Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եվրոպան կզբաղվի մեզանով. սա դեռ վերջը չէ

Հայաստանի ներքաղաքական զարգացումների ֆոնին Եվրախորհրդարանի ընտրությունն անշուշտ պետք է մնար ստվերում, հատկապես այն դեպքում, երբ այդ հարցը, մեծ հաշվով, ստվերում էր մնում անգամ անհողմ ժամանակներում: Սրա պատճառներն իհարկե մի քանիսն են՝ խորքային, քաղաքական, հոգեբանական, մենթալ, արժեհամակարգային: Մենք, որպես հանրություն, չենք զբաղվում եվրոպական ընտրություններով, սակայն այդ ընտրություններն անշուշտ զբաղվելու են մեզանով՝ ուզենք թե ոչ: Բայց այն բանից, թե ինչ կուզենք, կախված է, թե ինչպես կզբաղվեն մեզանով, մեր խնդիրներով: Ըստ այդմ՝ եվրոպական ընտրությունները, Եվրոպան իր խնդիրներով մեզանից հեռու է, սակայն դրանց արդյունքները մեզ ոչ միայն շատ մոտ են միշտ, այլև, մեծ հաշվով, դրանցով է պայմանավորվելու նաև մեզ անմիջականորեն առնչվող մի շարք խնդիրների կամ հարցերի ճակատագիրը:

Եվրամիության երկրներում տեղի ունեցած ընտրություններն արձանագրել են, այսպես ասած, ազգայնական ուժերի հաղթանակը: Ընդ որում՝ դա մի գործընթաց է, որը շարունակվում է արդեն տևական ժամանակ, մի քանի տարի: Այդ ուժերը կամ, այսպես ասած, եվրասկեպտիկները՝ ավելի լայն իմաստով, տարեցտարի արձանագրում են առաջընթաց թե՛ եվրակառույցներում ներկայացուցչականության առումով, թե՛ նաև ԵՄ անդամ պետություններում, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի: Ասել կուզի՝ Եվրախորհրդարանի անցկացրած ընտրությունը՝ որպես այդպիսին, չի արտացոլել ինչ-որ նոր միտում: Այն եղել է արդեն տարիներ առկա գործընթացի շարունակությունն ու այդ ուժերի հաջողության նոր փուլը: Կասկած չկա նաև, որ այն չի լինելու վերջինը, որովհետև եվրոպական հավաքականության և անգամ ինքնության խորքային խնդիրները, որ բերել են ձևավորված տրենդին, պահպանվելու են դեռ երկար ժամանակ: Կբերե՞ն դրանք եվրոպական խորքային ճգնաժամի, թե՞ ոչ, սա հարցերից մեկն է: Այն, որ ճգնաժամային զարգացումը Հայաստանի համար խիստ անցանկալի է, կասկածից վեր է: Մնացյալ առումով, Երևանը պետք է գտնի, այսպես ասած, նոր հարաբերակցությամբ Եվրոպայի հետ աշխատանքի հնարավորություններ՝ պահպանելով թե՛ հին կապերը, թե՛ կապեր հաստատելով նոր տարածքներ վերցնող ուժերի հետ:

Այստեղ, իհարկե, առաջին հերթին սեղանին դիտարկվում է 2017-ի նոյեմբերին ստորագրված համապարփակ համաձայնագրի ճակատագիրը, որի իրականացման ճանապարհային քարտեզը ներկայումս մշակվում է Երևանում: Թավշյա հեղափոխությունը ժամանակ է խլել այդ գործընթացից, օբյեկտիվորեն: Հայաստանն ի վերջո ոչ թե կորցրել է այդ ժամանակի ընթացքում, այլ շահել՝ մի շարք առումներով: Պարզապես ակնառու է, որ այդ կապակցությամբ կա Երևանի և Բրյուսելի պատկերացումների խնդիր: Այդ խնդիրը չի կարող հաղթահարվել երկարաժամկետ իմաստով, եթե Երևանն ու Բրյուսելը հարաբերությունը չդիտարկեն ստորագրված համաձայնագրի թե՛ ծավալային, թե՛ ժամանակացուցային տարածությունից վեր և լայն: Այս մասին մենք խոսել ենք թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո: Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը հույժ արժեքավոր փաստաթուղթ է թե՛ Երևանի, թե՛ Բրյուսելի համար: Բայց Հայաստանում տեղի ունեցածը խորապես փոխել է ոչ միայն ներհայաստանյան, այլև ռեգիոնալ իրականությունը:

Ըստ այդմ՝ ստորագրված համաձայնագիրն իր բովանդակությամբ և քաղաքական նշանակությամբ պետք է դիտարկվի նոր իրողությունների տրամաբանությանը համահունչ, որովհետև բավական հիմքեր կան եզրակացնելու, որ դրանցում արդեն համաձայնագիրը չափազանց քիչ է հայ-եվրոպական հարաբերության այսպես ասած բավարար կամ համարժեք հենք լինելու համար: Դա չի նշանակում, որ այն պետք է դնել մի կողմ և անցնել առաջ, բայց դրանով առաջ քայլելու համար պետք է նայել ոչ միայն համաձայնագրին, այլ նաև դրա շուրջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում