Մայիսի 26-ին` ժամը 16:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:48-ին, մարվել՝ 17:25-ին: Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ.Գ.) ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան: