«Վրաստանը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճիշտ ուղի Է բռնել», ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի՝ անցած շաբաթ Լիսաբոնում կայացած գագաթնաժողովի արդյունքները:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագրում Ռուսաստանին ուղղված կոչ՝ հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման որոշումից եւ կատարել հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը: «Դա Վրաստանի մեծ հաջողությունն է ու նաեւ լրացուցիչ պարտականություններ ու պատասխանատվություն: Մենք պետք է շարունակենք մեր երկրի ժողովրդավարացման գործընթացը»,- նշել Է Կալանդաձեն: