Հզոր երկրաշարժի պահը նկարահանել են Պերուի Ռիոհե քաղաքում երգիչ Ezio-ի համերգի ժամանակ: Տեսանյութը հրապարակել է JosePika օգտատերը YouTube-ի իր ալիքում:
Կադրերում երևում է, որ մարդիկ խուճապի մեջ են և փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում:
«Դա իմ ողջ կյանքի ամենասարսափելի պահերից մեկն էր»,- գրել են Twitter-ի օգտատերերը:
Վերջին տվյալների համաձայն, Պերուում երկրաշարժի ուժգնությունը եղել է 8.0: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 11: 40-ին, 119 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Լագունասա քաղաքից 85 կմ հեռավորության վրա: Աղետի հետևանքով հին տները փլուզվել են, տուժածների մասին տեղեկություններ չկան:
https://www.youtube.com/watch?v=bamYk6Y7MrY