունցք էլ կկազմեն Օբամեյանգն ու Լակազետը:

Նշենք, որ Մխիթարյանի և Ռեմսիի բացակայության պայմաններում ենթահարձակվողի դիրքում Էմերին այլընտրանք չունի և ըստ էության ստիպված է լինում մեկնարկային կազմում ընդգրկել Օզիլին: Վերջինս, կարելի է ասել, «Արսենալի» ամենաթույլ օղակն է, և եթե այս ֆուտբոլիստի խաղը չստացվի, հնարավոր է մրցակիցը լուրջ առավելություն ստանա: Նման դեպքերը քիչ չեն վերջին շրջանում: Նշենք նաև, որ ծանր վնասվածքից հետո շարք է վերադարձել «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը: Չի բացառվում, որ վճռորոշ այս խաղում Էմերին նրան խաղաժամանակ տա:

Բուքմեյքերները վաղվա խաղում համեմատաբար ավելի բարձր են գնահատում «Չելսիի» հաղթանակի հնարավորությունը: Մասնավորապես, խաղի հիմնական ժամանակում «Արսենալի» հաղթանակը գնահատված է 3.1, ոչ-ոքին՝ 3.4, իսկ «Չելսիի» հաղթանակը՝ 2.45 գործակցով:

Ինչևէ, փորձենք հասկանալ, թե ինչ նշանակություն ունի եզրափակիչ հանդիպումը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար, որը Բաքու չի մեկնել: Վերջին շրջանում շատ է խոսվում մեր ֆուտբոլիստի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալից» հնարավոր հեռանալու մասին:

Բնական է, որ Եվրոպա լիգայի գավաթը չնվաճելը ակումբի ղեկավարության կողմից կդիտվի որպես ձախողում, քանզի չի հաջողվել լուծել Պրեմիեր լիգայում դրված խնդիրը: Այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ «Արսենալի» ղեկավարությունը փոխի հատկապես ֆինանսական քաղաքականությունը: Ձախողման դեպքում, որը կնվազեցնի նաև ֆինանսական հոսքերը, «Արսենալի» ղեկավարները կարող են գնալ կրճատումների և թիմը համալրել երիտասարդ կադրերով: Չի բացառվում, որ նպատակին չհասնելու դեպքում օրակարգային դառնա ոչ միայն Մխիթարյանի և Օզիլի, այլև գլխավոր մարզիչ Էմերիի հետ համագործակցությունը դադարեցնելու հարցը:

Կարելի է ասել, որ թե՛ Մխիթարյանի և թե՛ մյուս առանցքային ֆիգուրների համար վաղվա հանդիպումն անչափ կարևոր նշանակություն ունի: Հուսանք, որ «Արսենալին» կհաջողվի հաղթել «Չելսիին»: Դրա համար, կարծում ենք, կան ռեսուրսներ և նախադրյալներ: Նշեք, որ «Չելսին» Պրեմիեր լիգայում բրոնզե մեդալ է նվաճել և անկախ վաղվա հանդիպման արդյունքից՝ գալիք մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում