Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի նախավերջին տուրում «Փյունիկ»-ը հաղթեց «Արարատ»-ին:
Բարձրագույն խմբի 35-րդ տուրում Կառլեն Մկրտչյանի և Արթուր Սիմոնյանի գոլերի շնորհիվ «Փյունիկ»-ը հաղթեց «Արարատ»-ին 2:1 հաշվով: «Արարատ»-ից միակ գոլը խփեց Զավեն Բադոյանը:
Տուրի մյուս հանդիպումները կայացել էին նախօրեին:
Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 60 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» ունի 58 միավոր և 36-րդ տուրում «Բանանցին» հաղթելու դեպքում կդառնա Հայաստանի չեմպիոն։