Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Զեյնալյանի համառության պատճառով կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում Սերժ Սարգսյանի եղբորն արդարացնելու համար

Սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոն Խուդյանի գործը, ինչպես հայտնի է, գտնվում է միջազգային տնտեսական դատարանում (ICSID), և գործարարի հիմնական սպասելիքը հենց միջազգային դատարանից է։ Հայաստանում գործի քննությունը շարունակվում է ձգձգվել, նիստերը նշանակվում և հետաձգվում են տարբեր պատճառներով։ Միջազգային դատարանից գործի քննության վերջնական ելքն ակնկալվում է 1-2 տարուց։ Խուդյանը այս հայցով ակնկալում է 15 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության: Էդմոն Խուդյանն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որը ներկայումս հետախուզման մեջ է։ Նրանք համատեղ կատարել են ավելի քան 8,5 մլն դոլարի թալան:

«Առաջին լրատվական»-ը մեկ անգամ արդեն անդրադարձել է այս գործին։ Մենք գրել էինք, որ համաձայն մեր ձեռքի տակ հայտնված պաշտոնական փաստաթղթերի՝ Հայաստանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր հանցանքների, կատարած հովանավորչության համար ներկայումս ՀՀ պետական բյուջեից աստղաբաշխական գումարներ է վճարում միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական խմբերին ու փաստաբանական գրասենյակներին։  Մասնավորապես, այդ փաստաթղթից մենք տեղեկացել էինք, որ այս գործով յուրաքանչյուր փաստաբան վճարվում է ժամավճարով, իսկ մեկ ժամը միայն հայաստանյան իրավաբանների համար արժե 250 ԱՄՆ դոլար։ Մենք դեռևս այդ ժամանակ գրել էինք, որ առանց մրցույթի արդարադատության նախարարությունը նախապատվությունը տրվել էր «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերությանը։ Սկսած 2017 թվականից՝ Հայաստանի շահերը միջազգային դատարանում ներկայացնում են «Կոնցեռն դիալոգ» ընկերության երեք փաստաբան։ Առաջինը և բյուջեից 1 ժամը 250 դոլար վարձատրվողը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր, ներկայումս Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանն է, ապա 1 ժամը 200 դոլար վարձատրվող Ռուստամ Բադասյանն ու Լիլիթ Կարապետյանը։

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, Էդմոն Խուդյանի և «Արին Կապիտալ» ընկերության կողմից ընդդեմ ՀՀ-ի  հայցը  ICSID  ներկայացնելու համար պայմանագիր է կնքել նաև CMS-ի հետ Գերմանական այս ընկերությունից ներգրավված են 5 հայտնի  իրավաբաններ, որոնք տրամաբանորեն շատ ավելի բարձր են վարձատրվում, քան հայաստանյան փաստաբանները։ Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթից պարզ է դառնում, որ տրամադրած իրավական խորհրդատվության համար գերմանացի իրավաբաններից մեկը՝ պրոֆեսոր Կլաուս Ջաքսը, 1 ժամվա համար վճարվում է 520 ԱՄՆ դոլար, մյուսները՝ համապատասխանաբար, 1 ժամի համար, 470, 370 և 340 ԱՄՆ դոլար։ CMS-ի ներգրավումն այս գործով ևս ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։

Ինչպես հայտնի է, արբիտրաժային վարույթը բաղկացած է 3 փուլից։ Առաջին փուլի համար պատվիրատուն, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը, իրավաբանների խմբին վճարելու է 150 հազար ԱՄՆ դոլար, ևս 150 հազար դոլար՝ երկրորդ փուլի համար, և երրորդ՝ գործը ըստ էության քննելու փուլի համար՝ 550 հազար ԱՄՆ դոլար։

Արդարադատության նախարարությունը համաձայնել է նաև ևս 25 հազար ԱՄՆ դոլար հատկացնել փաստաթղթերի թարգմանության, այլ փորձագետների վճարելու համար։ Բոլոր ծախսերի հաշիվները ներկայացվում են ամսական կտրվածքով համապատասխան փաստաբանի կողմից ծախսված ժամանակի ընթացքում մատուցված ծառայության նկարագրությամբ։ 2017 թվականին՝ պայմանագրի կնքումից հետո, ՀՀ արդարադատության նախարարությունը CMS-ին, որն իր հաշիվներւմ արտացոլում է նաև «Կոնցեռն դիալոգի» վճարները,  արդեն իսկ փոխանցել է 60 հազար ԱՄՆ դոլար՝ որպես կանխավճար։ Մեզ հասած տեղեկություններով՝ անցած տարվա հուլիսի դրությամբ  նախարարությունը ևս 200 հազար ԱՄՆ դոլար էր փոխանցել ընկերությանը։

Օրերս մեր ձեռքի տակ են հայտնվել մի քանի այլ փաստաթղթեր, ինչպես նաև կառավարության համապատասխան նախագիծ, ապա նաև որոշում, որով արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար է ուզում կառավարության պահուստային ֆոնդից վերը նշված ծախսերի համար։ Նախարարության կողմից կառավարությանը ներկայացված նախագծի հիմնավորումներ բաժնում նշվում է, որ այս գործով իրավաբանական, փաստաբանական ծառայություններ մատուցելու նպատակով 20.12.2017 թվականին CMS Hasche Sigle կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր` 850000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով, որը չի ներառում  ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը, փաստաթղթերի թարգմանության հետ կապված գումարները (25000 ԱՄՆ դոլար), փորձագետների վճարները, վկաների ճամփորդության ծախսերը: Վերը նշված գումարից 2017-2018 թթ. CMS Hasche Sigle կազմակերպությանը ծառայությունների մատուցման դիմաց վճարվել է 563963.13 ԱՄՆ դոլար, և թարգմանության համար` 25 000 ԱՄՆ դոլար:

Նշվում է նաև, որ ներկայումս էլ անհրաժեշտություն է առաջացել վճարել CMS Hasche Sigle կազմակերպության կողմից պայմանագրի շրջանակներում 2018 թ. դեկտեմբեր- 2019 թ. մարտ ժամանակահատվածում մատուցված իրավաբանական, փաստաբանական ծառայությունների դիմաց, որը կազմում է 294 456 ԱՄՆ դոլար, որը ներառում է նաև փորձագետների վճարները` 8419.23 ԱՄՆ դոլար։ Միաժամանակ, ծախսերը հոգալու համար 125000 ԱՄՆ դոլար պետք է փոխանցվի ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն՝ գործի քննության ընթացքն ապահովելու նպատակով:

Ինչպես ասում են՝ և սա դեռ ամենը չէ. ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում գտնվող այս գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման և  վարույթի հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով նախարարությունը կառավարությունից լրացուցիչ ևս 493 070 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է խնդրել։

Նախագծի ակնկալվող արդյունք խորագրի տակ նշվում է՝ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության շահերի պատշաճ ներկայացում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում:

Էդմոն խուդյանի խոսքով, սակայն, վերջին 3 տարում ՀՀ արդարադատության համակարգը հանձն է առել Լևոն Սարգսյանի և այլ խաբեբաների պաշտպանությունը և այդ ճանապարհին չի խնայում ոչ մի բան, անգամ հասարակ հարկատուների միջոցները։ Եվ ավելի ցավալին այն է, որ դա շարունակվեց նաև հեղափոխությունից հետո։ «Սկզբից Դավիթ Հարությունյանն էր հանձն առել, ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի, իսկ հեղափոխությունից հետո՝ Արտակ Զայնալյանը»,- մեզ հետ զրույցում ասաց Էդմոն Խուդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում