Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանթիսը նահանգում երեխայի տեսքով սեքս-տիկնիկների արգելքի մասին օրենք է ստորագրել:
Օրենքն «արգելում է մարդկանց գիտակցաբար ձեռքբերել, պահել կամ հսկել անպարկեշտ մանկական սեքս-տիկնիկը»: Օրենսդիրները միաձայն հաստատել են արգելքը:
Հետազոտության համաձայն՝ Չինաստանից, Ճապոնիայից և Հոնկոնգից ներկրված այդպիսի սեքս-տիկնիկները մեծ տարածվածություն են ձեռքբերում ԱՄՆ-ում, հաղորդում է Associated Press-ը:
Օրինագծի կողմնակիցները պնդում են, որ տիկնիկները պետք է դիտարկվեն որպես մանկական պոռնոգրաֆիայի ձև, մինչդեռ մյուսները համարում են, որ դրանք կարող են կանխել մանկապիղծների երեխաների նկատմամբ «որսը»: