Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

«Անհնար է, որ այդպիսի կապ լինի»… ինչո՞ւ էր Հրայր Թովմասյանը մեկնել Արցախ

Դեռևս հայտնի չէ, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը արդյոք կմիանա՞ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին և կներկայացնի հրաժարականի դիմում թե՝ ոչ։ Ուշագրավ է, որ երբ ՀՀ-ում դատական համակարգի ճակատագիրն է քննարկվում, ՀՀ ՍԴ նախագահը մեկնել է Արցախ։ Ի դեպ, այցի մասին ՍԴ պաշտոնական կայքէջում որևէ տեղեկություն, այս պահի դրությամբ, չկա։ Միայն ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն է ֆեյսբուքյան իր էջում տեղադրել հետևյալ գրառումը․ «ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ»։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց այն տեսակետները, թե Հրայր Թովմասյանի Արցախ կատարած այցելությունը կապ ունի դատաիրավական համակարգում տեղի ունեցած վերջին փոփոխությունների, Արցախի ղեկավարության անձնական երաշխավորմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության, ապա նաև Մարտի մեկի գործը Սահմանադրական դատարան ուղարկելու հետ. «Եթե չեմ սխալվում, այդ այցը ծրագրվել էր մոտ 1.5 ամիս առաջ, և տարին մի քանի անգամ Հայաստանի տարբեր գերատեսչությունների պատվիրակություններ այցելում են Արցախ, այդ թվում նաև դատական թևի ներկայացուցիչները»։

Շարունակելով՝ Բաբայանը նշեց. «Այս անգամ պարոն Թովմասյանը ըստ ծրագրի է այցելել Արցախ, հանդիպել դատական թևի ներկայացուցիչների հետ, որքան գիտեմ՝ Պետհամալսարանում է հանդիպում եղել, նաև Արցախի նախագահի հետ. այդքան բան։

Միայն քննարկվել են համագործակցության, դատական ոլորտում համապատասխան գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր»։

Բաբայանը կտրականապես հերքեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ Հրայր Թովմասյանի այցելության կապը. «Անհնար է, որ այդպիսի բան լինի»։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ արդյոք Հրայր Թովմասյանի Արցախ կատարած այցը կապ ունի՞ Հայաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսների հետ՝ կարող ենք միայն ենթադրություններ անել:

«Հայաստանում ոչ ոք այդ հարցին չի կարող ստույգ պատասխանել և ասել՝ այո՛ դա դրա հետ կապ ունի, կամ՝ ո՛չ, չունի։ Ամեն դեպքում՝ ԼՂՀ ղեկավարությունն արդեն երաշխավորագիր ներկայացրել է, երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվել է, և դրանից հետո ԼՂՀ ներկա և նախկին նախագահների մասնակցությունն այդ գործընթացում ավարտված ենք համարում, իհարկե եթե երկրորդ նախագահը խնդիրներ չառաջացնի խափանման միջոցի հետ կապված»։

Շարունակելով՝ Բադալյանը նշեց. «Այդ իսկ պատճառով՝ ենթադրել, որ ՍԴ նախագահը գնացել է, որպեսզի կոորդինացնի իր առաջիկա գործողությունները Արցախի ղեկավարության հետ՝ մի քիչ հավանական չի թվում։ Գուցե այնտեղ դատական բարեփոխումների ու ոլորտի հարցերի քննարկում է եղել, ինտրիգներ փնտրելը դժվար է։ Այդ հարցին ստույգ կարող է միայն ինքը պատասխանել, մնացածը կարող է լինել ենթադրությունների ժանրից»։

Միևնույն ժամանակ Արմեն Բադալյանն ընդգծեց. «Ընդամենը կարող ենք մտածել, որ ժամկետները համընկել են, բայց եթե ուշադրություն դարձնեք՝ նա առաջին անգամ չէ Արցախ գնում։ Այսինքն՝ մտածել, որ գնացել է գործընթացներ կոորդինացնի՝ հավանական չէ, այդ կոորդինացումը կարող էր և Երևանից տեղի ունենալ՝ եթե մենք դավադրությունների տեսությունից ենք ելնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում