Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իրանական կողմը չի ձգտում միջուկային զենքի տիրապետել։ Twitter-ի իր էջում նա գրել է, որ մասնավորապես դա է մատնանշում փաստը, որ տվյալ զենքն արգելված է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրամանով։
«Այաթոլա Ալի Խամենեին վաղուց է ասել, որ մենք հետաքրքրված չենք միջուկային զենքով՝ այն արգելող հրաման արձակելով»,-նշել է նախարարը։
Դրա հետ մեկտեղ գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը» վնասում է Իրանին և տարածաշրջանում լարվածություն ստեղծում։