Tuesday, 23 04 2024
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում

Հայաստանի անկախությունը թուրքական պարգև՞ էր, թե՞ շահերի համընկնում

Այս տարի լրանում է Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման 101-ամյակը։ Դրանից ելնելով՝ արժի խոսել դրա հետ կապված մի քանի վիճարկելի հարցերի շուրջ, որոնք բուռն բանավեճերի և քննարկումների պատճառ են դառնում։

Այս պարագայում բանավեճի հիմնական հարցադրումը հետևյալն է. արդյոք 1918թ. մայիսի 28-ին ՀՀ-ն հռչակե՞լ է իր անկախությունը, թե՞ ոչ: Երևի թե պարզ է, թե հակադիր ինչպիսի տեսակետներ կան, և իմ համոզմամբ՝ չարժի դրանք նորից կրկնել: Միայն նշենք, որ առաջին տեսակետը ուռա-հայրենասիրական է, իսկ երկրորդի մեջ Դաշնակցությանը խարազանելու և անկախությունը սոսկ թուրքական պարգև ներկայացնելու միտում կա: Փորձենք հարցը դիտարկել երկու ծայրահեղություններից անդին՝ ինչ-որ չեզոք տիրույթում:

Հայաստանը անկախություն ձեռք կբերե՞ր, եթե Թուրքիան դեմ լիներ դրան: Իմ համոզմամբ՝ այո՛, անկախությունն այդ շրջանում այլընտրանք չուներ, նույնիսկ եթե Թուրքիան սկզբունքորեն դեմ լիներ, միևնույն է՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը անկախանալու էին: Այլ խնդիր է, որ Թուրքիան կողմ էր այդ անկախությանը, ավելին՝ ինքն էր պնդում, որ երկրներն այդ անկախանան: Այդ դեպքում ինչո՞ւ անկախությունը ներկայացնենք որպես թուրքական պարգև, այլ ոչ թե շահերի համընկնում: Իսկապես, դա շահերի ու հանգամանքների համընկնում էր: Իսկ եթե Թուրքիան դեմ լիներ, ապա ի՞նչ պետք է աներ՝ երկրորդ արշավա՞նք: Չեմ կարծում, ռեսուրսներ այլևս չկային: Դա հասկանում էին նաև թուրքական իշխանությունները և անկախանալու գործընթացը խոչընդոտելու որևէ քայլ չարեցին, բայց հեռահար ծրագիր ուրվագծեցին՝ հարմար առիթի դեպքում վերադառնալ ու գրավել այդ տարածքները:

Ինչպես տեսանք, հարմար առիթն այդպես էլ չեկավ, քանզի Թուրքիան ջախջախվեց աշխարհամարտում և զինադադար կնքեց: Ի՞նչ վատ բան կա այս ամենի մեջ. երբ շահերն ու հանգամանքները համընկնում են, ապա պետք է շնորհակալ լինել ճակատագրից: Նույնիսկ եթե անկախությունը դիտարկենք որպես թուրքական պարգև, ապա պետք է շնորհակալ լինենք թուրքերին, քանի որ նրանց ջատագովությունը այդ պահին և հետագայում չափազանց կարևոր նշանակություն ունեցավ հայերի համար:

Շատերը նշում են, որ մայիսի 28-ին Հայաստանը չի հռչակել իր անկախությունը: Համանման ձևակերպումը թյուրընկալումների պատճառ է դառնում: Այո՛, հրապարակված տեքստում «անկախություն» և «հռչակել» բառերը չեն հիշատակվում, բայց Հայաստանը փաստացի անկախանում է: Այդ իսկ պատճառով մի կողմը պնդում է, որ հռչակվել է, իսկ մյուս կողմը՝ թե չի հռչակվել: Իմ համոզմամբ՝ սա անլուրջ բանավեճ է. այն իր մեջ տաֆտալոգիայի չափազանց մեծ բաղադրիչ ունի, քանի որ միաժամանակ երկու կողմերն էլ և՛ ճիշտ են, և՛ սխալ են: Ե՛վ հռչակվել է, և՛ չի հռչակվել: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանն անկախացել է, և այդ անկախությունը մի փոքր ավելի ուշ իրավական ձևակերպում է ստացել:

Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ մայիսի 28-ի տեքստում իրավականորեն չի ձևակերպվել: Բանն այն է, որ քաղաքական խառնակ պայմաններում քաղաքական վերնախավը դրսևորել է զգուշավորություն և փորձել է չշտապել՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ռուսական կայսրության կործանման խոշորագույն ցնցումն ու թուրքական կործանարար արշավանքների սպառնալիքը դեռևս հաղթահարված չեն, իսկ մյուս կողմից էլ՝ մոտ չորս տարի տևող նախադեպը չունեցող պատերազմում դեռևս պարզ չէր, թե որ ռազմաքաղաքական խմբավորումը պետք է հաղթի։ Բացի այդ, Հարավային Կովկասում էթնոքաղաքական տեսանկյունից իրավիճակը չափազանց սրված էր, իսկ իրենք դեռևս ո՛չ հասկանում էին, թե ինչ է կատարվում, և ոչ էլ փորձ ունեին երկիր կառավարելու ու ինստիտուտներ ստեղծելու:

Եթե անկախություն բառի չհիշատակումը կարող ենք դիտարկել որպես արդարացված զգուշավորություն, ապա հենց այդ նույն տեքստում կա մի կոպտագույն բացթողում, որն արդեն իսկ զգուշավորության հետ կապ չունի, այլ անփորձության ու անպատասխանատվության արդյունք է:

«Նկատի ունենալով, որ Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակումով լուծվում է Անդրկովկասյան դաշնակցությունը (սեյմը), Հայոց ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա է վերցնում կառավարման գործառույթները հայկական գավառների նկատմամբ»: Ի՞նչ է նշանակում հայկական գավառներ: Տեքստի հենց այս անորոշ ձևակերպումը պետք է խիստ քննադատության ենթարկվի, այլ ոչ թե անկախություն բառի բացակայությունը: Անկախության մասին զգուշավոր տեքստ ասելը ներելի է, բայց երբ վարչական տեսանկյունից հստակ չես ձևակերպում, թե որտեղ ես անկախանում, ապա քո անկախությունը դարձնում ես խոցելի ու անորոշ:

Հայկական գավառներ ասվածը չափազանց լայն հասկացություն է, դրա տակ կարելի է հասկանալ նաև ամբողջ Մեծ Հայքը, ինչու չէ` նաև Փոքր Հայքի տարածքը: Անկախության գործընթացն առաջնորդող ուժը պարտավոր էր նշել հենց այն վարչական սահմանները, որոնց տիրույթում նա ի վիճակի կլիներ քաղաքական գործունեություն ծավալել և ռազմական ներկայություն ապահովել: Ասվածից չի կարելի ենթադրել, թե այդ դեպքում 12 հազարի փոխարեն հանրապետությունն ավելի մեծ տարածք կզբաղեցներ, միգուցե ոչինչ էլ չփոխվեր, բայց գոնե թղթի վրա կլինեին նոր ձևավորվող պետության հստակ սահմանները, և Առաջին աշխարհամարտի ավարտից ու Թուրքիայի պարտությունից հետո դաշնակցական կառավարության իշխանությունը կտարածվեր հենց այդ կոնկրետ տարածքի վրա: Բայց, ի հակադրություն այս ամենի, Հանրապետությունն իր գոյության ամբողջ ընթացքում հստակ սահմաններ չունեցավ ու առաջնային պլան մղեց Սևրի պայմանագրի կեղծ օրակարգը և, Արևմտյան Հայաստանի վերադարձի փոխարեն, կորցրեց նաև Արևելյան Հայաստանի զգալի մասը:

Հնարավոր է՝ վերոհիշյալ մտորումները հանդիպեն սուր քննադատության, և առաջնային հիմնավորումն այն կլինի, թե ինչպես սահմանել կոնկրետ սահմանագիծ, երբ մի կողմից՝ Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար օկուպացնում են Ջավախքն ու Ղարաբաղը, իսկ դրան հաջորդում է թուրքական արշավանքը դեպի Արևելք:

Որքան էլ տարածքները օկուպացվեն, եթե ստեղծման պահին պետությունը հստակ սահմանում է իր տարածքային ամբողջականության շրջանակները, ապա սահմաններն այդ վերածվում են իրավական իրողության: Միայն այդպես հնարավոր կլինի օկուպանտին դուրս շպրտել արդեն իսկ տարածքային ամբողջականության անքակտելի մաս կազմող, բայց օկուպացված շրջաններից: Պարզապես պետք է գծված քարտեզը խելամիտ սահմաններում լինի, այլ ոչ թե վերցնել ու անորոշ հայտարարություն անել, որ մենք պետություն ենք հռչակում հայկական բոլոր գավառների վրա:

Հենց այս սխալը պետք է դիտարկվի որպես հիմնական քննադատության թիրախ, քանի որ դա է ամենաէական բացթողումը: Դեպի անկախություն գնացող էթնիկ խումբը պետք է գիտակցական մակարդակում հստակ պատկերացնի, թե որոնք են իր նորաստեղծ պետության սահմանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում