Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

«Սպայկան» ոչ մի բոյկոտ էլ չի անում, բնականոն հունով աշխատում է. Բոյկոտի մասին հայտարարությունը քաղաքական բնույթ էր կրում

«Ես ողջունում եմ կառավարության կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը։ Որպես գործարար՝ կարող եմ ասել, որ բավականին դժվարություններ, որոնք մենք նախկինում ունենում էինք հարկային, մաքսային մարմինների հետ, այսօր վերացել են։ Մենք շատ հանգիստ կերպով ենք աշխատում։ Գրեթե խոչընդոտներ չկան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։

Նրա խոսքով՝ առհասարակ  հեշտացել է գործարար միջավայրի աշխատանքը, շփումները պետական մարմինների հետ։ «Ես կարծում եմ, որ միայն կառավարության քայլերը բավարար չեն կարող լինել։ Ժողովուրդը, գործարարը պետք է կարողանան որոշակի հավելյալ քայլեր անել։ Մշակույթը պետք է զարգանա մեզանում՝ հարգել օրենքը, հարկ վճարել, որը ինքնին կհանգեցնի հեղափոխության»,- ասաց Մխչյանը՝ հավելելով, որ այսօր ներքաղաքական զարգացումները, սոցցանցերում առկա բացասական մթնոլորտը շատ են ազդում տնտեսության զարգացման վրա։

Րաֆֆի Մխչյանն ասաց, որ այսօր Հայաստանը, հայ տնտեսվարողները բավական լուրջ հաջողություններ ունեն եվրոպական շուկայում, ամերիկյան շուկայում, և պետք է զինվել համբերությամբ միջազգային հարթակներում շուկա գտնելու համար։

Մխչյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Լարսի խնդրին, նշեց, որ կառավարությունը ամեն ինչ պետք է անի Լարսին այլընտրանք գտնելու համար, բայց ազնիվ լինելու համար պետք է նկատել, որ այդ հարցը միայն Հայաստանի կառավարությունից չի կախված։ «Այդ հարցը շատ-շատ կարևոր է մեր տնտեսության համար։ Շուտով գյուղատնտեսական սեզոնը, մթերումների սեզոնը կսկսվի, և մենք, տնտեսվարողները մշտապես պետք է տուժենք դրա պատճառով։ Եթե պատկան մարմինները կարող են այսօր ավելի էֆեկտիվությամբ այս հարցին լուծում տալ, ապա պետք է դա անել»։

Անդրադառնալով «Սպայկա» ընկերության բոյկոտին՝ Մխչյանը նշեց, որ, որքանով ինքն է հասկանում, «Սպայկան» ոչ մի բոյկոտ էլ չի անում, իր բնականոն հունով աշխատում է: «Մի քանի օր առաջ իմ տարածքում «Սպայկա»-ի մեքենան ԵԱՏՄ տարածքից բերված բեռ էր դատարկում։ Ես «Սպայկա»-ի կողմից բոյկոտ չեմ տեսնում։ Մարդիկ առաջվա պես աշխատում են։ Իսկ բոյկոտի մասին հայտարարությունը քաղաքական բնույթ էր կրում»,- նշեց Մխչյանը։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում