Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Ղազախստանում նախագահական ընտրություններին առաջին անգամ կմասնակցի կին թեկնածու

Ընթացիկ տարվա հունիսի 9-ին Ղազախստանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու է 7 թեկնածու։ Մայիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևը։

«Նրանք ներկայացնում են ինչպես խորհրդարանում մեծամասնություն ձևավորած կուսակցությունն, այնպես էլ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Դա շատ լավ հնարավորություն է տարբեր քաղաքական ուժերից ծրագրեր լսելու առումով։ Ի դեպ, առաջին անգամ թեկնածուների թվում է կին քաղաքական գործիչը, Դանիա Եսպաևան, ով ներկայացնում է «Լուսավոր ուղի» կուսակցությունը»,- ֊ասաց դեսպանը։

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Ղազախստանի 11 միլիոնից ավելի քաղաքացի։ Հունիսի 9-ին ընտրատեղամաս է բացվելու նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը։ Այն կբացվի առավոտյան ժամը 07։00-ին և կփակվի 20։00-ին։

Դեսպանը կոչ արեց Հայաստանում գտնվող Ղազախստանի քաղաքացիներին ակտիվ լինել և մասնակցել քվեարկության։ Նախնական տվյալներով ավելի քան 100 մարդ կարող է քվեարկել։ Դեսպանը նշեց, որ ղազախ զբոսաշրջիկները, ինչպես նաև այն անձինք, ովքեր տարբեր նպատակներով, այդ թվում՝ ավտոմեքենաներ գնելու նպատակով Հայաստանում են, կարող են գալ դեսպանատուն և իրենց քաղաքացիական պարտքը կատարել։

Ղազախստանում ընտրությունների օրն ակնկալվում է հազարից ավելի դիտորդ 10 միջազգային կազմակերպություններից։

Դեսպան Ուրազաևը կարևորեց Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կատարած աշխատանքը, ինչի արդյունքում մեծ ներդրում է կատարվել, ջանք ու եռանդ չի խնայվել երկրի զարգացման համար։

«Ինչպես տեսաք մայիսը Ղազախստանի համար քաղաքական առումով հագեցած էր։ Ամիսը դեռ չի ավարտվել, Ղազախստանի մայրաքաղաքում մայիսի 29-ին կայանալու է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովը, որին մասնակցելու են անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ֊ասաց դեսպանը։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարել Է պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում